Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ՇՐՋԱԿԱ ՄԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՎՆԱՍ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

15 հունիսի 2015 թվականի N 10

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար վճարը հաշվարկվում է այդ ապրանքների մաքսային արժեքի հիման վրա և պետական բյուջե է վճարվում ներմուծելիս` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, իսկ 11-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` շրջակա միջավայրին վնաս պատճառող ներմուծվող ապրանքների համար վճարը վճարվում է մինչև դրանց մաքսային ձևակերպումը կամ մաքսային ձևակերպման ժամանակ` վճարումը հաստատող փաստաթուղթը ներկայացնելով համապատասխան մաքսային մարմին:

«Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով սահմանված են Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների դիմաց վճարի դրույքաչափերը (ապրանքների մաքսային արժեքների նկատմամբ):

«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետություն ներմուծված և իրացվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների (բացառությամբ ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 8702, 8703, 8704 և 8705 ծածկագրերին դասվող ավտոմեքենաների) համար վճարը հաշվարկում է ներմուծողը` ելնելով հաշվետու ժամանակաշրջանում իրացված ապրանքների իրացման շրջանառությունից և Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և իրացվող ապրանքների համար օրենքով սահմանված համապատասխան դրույքաչափից: Հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված վճարը պակասեցվում է իրացված ապրանքների ներմուծման համար մաքսային հայտարարագրերում առանձնացված և պետական բյուջե վճարված բնապահպանական վճարների չափով` հաշվետու ժամանակաշրջանում իրացված ապրանքին համամասնորեն, բայց ոչ ավելի, քան հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված վճարի գումարից: Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և իրացվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների արտադրությունում անմիջականորեն օգտագործվել են Հայաստանի Հանրապետություն ներմուծված` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքներ, ապա նույն հոդվածին համապատասխան հաշվարկված բնապահպանական վճարի գումարը պակասեցվում է իրացված ապրանքի արտադրությունում օգտագործված` Հայաստանի Հանրապետություն ներմուծված` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար մաքսային հայտարարագրերում առանձնացված և պետական բյուջե վճարված բնապահպանական վճարների չափով, բայց ոչ ավելի, քան իրացված ապրանքի համար նույն հոդվածին համապատասխան հաշվարկված բնապահպանական վճարի գումարից:

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 25-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի համաձայն` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների Մաքսային միության շրջանակներում իրականացվում է ապրանքների ազատ տեղափոխում անդամ պետությունների տարածքներով` առանց մաքսային հայտարարագրման ու պետական հսկողության (տրանսպորտային, սանիտարական, անասնաբուժասանիտարական, կարանտինային բուսասանիտարական) կիրառման` բացառությամբ նույն պայմանագրով նախատեսված դեպքերի: «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրի 65-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ապրանքների մաքսային արժեքի հայտարարագրումն իրականացվում է հայտարարատուի կողմից ապրանքների մաքսային հայտարարագրման շրջանակներում, իսկ 3-րդ կետի համաձայն` մաքսային արժեքի հայտարարագիրը ապրանքների հայտարարագրի անբաժանելի մասն է: «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Միության ապրանքները Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվում են (ներմուծվում կամ արտահանվում են) «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով: «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի շրջանակներում մաքսային արժեքի հայտարարագրում չի իրականացվում:

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի դրույթներով, նպատակ ունենալով պարզաբանելու Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից ներմուծվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար բնապահպանական վճարի հաշվարկման հարցերը` պաշտոնապես պարզաբանում եմ.

i

1. Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` ԵՏՄ) անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված բնապահպանական վճարը հաշվարկվում է այդ ապրանքների համար «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով որոշվող ավելացված արժեքի հարկով հարկման բազայի (առանց այդ ապրանքների համար օրենքով սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի գումարի) հիման վրա (այսուհետ` վճարի հաշվարկման բազա), Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով սահմանված բնապահպանական վճարների համապատասխան դրույքաչափերով:

2. Շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքներ ներմուծող իրացնողների կողմից ԵՏՄ անդամ պետություններից ներմուծված և հաշվետու ժամանակաշրջանում իրացվող ապրանքների իրացման շրջանառության հիման վրա հաշվարկված բնապահպանական վճարը «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով պակասեցվում է այդ ապրանքների համար վճարի հաշվարկման բազայի հիման վրա հաշվարկված և պետական բյուջե վճարված բնապահպանական վճարի չափով` հաշվետու ժամանակաշրջանում իրացված ապրանքներին համամասնորեն, բայց ոչ ավելի, քան հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված վճարի գումարից:

3. Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և իրացվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների արտադրությունում անմիջականորեն օգտագործվել են ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծված` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքներ, ապա արտադրող իրացնողի կողմից հաշվետու ժամանակաշրջանում ապրանքների իրացման շրջանառության հիման վրա հաշվարկված բնապահպանական վճարը «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով պակասեցվում է իրացված ապրանքների արտադրությունում օգտագործված` ԵՏՄ անդամ պետություններից ներմուծված ապրանքների համար վճարի հաշվարկման բազայի հիման վրա հաշվարկված և պետական բյուջե վճարված բնապահպանական վճարի չափով, բայց ոչ ավելի, քան իրացված ապրանքների համար հաշվարկված բնապահպանական վճարի գումարից:

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
15.06.2015
N 10
Պաշտոնական պարզաբանում