(ուժը կորցրել է 25.07.02 թիվ 454-Ն որոշում)
i
041.0495.180899
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
18 օգոստոսի 1999 թվականի թիվ 495
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կառուցվածքը (կցվում է):
i
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի աշխատողների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և Հայաստանի Հանրապետության օպերատիվ հարցերի նախարարների քարտուղարության աշխատողների թիվը` 188 մարդ:
(2-րդ կետը փոփ. 20.09.99 թիվ 598, 06.11.01 թիվ 791 որոշումներ)
i
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի փետրվարի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 68 որոշման (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի փետրվարի 23-ի N 112 ու 1999 թվականի հունիսի 28-ի N 385 որոշումների խմբագրությամբ) 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը:
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
վարչապետի 1999 թվականի
օգոստոսի 18-ի N 495
որոշմամբ
i
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայություն
Վարկերի, դրամաշնորհների, մարդասիրական օգնության համակարգման
և վերահսկման գլխավոր վարչություն
վարկային ծրագրերի իրականացման գրասենյակային աշխատանքների
համակարգման և վերահսկման վարչություն
վարկային, դրամաշնորհային և մարդասիրական օգնության
ծրագրերի վարչություն
Տնտեսագիտական վարչություն
Իրավաբանական վարչություն
Արտադրական ենթակառուցվածքների վարչություն
Քաղաքաշինության և բնական ռեսուրսների վարչություն
Սոցիալական հարցերի վարչություն
Վարչական մարմինների վարչություն
Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչություն
Արտաքին կապերի վարչություն
Կադրերի բաժին
Ազգային ժողովի հետ կապերի վարչություն
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Քարտուղարություն
Գործերի կառավարչություն
Հաշվապահական հաշվառման և հաշվետվության վարչություն
ՀՀ վարչապետի և համակարգող նախարարների քարտուղարություն
Առաջին բաժին
(կառուցվածքը լրաց. 13.09.99 թիվ 569, փոփ. 01.09.00 թիվ 594, 20.11.00 թիվ 780, 18.12.00 թիվ 843, 12.02.01 թիվ 113 որոշումներ)