Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵ ...

22.02.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   02.02.1999  -ից մինչեւ   22.02.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 22.02.01 թիվ 125 որոշում)

i

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

24 նոյեմբերի 1995 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 նոյեմբերի 1995 թվականի թիվ 82

 

i

ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔՆ ԱՌԱՆՑ ԳՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼԻՍ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

i

1. Հաստատել պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գույքն առանց գնման իրավունքի վարձակալության տրամադրելիս վարձակալական վճարի որոշման կարգը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, վարչություններին, գերատեսչություններին, պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին` մինչև 1995 թվականի դեկտեմբերի 30-ը ավարտել սույն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան նախկինում կնքված վարձակալության պայմանագրերով նախատեսված վարձակալական վճարների (այդ թվում` պետական մասնակցությամբ ձեռնարկություններում) վերահաշվարկման գործընթացը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի նոյեմբերի 24-ից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1995 թվականի

նոյեմբերի 24-ի թիվ 82 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

Պետական ձեռնարկությունների, հիմնարկների և

կազմակերպությունների գույքն առանց գնման իրավունքի

վարձակալության տրամադրելիս վարձակալական վճարի որոշման

 

1. Վարձակալի կողմից մուծվող վարձավճարի նվազագույն չափը որոշվում է հետևյալ կարգով`

Վ = Ա + Գ%ԳՀ (վարձակալական վճարի հաշվարկման օրինակները կցվում են), որտեղ`

Վ - վարձակալական վճարը եռամսյակային կտրվածքով (եթե վարձակալական պայմանագիրը կնքվել է ոչ եռամսյակի սկզբին, ապա վարձակալական վճարը վերահաշվարկվում է պայմանագրի կնքման պահից մինչև եռամսյակի վերջն ընկած ժամանակահատվածի համար).

Ա - վարձակալության տրամադրված հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումները վարձակալական պայմանագրի կնքմանը նախորդող եռամսյակում.

i

Գ - վարձակալության տրամադրված հիմնական միջոցների (բացի շենքերից) հաշվեկշռային արժեքը, իսկ շենքերի համար` «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածի 1.2-րդ կետով սահմանված 1 քառ. մետրի գնահատված արժեքը` կիրառելով գոտիականության գործակիցները.

ԳՀ - գույքահարկի տարեկան դրույքաչափը եռամսյակային կտրվածքով:

Սույն կետում նշված բանաձևի 2-րդ գումարելի հաշվարկը չի տարածվում վարձակալության տրամադրված այն գույքի վրա, որի կազմը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 1-ի «Ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գույքահարկով հարկման օբյեկտ չհանդիսացող գույքի կազմը հաստատելու մասին» թիվ 303 որոշմամբ:

(1-ին կետը փոփ. 02.02.99 թիվ 54 որոշում)

i

2. Վարձակալական վճարի չափը կարող է փոփոխվել կողմերի համաձայնությամբ, սակայն ոչ շուտ, քան 5 տարին մեկ անգամ:

(2-րդ կետն ուժը կորցրել է 05.10.99 թիվ 624 որոշում )

3. Սույն կարգով հաշվարկված վարձակալական վճարի մեծությունը հանդիսանում է`

ա) մեկնարկային գին` աճուրդով կամ մրցույթով վարձակալության տրամադրելիս.

բ) վերջնական գին` աշխատավորական կոլեկտիվների հայտով վարձակալական ձեռնարկությունների ստեղծման դեպքում:

4. Նախկինում կնքված վարձակալական պայմանագրերով նախատեսված վարձակալական վճարները վերահաշվարկվում են սույն կարգին համապատասխան:

i

5. Որպես գոտիականության գործակիցներ կիրառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 29-ի «Բազմաբնակարան բնակելի տների, բնակարանների, անհատական բնակելի տների, այգետնակների, ավտոտնակների, տնտեսական և դրանց կից օժանդակ շինությունների գնահատման նպատակով դրանց տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցները հաստատելու մասին» թիվ 323 որոշմամբ հաստատված տարածագնահատման գոտիականության գործակիցները:

(5-րդ կետը լրաց. 02.02.99 թիվ 54 որոշում)

 

ՕՐԻՆԱԿՆԵՐ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

 

Օրինակ 1. Վարձակալական պայմանագրի եռամսյակի սկզբին կնքման դեպքում

Դիցուկ, կողմերի միջև վարձակալական պայմանագիրը կնքվել է 1995 թվականի հունվարի 1-ին:

Ձեռնարկության վարձակալության տրամադրված հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումները 1994 թվականի 4-րդ եռամսյակում կազմել են 1.0 մլն դրամ: Վարձակալության տրամադրված հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքն այդ նույն ժամանակահատվածում կազմել է 60.0 մլն դրամ:

Գույքահարկի եռամսյակային դրույքաչափը (ելնելով դրա տարեկան դրույքաչափից) 0.2 տոկոս է: Այդ դեպքում 1995 թվականի 1-ին եռամսյակի համար վարձակալական վճարի չափը կկազմի`

Վ = 1.0 + (60.0x0.2) / 100

Վ = 1.12 մլն դրամ:

 

Օրինակ 2. Վարձակալական պայմանագրի ոչ եռամսյակի սկզբին կնքման դեպքում

Դիցուկ, կողմերի միջև վարձակալական պայմանագիրը կնքվել է 1995 թվականի մարտի 10-ին:

Այդ դեպքում, նախ, որոշվում է վերը նշված ամսաթվից մինչև մարտի 31-ն ընկած օրերի տարբերությունը (21 օր) և հարաբերվում եռամսյակի օրերի թվին (90 օր)` տոկոսներով արտահայտված.

21 / 90 x 100 = 23 տոկոս

Հետևաբար, վարձակալական վճարի չափը տվյալ դեպքում կկազմի լրիվ եռամսյակի համար հաշվարկված գումարի (1.12 մլն դրամ) 23 տոկոսը.

Վ = 1.12 x 23 / 100 = 0.25 մլն դրամ

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.11.1995
N 82
Որոշում