040.0646.020714
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 հունիսի 2014 թվականի N 646-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 846-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաներին ներկայացվող պահանջները, կիրառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 26-ի N 1325-Ն ու 2005 թվականի հունիսի 1-ի N 946-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 846-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) հավելվածի 40-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«5) ՀԴՄ-ի կտրոնի վրա գնված ապրանքից կամ ստացված ծառայությունից տարբերվող ապրանքի կամ ծառայության անվանման տպագրումը`
ա. 2014 թվականի նոյեմբերի 1-ից` 2013 թվականի արդյունքներով 500.0 մլն դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) և ավելի իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար,
բ. 2015 թվականի ապրիլի 1-ից` 2013 թվականի արդյունքներով 58.35 մլն դրամից մինչև 500.0 մլն դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար,
գ. 2016 թվականի հունվարի 1-ից` սույն ենթակետի «ա» և «բ» պարբերություններում չնշված հարկ վճարողների համար:».
2) հավելվածի 41-րդ կետում`
i
ա. 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) որոշման N 1 հավելվածի 13-րդ կետի 9-րդ և 10-րդ ենթակետերում նշված տվյալների բացակայությունը`
ա. մինչև 2014 թվականի նոյեմբերի 1-ը` 2013 թվականի արդյունքներով 500.0 մլն դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) և ավելի իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար,
բ. մինչև 2015 թվականի ապրիլի 1-ը` 2013 թվականի արդյունքներով 58.35 մլն դրամից մինչև 500.0 մլն դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար,
գ. մինչև 2016 թվականի հունվարի 1-ը` սույն ենթակետի «ա» և «բ» պարբերություններում չնշված հարկ վճարողների համար.».
բ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին ենթակետով.
«2.1. անկախ սույն կետում նշվածից` ՀԴՄ կտրոնում որոշման N 1 հավելվածի 13-րդ կետի 9-րդ և 10-րդ ենթակետերով սահմանված տվյալների նշումը և այդ տվյալներից տարբերվող տվյալներով գործարքի իրականացումը կդիտվեն որպես հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտում`
ա. մինչև 2014 թվականի նոյեմբերի 1-ը` 2013 թվականի արդյունքներով 500.0 մլն դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) և ավելի իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար,
բ. մինչև 2015 թվականի ապրիլի 1-ը` 2013 թվականի արդյունքներով 58.35 մլն դրամից մինչև 500.0 մլն դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար,
գ. մինչև 2016 թվականի հունվարի 1-ը` սույն ենթակետի «ա» և «բ» պարբերություններում չնշված հարկ վճարողների համար.»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-ԻՆ
---------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - որոշման 2-րդ կետի համաձայն որոշումն ուժի մեջ է մտնում
2014 թվականի հուլիսի 1-ից: Մինչդեռ այն ստորագրվել է միայն
2014 թվականի հուլիսի 2-ին և կարող է ուժի մեջ մտնել միայն
հարապարակվելուց հետո: