«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
23 նոյեմբերի 1995 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 նոյեմբերի 1995 թվականի թիվ 80
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՈՒՄԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 1995 թվականի սեպտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունման կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման 15-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ուղղիչ աշխատանքային հիմնարկներում, քննչական մեկուսարաններում, նախաքննության, հետաքննության մարմիններում, դատարաններում և կարգապահական գումարտակներում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 1995 թվականի սեպտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունման կապակցությամբ համաներում շնորհելու մասին» որոշման կիրարկման հետևյալ հաջորդականությունը`
ա) 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներին, հղի կանանց, 60 տարին լրացած տղամարդկանց, 55 տարին լրացած կանանց.
բ) նրանց, ովքեր ազատվում են պատիժը կրելուց.
գ) այն անձանց, որոնց պատժաչափը կրճատելուց հետո լրանում է պայմանական կամ պայմանական-վաղակետ ազատման ժամանակը.
դ) ըստ քրեական գործերի հարուցման կամ դատավճիռների կայացման հաջորդականության:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի նոյեմբերի 23-ից: