Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2012 ԹՎԱԿԱՆԻ Ս...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 ապրիլի 2014 թվականի N 155-Ն

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 504-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի սեպտեմբերի 11-ի «Երևան քաղաքում տոնավաճառներ կազմակերպելու մասին» N 504-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

i

1) որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ` կարգ) 3-րդ կետի դ) ենթակետում «հայտերի ներկայացման և թույլտվության ստացման կարգը» բառերը հանել.

i

2) Կարգի 10-րդ և 13-րդ կետերում «ապրանքի» բառից հետո լրացնել «տեսակի» բառը.

3) Կարգի 11-րդ կետում «Դիմումատուին» բառից հետո լրացնել «անվճար» բառը.

i

4) Կարգի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«12. Տոնավաճառին մասնակցելու համար անհատ ձեռնարկատերերը, կազմակերպությունները և ֆիզիկական անձինք Երևանի քաղաքապետարան կարող են դիմել նաև էլ. փոստի միջոցով և հեռախոսակապով: Հեռախոսով տոնավաճառին մասնակցելու հայտ ներկայացրած սույն կետում նշված անձինք, ընդգրկվում են համապատասխան ցուցակներում, որոնք տրամադրվում են կազմակերպչի ներկայացուցչին».

5) Կարգի 20-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Երևանի ավագանի
30.04.2014
N 155-Ն
Որոշում