040.0856.040815
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 հուլիսի 2015 թվականի N 856-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 74-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 19-ի «Հարկային մարմնի կողմից կուտակային հատկացումները և դրանց մասին անձնավորված և դրանց վերաբերյալ տեղեկատվությունը մասնակիցների ռեեստր վարողին փոխանցելու հետ կապված սխալները շտկելու կարգը հաստատելու մասին» N 74-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.
i
«1.1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման հավելվածի 4.1-ին կետով նախատեսված կարգը հաստատել մինչև 2015 թվականի նոյեմբերի 1-ը:».
i
2) որոշման վերնագրից, 1-ին կետից, որոշման հավելվածի վերնագրից և 1-ին կետից հանել «և դրանց վերաբերյալ» բառերը.
i
3) որոշման հավելվածի 3-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) ավելի փոխանցված գումարները սոցիալական վճարների վերաբերյալ շտկված տեղեկություններ ներկայացվելու դեպքում չեն վերադարձվում (բացառությամբ սույն կետի 4-րդ ենթակետի), դրանք հաշվի են առնվում համապատասխան անձանց գծով հետագա կուտակային հատկացումները հաշվարկելիս և վճարելիս.
3) ավելի փոխանցված գումարները մասնակցի հետ կնքված աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագիրը դադարած լինելու դեպքում` սույն կարգի 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով, ինչպես նաև 3-րդ ենթակետով նախատեսված հիմքերով սոցիալական վճարների վերաբերյալ շտկված տեղեկություններ ներկայացվելու դեպքում գործատուի անձնական հաշվի քարտում զրոյացվում են` ավելի վճարված սոցիալական վճարի գումարների չափով պարտավորություն առաջադրելով: Աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագիրը դադարեցրած մասնակցի համար ավելի փոխանցված կուտակային հատկացումների գումարները կարող են վերադարձվել սույն կարգի 2-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված հիմքի առկայության դեպքում:».
4) որոշման հավելվածի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ ենթակետով.
«4) ավելի փոխանցված գումարները` սույն կարգի 2-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված հիմքերով սոցիալական վճարների վերաբերյալ շտկված տեղեկություններ ներկայացվելու դեպքում ավելի վճարված սոցիալական վճարի գումարի չափով վերադարձվում են մասնակցին (նրա իրավահաջորդին):».
5) որոշման հավելվածի 4-րդ կետում`
i
ա. «3-րդ ենթակետում» բառերը փոխարինել «4-րդ ենթակետում» բառերով,
բ. «ստուգման կամ» բառերը հանել.
6) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին կետով.
i
«4.1. Հարկային մարմնի և մասնակիցների ռեեստր վարողի միջև տեղեկատվության փոխանակման ընթացքում առաջ եկած սխալների շտկման գործընթացի տեխնիկածրագրային և ընթացակարգային հարցերը կարգավորվում են մասնակիցների ռեեստր վարողի հետ համաձայնեցված` հարկային մարմնի կողմից սահմանված կարգով:».
7) որոշման հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«5. Հարկային մարմնի կողմից ճշտված տեղեկությունները ներկայացվում են մասնակիցների ռեեստր վարողին` ըստ մասնակից համակարգերի միջև տվյալների փոխանակման համաձայնեցված ժամանակացույցի` օրենքով սահմանված կարգով` բացառապես էլեկտրոնային եղանակով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-ԻՆ