Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՇԻՐԱԿԻ ԵՎ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԵՐՈՒՄ 2014 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՇԻՐԱԿԻ ԵՎ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԵՐՈՒՄ 2014 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱՐԿՏԱՀ ...

 

 

040.0790.130814

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հուլիսի 2014 թվականի N 790-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ԵՎ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԵՐՈՒՄ 2014 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱՐԿՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՏՈՒԺԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 971-Ն ՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 905-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության Շիրակի ու Լոռու մարզերի համայնքներում 2014 թվականին կարկտահարության պատճառած վնասները հնարավորինս մեղմելու և հողօգտագործողներին օժանդակելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում 2014 թվականի հունիսի 19-ին, 30-ին, հուլիսի 7-ին, 26-ին, օգոստոսի 10-ին, 11-ին, Լոռու մարզում մայիսի 24-ին և հուլիսի 8-ին կարկտահարված համայնքների ցուցակները` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 18.09.14 թիվ 1016-Ն որոշում)

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագիրը հաստատելու և սերմերի ներմուծումը թույլատրելու մասին» N 971-Ն որոշման հավելվածի «2012 թվական» բաժնի ութերորդ պարբերությունը «պայմանով» բառից հետո և «2013 թվական» բաժնի յոթերորդ պարբերությունը «փոխանցումը» բառից հետո լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում 2014 թվականի հունիսի 19-ին, 30-ին, հուլիսի 7-ին, 26-ին, օգոստոսի 10-ին, 11-ին, Լոռու մարզում մայիսի 24-ին և հուլիսի 8-ին կարկտահարությունից տուժած համայնքների աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու ստացած հողօգտագործողներից» բառերով:

(2-րդ կետը փոփ. 18.09.14 թիվ 1016-Ն որոշում)

i

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության մարզերին հատկացվող աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի բաշխացուցակը հաստատելու, տեղական սերմարտադրողներից էլիտային և առաջին վերարտադրության սերմացուների ձեռքբերման գործընթացը կազմակերպելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 29-ի 971-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 905-Ն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետը «հաշվին» բառից հետո լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում 2014 թվականի հունիսի 19-ին, 30-ին, հուլիսի 7-ին, 26-ին, օգոստոսի 10-ին, 11-ին, Լոռու մարզում մայիսի 24-ին և հուլիսի 8-ին կարկտահարությունից տուժած համայնքների աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու ստացած հողօգտագործողներից:» բառերով:

(3-րդ կետը փոփ. 18.09.14 թիվ 1016-Ն որոշում)

4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին ու Հայաստանի Հանրապետության Լոռու և Շիրակի մարզպետներին` 2015 թվականի հուլիս ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն`

1) սույն որոշման հավելվածով հաստատված ցուցակներում ընդգրկված համայնքների 2013 և 2014 թվականներին աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու ստացած հողօգտագործողների կողմից հետ վերադարձման ենթակա գումարների հավաքագրման վերաբերյալ.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 6-ի N 149-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականի գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի սույն որոշման հավելվածում նշված համայնքների հողօգտագործողների կողմից 2015 թվականի գարնանացանի համար ստացած 370 տոննա գարնանացան գարու սերմացուի դիմաց հետ վերադարձման ենթակա գումարների հավաքագրման վերաբերյալ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ կառավարության

2014 թվականի հուլիսի 17-ի

N 790-Ն որոշման

 

ՑՈՒՑԱԿՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-ԻՆ, 30-ԻՆ, ՀՈՒԼԻՍԻ 7-ԻՆ, 26-ԻՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10-ԻՆ, 11-ԻՆ, ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ՄԱՅԻՍԻ 24-ԻՆ ԵՎ ՀՈՒԼԻՍԻ 8-ԻՆ ԿԱՐԿՏԱՀԱՐՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ

 

