Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 1999 ԹՎԱԿ ...

11.04.2003 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   14.07.1999  -ից մինչեւ   11.04.2003  -ը:
 

(ուժը կորցրել է 28.02.03 թիվ 25-Ն հրաման)

i

103.0040.020499

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

21 մայիսի 1999 թվականի թիվ 98

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի ԹԻՎ 40 ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի փոփոխումն ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի 1999թ. մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցված ցանկում լրացումներ կատարելու մասին» թիվ 40 հրամանով հաստատված ցանկի, հիմք ընդունելով ՀՀ արդարադատության նախարարի 1999թ. մայիսի 4-ի թիվ Ե-2227 գրությունը և դրա վերաբերյալ ՀՀ կառավարության 1999թ. մայիսի 10-ի թիվ 035-2597 հանձնարարականը.

 

Հրամայում եմ`

 

i

1. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի 1999թ. մարտի 9-ի թիվ 40 հրամանով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկում աստղանիշով բերված հետևյալ վերապահումը` «Կիրառման համար թույլատրելի են` «Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների հաստատված և գրանցված» ցանկում ընդգրկված «Մերկուրի» մակնիշի տարբեր մոդելների այն ՀԴՄ-ը, որոնք բավարարում են Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող ՀԴՄ-ին ներկայացվող պարտադիր տեխնիկական պահանջներին, արտադրված են Հայաստանի Հանրապետության համար և այդ մասին անձնագրերում առկա է` «Արտադրված է Հայաստանի համար» գրառումը»:

2. Առևտրի, զբոսաշրջիկության և սպասարկումների գլխավոր վարչության պետ Ա. Դավթյանին`

Սույն հրամանի 1-ին կետով կատարված փոփոխությունը համաձայնեցնել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, ՀՀ հարկային տեսչության, ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարության, ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության հետ և սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

ՀՀ արդարադատության նախարարությունում պետական գրանցում ստանալուց հետո ապահովել սույն փոփոխության հրապարակումը լրատվության զանգվածային միջոցներով:

3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի առաջին տեղակալ Մ. Ձավարյանին:

 

ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի 1999թ. մայիսի 21-ի  «ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի 1999թ. մարտի 9-ի թիվ 40 հրամանով հաստատված ցանկում մասնակի փոփոխություն կատարելու մասին» թիվ 98 հրամանը համաձայնեցված է`

 

Համաձայնեցված է`            Համաձայնեցված է`           Համաձայնեցված է`

 

ՀՀ ֆինանսների և             ՀՀ հարկային                ՀՀ փոստի և

էկոնոմիկայի                 տեսչություն                հեռահաղորդակցության

նախարարություն                                         նախարարություն

 

«25» մայիսի 1999թ.        «24» մայիսի 1999թ.      «27» մայիսի 1999թ.

 

            Համաձայնեցված է`                 Համաձայնեցված է`

 

            ՀՀ կենտրոնական բանկ              ՀՀ կառավարությանն առընթեր

                                             ստանդարտացման, չափագիտության

                                             և սերտիֆիկացման վարչություն

 

            «31» մայիսի 1999թ.             «26» մայիսի 1999թ.

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

«15» «06» 1999 թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 103990097

 

 

pin
Էկոնոմիկայի / Տնտեսական զարգ. եւ նե
21.05.1999
N 98
Հրաման