Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի ՆՀ-1164-Ն Հ ...

 

 

030.0333.231213

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի ՆՀ-1164-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը` որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու և շնորհելու կարգի մասին» ՆՀ-1164-Ն հրամանագրում (այսուհետ` հրամանագիր) կատարել հետևյալ լրացումները.

1. Հրամանագիրը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.

i

«3.1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի դափնեկրի կրծքանշանի նկարագրությունը և ձևը` համաձայն 1.1-ին և վկայագրի ձևը` համաձայն 1.2-րդ հավելվածների:»:

i

2. Հրամանագիրը լրացնել հավելված 1.1-ով և հավելված 1.2-ով` համաձայն հավելվածի:

3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

23 դեկտեմբերի 2013 թվականի

ՆՀ-333-Ն

 

Հավելված

ՀՀ Նախագահի

2013 թվականի դեկտեմբերի 23-ի

ՆՀ-333-Ն հրամանագրի

 

«Հավելված 1.1

ՀՀ Նախագահի

2002 թվականի օգոստոսի 22-ի

ՆՀ-1164-Ն հրամանագրի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԴԱՓՆԵԿՐԻ ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՁԵՎԸ

 

Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի դափնեկրի կրծքանշանը իրենից ներկայացնում է 26 մմ տրամագծով սկավառակ, որի կենտրոնում պատկերված է Արարատ լեռը, իսկ ներքևում` գիտությունը և արվեստը խորհրդանշող գիրք և փետուր:

Կրծքանշանի կենտրոնական պատկերները եզերված են դափնեպսակով, որի վերին մասի ներքևում կամարաձև գրված են «ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԴԱՓՆԵԿԻՐ» բառերը:

Կրծքանշանը պատրաստված է 585 հարգի դեղին ոսկուց:

Կրծքանշանն օղակների միջոցով ամրանում է 25 x 15 մմ չափերով` ծայրերում անկյունակներով երիզված ուղղանկյունաձև կախիչին: Կախիչն արծնապատված է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով (կարմիր, կապույտ, նարնջագույն), պատրաստված է 925 հարգի արծաթից և ոսկեպատված 999 հարգի ոսկով, հակառակ կողմում ունի հարմարանք` հագուստին ամրացնելու համար:

Կրծքանշանի դարձերեսին փորագրված է կրծքանշանի հերթական համարը և ոսկու հարգը:

 

____________________________________

ԻՐՏԵԿ - կրծքանշանի նկարը չի բերվում

 

Հավելված 1.2

ՀՀ Նախագահի

2002 թվականի օգոստոսի 22-ի

ՆՀ-1164-Ն հրամանագրի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԴԱՓՆԵԿՐԻ ՎԿԱՅԱԳՐԻ ՁԵՎԸ

 

_________________________________

ԻՐՏԵԿ - վկայագրի ձևը չի բերվում

 

 

pin
ՀՀ Նախագահ
23.12.2013
N ՆՀ-333-Ն
Հրամանագիր