._____________________________________________________________________

|NN |Համայնքը    |Հացահատիկ        |Կարտոֆիլ        |Բանջարեղեն      |

|ը/կ|            |                 |                |                |

|   |            |                 |                |                |

|   |            |                 |                |                |

|   |            |                 |                |                |

|___|____________|_________________|________________|________________|

|   |            |վնասված |վնասվա- |վնասված|վնասվա- |վնասված|վնասվա- |

|   |            |տարածքը |ծության |տարածքը|ծության |տարածքը|ծության |

|   |            |(հա)    |չափը (%)|(հա)   |չափը (%)|(հա)   |չափը (%)|

|____________________________________________________________________|

|             Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ                   |

|____________________________________________________________________|

|1. |Գետք        |     160|   50-70|   43.3|   30-50|  21.17|   30-50|

|___|____________|________|________|_______|________|_______|________|

|2. |Ղարիբջանյան |     152|   50-70|   96.1|   30-50|  22.22|   30-50|

|___|____________|________|________|_______|________|_______|________|

|3. |Ախուրիկ     |     380|  70-100|     58|   30-50|     44|   30-50|

|___|____________|________|________|_______|________|_______|________|

|4. |Առափի       |     100|      50|     30|   30-50|     20|   30-50|

|___|____________|________|________|_______|________|_______|________|

|5. |Ազատան      |    1050|   50-70|    349|   30-50|     75|   30-50|

|___|____________|________|________|_______|________|_______|________|

|6. |Բենիամին    |     145|   50-70|     77|   30-50|     15|   30-50|

|___|____________|________|________|_______|________|_______|________|

|7. |Այգաբաց     |  550.84|   50-70|     52|   30-50|     20|   30-50|

|___|____________|________|________|_______|________|_______|________|

|8. |Արևիկ       |     330|   50-70|     58|   30-50|      -|       -|

|___|____________|________|________|_______|________|_______|________|

|9. |Բասեն       |     600|  60-100|     16|   30-50|      -|       -|

|___|____________|________|________|_______|________|_______|________|

|10.|Ջրառատ      |     680|  60-100|      -|   30-50|      -|       -|

|___|____________|________|________|_______|________|_______|________|

|11.|Լուսակերտ   |      90|      50|     12|   30-50|      4|   30-50|

|___|____________|________|________|_______|________|_______|________|

|12.|Հովտաշեն    |     230|  70-100|     10|   30-50|      5|   30-50|

|___|____________|________|________|_______|________|_______|________|

|13.|Նոր կյանք   |     330|   60-70|     25|   30-50|     10|   30-50|

|___|____________|________|________|_______|________|_______|________|

|14.|Սարատակ     |     470|   50-70|     50|   30-50|     30|   30-50|

|___|____________|________|________|_______|________|_______|________|

|15.|Վարդաքար    |     510|  70-100|     45|   30-50|     13|   30-50|

|___|____________|________|________|_______|________|_______|________|

|16.|Մեղրաշեն    |     830|  70-100|     40|   30-50|      6|   30-50|

|___|____________|________|________|_______|________|_______|________|

