040.0962.170914
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 սեպտեմբերի 2014 թվականի N 962-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 1086-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ ու 56-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 47-րդ հոդվածների և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գողթի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Գողթի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 1086-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
i
1) որոշման 3-րդ կետի «ա» ենթակետում «53,26» թիվը փոխարինել «52,16» թվով.
i
2) որոշման N 4 հավելվածի «որից չմասնավորեցվող» սյունակի «գյուղատնտեսական» տողում «29.35» թիվը փոխարինել «28.25» թվով, «ընդամենը» տողում «53.26» թիվը` «52.16» թվով.
3) որոշման N 5 հավելվածում`
ա. «639-001», «640-001», «646-001», «647-001», «648-001», «649-001» և «650-001» ծածկագրերով պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«.___________________________________________________________________.
|639-001 | | | | | | 2,38 |դաշտամիջյան ճանապարհ|
|________|___|_____|_______|_____|_____|_______|____________________|
|640-001 | | | | | | 1,50 |դաշտամիջյան ճանապարհ|
|________|___|_____|_______|_____|_____|_______|____________________|
|646-001 | | | | | | 0,49 |դաշտամիջյան ճանապարհ|
|________|___|_____|_______|_____|_____|_______|____________________|
|647-001 | | | | | | 0,27 |դաշտամիջյան ճանապարհ|
|________|___|_____|_______|_____|_____|_______|____________________|
|648-001 | | | | | | 0,01 |դաշտամիջյան ճանապարհ|
|________|___|_____|_______|_____|_____|_______|____________________|
|649-001 | | | | | | 0,09 | |
|________|___|_____|_______|_____|_____|_______|____________________|
|650-001 | | | | | | 0,03 | |
.___________________________________________________________________.
«,
բ. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «639-002», «640-002», «646-002», «647-002» և «648-002» ծածկագրերով պարբերություններով` առանց մասնավորեցման սահմանափակման.
«.___________________________________________________________________.
|639-002 | | | | | | 0,36 | |
|________|___|_____|_______|_____|_____|_______|____________________|
|640-002 | | | | | | 0,04 | |
|________|___|_____|_______|_____|_____|_______|____________________|
|646-002 | | | | | | 0,3 | |
|________|___|_____|_______|_____|_____|_______|____________________|
|647-002 | | | | | | 0,23 | |
|________|___|_____|_______|_____|_____|_______|____________________|
|648-002 | | | | | | 0,05 | |
.___________________________________________________________________.
«:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