Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2009 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ ...

Ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   13.08.2015  -ից մինչեւ     -ը:
 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հուլիսի 2015 թվականի N 02-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-Ի ԹԻՎ 10-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերը, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասի «բ» և «ժգ» ենթակետերը` որոշում եմ.

i

1. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի 2009 թվականի հունիսի 5-ի «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում ստեղծելու, ««Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում «Դատական կարգադրիչների ծառայության»» կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 10-Ն որոշման (այսուհետ` Որոշում) հավելված 1-ում 4.2-րդ կետի առաջին ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«1) համակարգում և ընդհանուր վերահսկողություն է իրականացնում դատական կարգադրիչների ծառայության` ՀՀ օրենսդրությամբ սահմանված լիազորությունների իրականացման նկատմամբ, կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում դատական կարգադրիչների ծառայության պետի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները.»:

2. ՈՒժը կորցրած ճանաչել Որոշման հավելված 1-ի 5.11-րդ և 5.12-րդ կետերը:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Որոշման հավելված 2-ի 1-ին բաժնի 1-ին կետի «ա» ենթակետը:

 

 

pin
Վճռաբեկ դատարանի նախագահ
14.07.2015
N 02-Ն
Որոշում