|17.|Անուշավան   |     200|  70-100|      6|   30-50|      8|   30-50|

|___|____________|________|________|_______|________|_______|________|

|18.|Փանիկ       |     715|  70-100|     72|   30-50|     30|   30-50|

|___|____________|________|________|_______|________|_______|________|

|19.|Գեղանիստ    |     520|  70-100|     10|   30-50|      4|   30-50|

|___|____________|________|________|_______|________|_______|________|

|20.|Գետափ       |   80.24|   50-70|   1.49|   30-50|      -|       -|

|___|____________|________|________|_______|________|_______|________|

|21.|Սպանդարյան  |      90|   50-70|     20|   30-50|     20|   30-50|

|___|____________|________|________|_______|________|_______|________|

|22.|Գուսանագյուղ|  102.74|      50|   0.94|   30-50|   0.56|   30-50|

|___|____________|________|________|_______|________|_______|________|

|23.|Ոսկեհասկ    |  228.02|   50-70|   3.16|   30-50|    4.8|   30-50|

|___|____________|________|________|_______|________|_______|________|

|24.|Երազգավորս  |      40|   50-70|      3|   30-50|      5|   30-50|

|___|____________|________|________|_______|________|_______|________|

|25.|Հայրենյաց   |   518.3|  70-100|      -|   30-50|      -|       -|

|___|____________|________|________|_______|________|_______|________|

|26.|Հայկասար    |     390|  70-100|    4.7|   30-50|      -|       -|

|___|____________|________|________|_______|________|_______|________|

|27.|Տուֆաշեն    |  189.74|   60-80|      -|   30-50|      -|       -|

|___|____________|________|________|_______|________|_______|________|

|28.|Ձորակապ     |    94.8|   40-70|  13.07|   30-50|      -|       -|

|___|____________|________|________|_______|________|_______|________|

|29.|Մարալիկ     |     550|   60-80|     20|   30-50|      -|        |

|___|____________|________|________|_______|________|_______|________|

|30.|Հառիճ       |  155.85|   30-60|   24.4|   30-50|    4.4|   30-50|

|___|____________|________|________|_______|________|_______|________|

|31.|Հոռոմ       |     216|      50|     15|   30-50|      5|   30-50|

|___|____________|________|________|_______|________|_______|________|

|32.|Մեղրաշատ    |  221.74|  60-100|      3|   30-40|     23|      30|

|___|____________|________|________|_______|________|_______|________|

|33.|Ողջի        |     235|   50-70|     15|   30-40|      -|       -|

|___|____________|________|________|_______|________|_______|________|

|34.|Բյուրակն    |     268|  50-100|      6|   30-40|      -|       -|

|___|____________|________|________|_______|________|_______|________|

|35.|Արփենի      |      16|      70|      -|       -|      -|       -|

|___|____________|________|________|_______|________|_______|________|

|36.|Կրասար      |    54,5|      50|      -|       -|      -|       -|

|___|____________|________|________|_______|________|_______|________|

|37.|Աշոցք       |      50|   50-80|      -|       -|      -|       -|

|________________|________|________|_______|________|_______|________|

|    Ընդամենը    |11543.77|       -|1179.16|       -| 390.15|       -|

._____________________________________________________________________

.____________________________________________________.

