102.0786.190599
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
ՀՐԱՄԱՆ
21 հունիսի 1999 թվական թիվ 989
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի ԹԻՎ 137 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀՀ կառավարության 1996թ. հունվարի 15-ի թիվ 13 որոշմամբ հաստատված «Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման կարգի» 12-րդ կետի համաձայն
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
i
1. ՀՀ արդարադատության նախարարի 1996թ. փետրվարի 5-ի թիվ 137 հրամանով հաստատված «Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման գրանցամատյանի վարման կարգի» 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«7. Պետական գրանցման ենթակա գերատեսչական նորմատիվ ակտի գրանցման թիվը (համարը) կազմված է ութ թվանշանից, որոնցից առաջին երեքը սույն կարգի հավելված 3-ում սահմանված նախարարության կամ գերատեսչության դասիչի համարն է, երրորդ և չորրորդ թվանշանները` պետական գրանցման տարեթիվն է, իսկ վերջին երեք թվանշանները` տվյալ տարում պետական գրանցում ստացած գերատեսչական նորմատիվ ակտի հերթական համարն է»:
i
2. ՀՀ արդարադատության նախարարի 1996թ. փետրվարի 5-ի թիվ 137 հրամանով հաստատված «Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման գրանցամատյանի վարման կարգի» թիվ 3 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
ա) Հրամանով հաստատված «Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման գրանցամատյանի վարման կարգի» թիվ 3 հավելվածը լրացնել հետևյալ նոր տողերով.
«101. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարի
հրամաններ
107. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամաններ
119. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարի հրամաններ
123. Հայաստանի Հանրապետության օպերատիվ հարցերի նախարարի հրամաններ
124. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի
հրամաններ».
բ) նշված հավելվածի 112, 118 և 121-րդ տողերը շարադրել նոր խմբագրությամբ.
«112. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամաններ
118. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հրամաններ
121. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի
հրամաններ»:
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ
25. 06. 1999թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 102990104