040.0518.190514
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 մայիսի 2014 թվականի N 518-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1275-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության վարչական սահմաններում գտնվող` բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության ձևերը հաստատելու մասին» N 1275-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) որոշման նախաբանից հանել «և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 931-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 931-Ն որոշման 1-ին կետի և 3-րդ կետի 1-ին ենթակետի» բառերը.
i
2) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 931-Ն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում» բառերը փոխարինել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո» բառերով.
3) որոշման N 1 հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«5. Ցանկանում է, որպեսզի գույքն օտարվի ամբողջությամբ, թե միայն օտարվող հատվածը, որը ենթակա է ազդեցության (լրացվում է «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան):
._______________________________________________________.
|1. Ամբողջությամբ |2. Միայն ազդեցության ենթակա հատվածը |
._______________________________________________________.»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-ԻՆ