040.1346.051214
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 դեկտեմբերի 2014 թվականի N 1346-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 633-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) ուժը կորցրած ճանաչել որոշման N 1 հավելվածի 7-րդ կետի «թ» և «ժ» ենթակետերը.
i
2) որոշման N 2 հավելվածի «II. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում պետական մարմիններ» բաժնից հանել «Ջրային տնտեսության պետական կոմիտե» բառերը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1516-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշման N 1 հավելվածի`
i
ա. 6-րդ կետը «սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից» բառերից հետո լրացնել «և Ջրային տնտեսության պետական կոմիտեից» բառերով,
i
բ. 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժդ» և «ժե» ենթակետերով.
«ժդ) պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի կառավարման և անվտանգ օգտագործման ապահովումը.
ժե) ջրային համակարգերի կառավարման քաղաքականության մշակման և իրականացման ապահովումը:».
i
2) որոշման N 2 հավելվածի «III. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կառավարման ոլորտում պետական մարմիններ» բաժինը լրացնել «Ջրային տնտեսության պետական կոմիտե» բառերով:
i
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1400-Ն որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «տարածքային կառավարման» բառերը, իրենց համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «գյուղատնտեսության» բառով:
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում`
1) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համատեղ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի պահպանման ծախսերի վերաբերյալ առաջարկություն.
2) ստեղծել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի գույքի փոխանցման հանձնաժողով` վերջինիս կազմում ներգրավելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ներկայացուցիչներին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