Սեղմել Esc փակելու համար:
ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

15 հունիսի 2015 թվականի N 9

 

ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՀՀ աշխատանքային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 178-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, աշխատավարձը օրենքով, իրավական այլ ակտերով սահմանված կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարելու դիմաց աշխատողին վճարվող հատուցումն է:

Օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերության համաձայն, աշխատավարձը ներառում է հիմնական աշխատավարձը և գործատուի կողմից աշխատողին իր կատարած աշխատանքի դիմաց տրված լրացուցիչ աշխատավարձը:

Օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն, հիմնական աշխատավարձը օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտով, աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարելու համար սահմանված վարձատրության չափն է:

Օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի վերջին պարբերության համաձայն, պարգևատրումը օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով, գործատուի իրավական ակտով սահմանված կարգով և չափերով աշխատանքային պարտականությունները պատշաճ կատարելու, երկարամյա աշխատանքի և ծառայության, ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար ամսական, եռամսյակային, կիսամյակային պարբերականությամբ կամ մեկանգամյա վճարվող վարձատրությունն է:

i

Օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, աշխատավարձը յուրաքանչյուր ամիս հաշվարկվում և աշխատանքային օրերին վճարվում է աշխատողին ամսական առնվազն մեկ անգամ` մինչև հաջորդ ամսվա 15-ը:

i

«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եկամուտ է համարվում աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կամ ցանկացած այլ հիմքով հարկ վճարողի ստացման ենթակա` հաշվեգրված (պասիվ եկամուտների, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մասով` քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստացված) գույքը, ինչպես նաև բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացման ենթակա` հաշվեգրված (պասիվ եկամուտների, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մասով` քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստացված) եկամուտները:

i

ՀՀ կառավարության 08.08.2013 թ. «Աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների ցանկը սահմանելու մասին» N 853-Ն որոշմամբ հաստատված ցանկի 1-ին մասի 1-ին կետի «դ» ենթակետի համաձայն, աշխատավարձ և դրան հավասարեցված վճարում են հանդիսանում նաև պարգևատրման գումարները (անկախ վճարման պարբերականությունից և ֆինանսավորման աղբյուրներից):

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով, պաշտոնապես պարզաբանում եմ.

Եթե ընթացիկ ամսում գործատուի կողմից ընդունած իրավական ակտով հաշվարկվում է այդ ամսվան նախորդող ժամանակահատվածներում աշխատանքային պարտականությունները պատշաճ կատարելու, երկարամյա աշխատանքի և ծառայության համար պարգևատրման գումարներ, ապա այդ գումարներից եկամտային հարկը հաշվարկվում է հաշվի առնելով ընթացիկ ամսվա աշխատավարձի գումարը` միասնականացված կարգով, և արտացոլվում է այդ (ընթացիկ) ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական ամփոփ հաշվարկում:

Օրինակ, 2015 թվականի փետրվարի 12-ին գործատուի ընդունած հրամանով հաշվարկվում է տարեկան արդյունքներով աշխատանքային պարտականությունները գերազանց կատարած աշխատողներին պարգևատրման գումարներ: Եկամտային հարկը հաշվարկելու նպատակով նշված պարգևատրման գումարները միասնականացվում են այդ աշխատողների փետրվար ամսվա աշխատավարձի գումարների հետ և արտացոլվում փետրվար ամսվա համար մինչև մարտի 20-ը ներկայացվող եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական ամփոփ հաշվարկում:

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
15.06.2015
N 9
Պաշտոնական պարզաբանում