ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 հունվարի 1992թ. թիվ 54
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1991 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կազմի և կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կատարման միջոցառումների մասին թիվ 686 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լուծարել`
ա) Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր երիտասարդության հարցերի խորհուրդը.
բ) նախկին միութենական ենթակայության պետական գեոդեզիական հսկողության Հայաստանի տարածքային տեսչությունը.
i
գ) Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կոմիտեն և կազմավորել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն.
/գ ենթակետն ուժը կորցրել է 01.08.96 թիվ 236 որոշում/
դ) Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր «Հայթռչնարդ» արտադրական միավորումը և նրա ֆունկցիաները դնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության վրա:
2. Վերանվանել`
ա) նախկին պետստանդարտի հայկական հանրապետական վարչությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտների և չափաբանության կենտրոնի.
/ա ենթակետն ուժը կորցրել է 01.08.96 թիվ 236 որոշում/
բ) Հայաստանի Հայաստանի Նախարարների խորհրդին առընթեր կրոնական գործերի կոմիտեն` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդի.
/բ ենթակետն ուժը կորցրել է 01.08.96 թիվ 236 որոշում/
գ) Հայաստանի Հանրապետության խորհրդին առընթեր արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության կոմիտեն` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչության.
/գ ենթակետն ուժը կորցրել է 01.08.96 թիվ 236 որոշում/
դ) Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր պետական ունեցվածքի տնօրինման և ապապետականացման կոմիտեն` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության .
/դ ենթակետն ուժը կորցրել է 01.08.96 թիվ 236 որոշում/
ե) Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր մամուլի կոմիտեն` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մամուլի վարչության
/ե ենթակետն ուժը կորցրել է 01.08.96 թիվ 236 որոշում/
զ) Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր գլխավոր արխիվային վարչությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային վարչության.
է) Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման գլխավոր վարչությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հուշարձանների պահպանության վարչության:
/է ենթակետն ուժը կորցրել է 01.08.96 թիվ 236 որոշում/
/ը ենթակետը ուժը կորցրել է 18.01.94 թիվ 35 որոշում/
i
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր իրենց գործունեությունը շարունակում են`
սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը
/երկրորդ պարբերությունն ուժը կորցրել է 01.08.96 թիվ 236 որոշում/
պետական ռեզերվների վարչությունը
հիդրոօդերևութաբանության վարչությունը
«Հայբնակկոմունտնտ» հանրապետական միավորումը
«Պարբերական» հրատարակչությունը
/վեցերորդ պարբերությունն ուժը կորցրել է 01.08.96 թիվ 236 որոշում/
Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը ( «Մատենադարան» ) :
4. Ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ավիացիայի գլխավոր վարչություն, նրա հաշվեկշռին հանձնելով հանրապետության տարածքում գտնվող օդանավակայանները:
5. Ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտոնագրային վարչություն:
6. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության վրա դնել լուծարված արտաքին տնտեսական կապերի նախարարության համապատասխան ֆունկցիաները, նրան ենթարկելով նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտաքին առևտրի հայկական հանրապետական տնտհաշվարկային միավորումը (Արմենինտորգ):
7. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության ենթակայությանը հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայգազ» արտադրական միավորումը, «Հայէներգո» արտադրական միավորումը, «Հայնավթամթերք» արտադրաառևտրական միավորումը, «Հայհիդրոէներգոշին» վարչությունը և «Հայգազարդ» արտադրական միավորումը:
8. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության ենթակայության հանձնել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր ավտոմոբիլային ճանապարհների շինարարության և շահագործման հանրապետական արտադրական միավորումը ( «Հայավտոճան» ) և Երևանի մետրոպոլիտենի վարչությունը:
9. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը ենթարկել «Հայանտառ» անտառատնտեսական արտադրական միավորումը:
10. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր «ԱՅԳ» արտադրական միավորումը ենթարկել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությանը:
11. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանը առընթեր «Հայբնակկենցաղսպասարկում» հանրապետական արտադրական միավորմանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայտեղարդ» արդյունաբերաառևտրական հանրապետական, «Հայանտառարդ» տարածքային արտադրական և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայարդշինանյութեր» արտադրական միավորումներին` մեկամսյա ժամկետում կառավարությանը ներկայացնել առաջարկություններ ենթակա ձեռնարկությունների ու կազմակերպությունների ապապետականացման արագացման և անհրաժեշտության դեպքում նրանց բազայի վրա նոր ձևերի կառուցվածքներ կազմակերպելու մասին:
/11 կետն ուժը կորցրել է 01.08.96 թիվ 236 որոշում/
12. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր կապիտալ շինարարության և կոորդինացիայի գլխավոր վարչությունը ենթարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկոմունտնտ» հանրապետական միավորմանը:
13. Նախկին միութենական ենթակայության ինժեներագեոդեզիական հետախուզումների և նկարահանումների հայկական պետական ինստիտուտը վերանվանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր գեոդեզիայի և քարտեզագրության Հայաստանի ինստիտուտի` նրա վրա դնելով նաև նախկին միութենական ենթակայության պետական գեոդեզիական հսկողության տարածքային տեսչության ֆունկցիաները:
/13 կետն ուժը կորցրել է 01.08.96 թիվ 236 որոշում/
14. Հայաստանի Հանրապետության պետական ապահովագրական հսկողության տեսչությունը հանձնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ենթակայությանը;
15. «Հայաստանի Հանրապետության կառավարության կազմի և կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան հանձնարարել փոխվարչապետ Հ. Բագրատյանին և Հայաստանի Հանրապետության պետական նախարարներ Գ. Վարդանյանին, Գ. Շահբազյանին, Ռ. Չիֆթալարյանին, Գ. Արեշյանին, Վ. Չիտեչյանին` պետական կառավարման մարմինների լուծարման ու վերակառուցման դեպքում ստեղծել լուծարային հանձնաժողովներ:
Լուծարային հանձնաժողովներին`
ա) հաստատել ծախսերի նախահաշիվ, համաձայնացնելով այն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ.
բ) նախարարությունների և գերատեսչությունների լուծարման կամ վերակառուցման կապակցությամբ աշխատողների աշխատանքից ազատման հարցերը լուծել ըստ Հայաստանի Հանրապետության գործող աշխատանքային օրենսդրության:
16. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության` համապատասխան ֆինանսական միջոցներ հատկացնել լուծարային հանձնաժողովներին:
17. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մեջ մտնող, ինչպես նաև կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների կենտրոնական ապարատների պահպանումը կատարվում է հանրապետական բյուջեի միջոցների հաշվին:
18. Նախարարությունների ու գերատեսչությունների լուծարման ու վերակառուցման կապակցությամբ ազատված վարչական շենքերը, շինությունները ու բոլոր տեսակի նյութական արժեքները հանձնվում են Հայաստանի Հանրապետության կառավարչության տնօրինությանը:
19. Հայաստանի Հանրապետության պետական նախարարներին` մեկամսյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր այն մարմինների վերաբերյալ, որոնց հարցերը արտացոլված չեն սույն որոշման մեջ:
20. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` մեկամսյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին: