Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ Ո...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ Ճ ...

 

 

040.0338.080415

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 ապրիլի 2015 թվականի N 338-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. ՈՒժը կորցրած ճանաչել`

i

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 30-ի «Հարկային մարմիններ տեղեկություններ ներկայացնելու նպատակով` հարկ վճարողների հարկային հաշիվներում ցույց տրված հարկվող շրջանառության չափը սահմանելու մասին» N 481 որոշումը.

i

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 9-ի «Հարկային մարմնից հարկային հաշիվների ձևերի ձեռքբերման գինը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին» N 1630-Ն որոշումը.

i

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 20-ի «Հարկային մարմնի կողմից հարկային հաշիվների թղթային ձևերի տրամադրման, դուրսգրման, պահպանման, ստացված հարկային հաշիվների ձևերի օգտագործման մասին հաշվետվությունը ներկայացնելու, խոտանված, անվավեր ճանաչված և չօգտագործված հարկային հաշիվների ձևերի վերադարձման կարգը սահմանելու մասին» N 685-Ն որոշումը:

2. Սահմանել, որ`

1) մինչև 2015 թվականի հունվարի 1-ը հարկային մարմնից ստացված այն հարկային հաշիվների ձևերի օգտագործման վերաբերյալ տեղեկատվությունը` բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով անվավեր ճանաչվող հարկային հաշիվների, որը չի ներառվել մինչև 2015 թվականի հունվարի 1-ն ընկած հաշվետու եռամսյակների համար ներկայացված հարկային հաշիվների օգտագործման մասին հաշվետվություններում, կարող է ներկայացվել 2015 թվականի ընթացքում` մինչև 2015 թվականի ապրիլի 30-ը ներառյալ: Հարկային հաշիվների ձևերի օգտագործման վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվում է մինչև 2015 թվականի հունվարի 1-ը սահմանված ձևին համապատասխան.

2) մինչև 2015 թվականի հունվարի 1-ը հարկային մարմնից ստացված թղթային ձևերի լրացմամբ դուրս գրված և 2015 թվականի հունվարի 1-ից հետո հաշվետու ժամանակաշրջաններում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով անվավեր ճանաչված հարկային հաշիվների սերիա-համարների և քանակների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվում, ինչպես նաև անվավեր ճանաչված թղթային հարկային հաշիվների բնօրինակների հաշվառումն ու պահպանումն իրականացվում է մինչև 2015 թվականի հունվարի 1-ը գործող կարգին համապատասխան:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.04.2015
N 338-Ն
Որոշում