040.1369.081214
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 դեկտեմբերի 2014 թվականի N 1369-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 902 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ըստ մաքսային ռեժիմների առանձին ապրանքների տեղափոխումն արգելելու մասին» N 902 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
i
1) «Ներմուծում` ազատ շրջանառության համար», «Ներմուծում` անմաքս առևտրի խանութ» և «Ժամանակավոր ներմուծում» բառերը համապատասխանաբար փոխարինել «Բացթողում ներքին սպառման համար», «Անմաքս առևտուր», «Ժամանակավոր ներմուծում (ընդունում)», իսկ «Մաքսային տարածքում վերամշակում» բառերը` «Վերամշակում ներքին սպառման համար» և «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» բառերով.
i
2) 1-ին կետի «դ» ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխման համար արգելվող ապրանքների ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ կետով.
«6. «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայի Ա և Բ հավելվածներում ներառված` ստորև նշված բույսերի պաշտպանության միջոցները
.___________________________________________________________.
|Անվանումը |CAS գրանցման |ՄՄ ԱՏԳ ԱԱ |
| |համարը |ծածկագիրը |
|___________________________________________________________|
|Հավելված Ա |
|___________________________________________________________|
|Ալդրին |309-00-2 |2903 82 000 0|
| | |3808 50 000 9|
|_______________________________|_____________|_____________|
|Քլորդան |57-74-9 |2903 82 000 0|
| | |3808 50 000 9|
|_______________________________|_____________|_____________|
|Դիելդրին |60-57-1 |2910 40 000 0|
| | |3808 50 000 9|
|_______________________________|_____________|_____________|
|Էնդրին |72-20-8 |2910 90 000 0|
|_______________________________|_____________|_____________|
|Հեպտաքլոր |76-44-8 |2903 82 000 0|
| | |3808 50 000 9|
|_______________________________|_____________|_____________|
|Հեքսաքլորբենզոլ |118-74-1 |2903 92 000 0|
| | |3808 50 000 9|
|_______________________________|_____________|_____________|
|Միրեքս |2385-85-5 |2903 89 900 0|
| | |3808 91 200 0|
|_______________________________|_____________|_____________|
|Կամֆեքլոր (տոքսաֆեն) |8001-35-2 |3808 50 000 9|
|_______________________________|_____________|_____________|
|Պոլիքլորացված դիֆենիլներ (ՊՔԴ),| |2903 99 |
|պոլիքլորացված բիֆենիլներ (ՊՔԲ) | |3824 82 000 0|
|___________________________________________________________|
|Հավելված Բ |
|___________________________________________________________|
|ԴԴՏ (1-1-1 եռաքլոր-2,2-բիս |50-29-3 |2903 92 000 0|
|(n-քլորֆենիլ) էթան) | |3808 50 000 9|
.___________________________________________________________.»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին» պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