|NN |Համայնքը    |2013 թ. հատկացված|2014 թ. աշնանացան|

|ը/կ|            |աշնանացան ցորենի |ցորենի առաջին    |

|   |            |առաջին           |վերարտադրության  |

|   |            |վերարտադրության  |սերմացուի համար  |

|   |            |սերմացու         |ներկայացված հայտ |

|___|____________|_________________|_________________|

|   |            |քանակը |շահառու- |քանակը |շահառու- |

|   |            |(տոննա)|ների թիվը|(տոննա)|ների թիվը|

|   |            |       |         |       |         |

|____________________________________________________|

|         Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ       |

|____________________________________________________|

|1. |Գետք        |   47.1|       67|  36.25|       58|

|___|____________|_______|_________|_______|_________|

|2. |Ղարիբջանյան |      0|        0|     20|       65|

|___|____________|_______|_________|_______|_________|

|3. |Ախուրիկ     |   4.15|        8|   57.3|      211|

|___|____________|_______|_________|_______|_________|

|4. |Առափի       |    8.3|        7|    1.4|        4|

|___|____________|_______|_________|_______|_________|

|5. |Ազատան      |   70.9|      135|     61|      112|

|___|____________|_______|_________|_______|_________|

|6. |Բենիամին    |     12|       27|      5|       10|

|___|____________|_______|_________|_______|_________|

|7. |Այգաբաց     |     45|       80|   53.8|      139|

|___|____________|_______|_________|_______|_________|

|8. |Արևիկ       |     20|       14|   46.9|      115|

|___|____________|_______|_________|_______|_________|

|9. |Բասեն       |   28.1|       57|     50|       82|

|___|____________|_______|_________|_______|_________|

|10.|Ջրառատ      |   22.5|       54|   30.4|       57|

|___|____________|_______|_________|_______|_________|

|11.|Լուսակերտ   |      0|        0|      0|        0|

|___|____________|_______|_________|_______|_________|

|12.|Հովտաշեն    |      0|        0|     24|       87|

|___|____________|_______|_________|_______|_________|

|13.|Նոր կյանք   |   17.7|       21|     30|      107|

|___|____________|_______|_________|_______|_________|

|14.|Սարատակ     |   21.7|       33|     70|       82|

|___|____________|_______|_________|_______|_________|

|15.|Վարդաքար    |      9|       10|     20|       50|

|___|____________|_______|_________|_______|_________|

|16.|Մեղրաշեն    |     50|       75|  151.6|      227|

|___|____________|_______|_________|_______|_________|

|17.|Անուշավան   |      0|        0|  33.35|      120|

|___|____________|_______|_________|_______|_________|

|18.|Փանիկ       |      5|       14|    100|      715|

|___|____________|_______|_________|_______|_________|

|19.|Գեղանիստ    |      0|        0|     51|      244|

|___|____________|_______|_________|_______|_________|

|20.|Գետափ       |      5|        7|   20.5|       72|

|___|____________|_______|_________|_______|_________|

|21.|Սպանդարյան  |      0|        0|     18|       42|

|___|____________|_______|_________|_______|_________|

|22.|Գուսանագյուղ|     30|       20|     30|       58|

|___|____________|_______|_________|_______|_________|

|23.|Ոսկեհասկ    |    2.1|        3|     15|       32|

|___|____________|_______|_________|_______|_________|

|24.|Երազգավորս  |  25.25|        4|      0|        0|

|___|____________|_______|_________|_______|_________|

|25.|Հայրենյաց   |    0.6|        1|     60|      133|

|___|____________|_______|_________|_______|_________|

|26.|Հայկասար    |   19.2|       28|   42.2|       46|

|___|____________|_______|_________|_______|_________|

|27.|Տուֆաշեն    |     15|       37|     35|      115|

|___|____________|_______|_________|_______|_________|

|28.|Ձորակապ     |   36.4|       27|   38.7|      167|

|___|____________|_______|_________|_______|_________|

|29.|Մարալիկ     |   28.9|       20|     30|       42|

|___|____________|_______|_________|_______|_________|

|30.|Հառիճ       |      0|        0|   8.62|       89|

|___|____________|_______|_________|_______|_________|

|31.|Հոռոմ       |     22|       24|     25|      120|

|___|____________|_______|_________|_______|_________|

|32.|Մեղրաշատ    |  23.42|       35|     50|       73|

|___|____________|_______|_________|_______|_________|

|33.|Ողջի        |   28.9|       43|     32|       48|

|___|____________|_______|_________|_______|_________|

|34.|Բյուրակն    |     20|       28|     25|       36|

|___|____________|_______|_________|_______|_________|

|35.|Արփենի      |      -|        -|      -|        -|

|___|____________|_______|_________|_______|_________|

|36.|Կրասար      |     15|       38|      -|        -|

|___|____________|_______|_________|_______|_________|

|37.|Աշոցք       |      -|        -|      -|        -|

|________________|_______|_________|_______|_________|

|    Ընդամենը    | 633.22|     1690|1272.02|     3558|

.____________________________________________________.

 

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ

 

._____________________________________________________________________.

|NN |Համայնքը   |Հացահատիկ      |Կարտոֆիլ    |2013 թ.     |2014 թ.    |

|ը/կ|           |               |            |հատկացված   |աշնանացան  |

|   |           |               |            |աշնանացան   |ցորենի     |

|   |           |               |            |ցորենի      |առաջին     |

|   |           |               |            |առաջին      |վերարտադ-  |

|   |           |               |            |վերարտադրու-|րության    |

|   |           |               |            |թյան        |սերմացուի  |

|   |           |               |            |սերմացու    |համար      |

|   |           |               |            |            |ներկայացված|

|   |           |               |            |            |հայտ       |

|   |           |_______________|____________|____________|___________|

|   |           |վնասված |վնաս- |վնաս- |վնաս-|քանա-|տուժած|քանա|տուժած|

|   |           |տարածքը |վածու-|ված   |վածու|կը   |հողօգ-|կը  |հողօգ-|

|   |           |(հա)    |թյան  |տարած-|թյան |(տոն-|տագոր-|(տոն|տագոր-|

|   |           |        |չափը  |քը    |չափը |նա)  |ծողնե-|նա) |ծողնե-|

|   |           |        |(%)   |(հա)  |(%)  |     |րի    |    |րի    |

|   |           |        |      |      |     |     |թիվը  |    |թիվը  |

|___|___________|________|______|______|_____|_____|______|____|______|

|1. |Ամրակից    |   135.0| 75-85|  49.0|40-70| 12.0|    17| 5.0|    10|

|___|___________|________|______|______|_____|_____|______|____|______|

|2. |Լեջան      |    80.0|    60|  40.0|   30|    -|     -|   -|     -|

|___|___________|________|______|______|_____|_____|______|____|______|

|3. |Ագարակ     |    75.0|    60|  40.0|   30|    -|     -|   -|     -|

|___|___________|________|______|______|_____|_____|______|____|______|

|4. |Մեծավան    |    30.0|    80|  40.0|   30|    -|     -|   -|     -|

|___|___________|________|______|______|_____|_____|______|____|______|

|5. |Այգեհատ    |    52.0|    40|  14.0|   30|    -|     -|   -|     -|

|___|___________|________|______|______|_____|_____|______|____|______|

|6. |Արևածագ    |   125.0|    45| 102.0|   25| 11.0|    11| 4.0|     7|

|___|___________|________|______|______|_____|_____|______|____|______|

|7. |Ծաթեր      |    45.0|    40|  40.0|   25|    -|     -|   -|     -|

|___|___________|________|______|______|_____|_____|______|____|______|

|8. |Դսեղ       |    20.0|    20|   2.0|   20|13.05|    23|   -|     -|

|___|___________|________|______|______|_____|_____|______|____|______|

|9. |Օձուն      |    90.0|    20|  20.0|   20|  6.5|    20| 4.0|    11|

|___|___________|________|______|______|_____|_____|______|____|______|

|10.|Մղարթ      |    65.0|    45|  26.0|   30|  4.0|    13| 5.0|     8|

|___|___________|________|______|______|_____|_____|______|____|______|

|11.|Ձորամուտ   |    10.0|    70|  12.0|   30|    -|     -|   -|     -|

|___|___________|________|______|______|_____|_____|______|____|______|

|12.|Գարգառ     |   96.02| 40-80| 33.99|40-70|  6.2|     7| 4.0|     6|

|___|___________|________|______|______|_____|_____|______|____|______|

|13.|Գյուլագարակ|  255.03| 80-90| 43.1 |60-80| 11.0|    28|   7|    16|

|___|___________|________|______|______|_____|_____|______|____|______|

|14.|Հաբարձի    |   64.47|60-100| 35.72|60-80| 4.55|    15| 2.0|     7|

|___|___________|________|______|______|_____|_____|______|____|______|

|15.|Վարդաբլուր |  260.34| 50-80| 87.32|40-70|14.86|    36|10.0|    27|

|_______________|________|______|______|_____|_____|______|____|______|

|    Ընդամենը   | 1402.86|      |585.13|     |83.16|   170|41.0|    92|

._____________________________________________________________________.

 

Ընդամենը ՀՀ Շիրակի և Լոռու մարզերում վնասվել է 15101,07 հա, որից հացահատիկ` 12946,63 հա, կարտոֆիլ` 1764,29 հա, բանջարեղեն` 390,15 հա:

Ընդամենը 2013 թվականին ՀՀ Շիրակի և Լոռու մարզերում սերմացու ստացած և կարկտահարությունից տուժած հողօգտագործողների թիվը կազմում է 1860, որոնք ստացել են 716,38 տոննա սերմացու` 112 220 800 դրամ արժեքով:

Ընդամենը 2014 թվականին ՀՀ Շիրակի և Լոռու մարզերում սերմացուի հայտ ներկայացրած և կարկտահարությունից տուժած հողօգտագործողների թիվը կազմում է 3650, որոնք ներկայացրել են 1313,02 տոննա սերմացուի հայտ` 210 083 200 դրամ արժեքով:

Ընդամենը 2013 և 2014 թվականներին 2014,4 տոննա սերմացու` 322 304 000 դրամ արժեքով:

 

(հավելվածը փոփ. 18.09.14 թիվ 1016-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.07.2014
N 790-Ն
Որոշում