040.0967.130913
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 սեպտեմբերի 2013 թվականի N 967-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1300-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 11-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1300-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման N 1 հավելվածի 8-րդ կետում`
i
ա. «ի» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ի) պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման չափորոշիչների, ուղեցույցների, կարգերի, առողջապահության կազմակերպման, կառավարման, ֆինանսավորման ու տնտեսավարման ժամանակակից մեխանիզմների, նորմատիվների, չափանիշների, չափորոշիչների մշակումը և հաստատումը»,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «իա» ենթակետով.
«իա) իր իրավասության սահմաններում զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի բնագավառում միջոցառումների իրականացումը».
2) որոշման N 2 հավելվածում`
ա. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական ծրագրերի և որակի կառավարման վարչությունն առանձնացման ձևով վերակազմակերպել` դրանից առանձնացնելով արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության բաժինը,
բ. առողջապահական ծրագրերի և որակի կառավարման վարչությունը վերանվանել բժշկական օգնության քաղաքականության վարչություն,
գ. դեղորայքային քաղաքականության բաժինը վերակազմավորման ձևով վերակազմակերպել դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության,
դ. ֆինանսատնտեսագիտական վարչությունը բաժանման ձևով վերակազմակերպել ֆինանսատնտեսագիտական բաժնի և հաշվապահական հաշվառման բաժնի:
2. Որոշման N 2 հավելվածի «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնում`
i
1) «1. Վարչություններ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Բժշկական օգնության քաղաքականության վարչություն
Մոր և մանկան առողջության պահպանման վարչություն
Դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչություն
Անձնակազմի կառավարման վարչություն
Իրավաբանական վարչություն».
2) «3. Բաժիններ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ֆինանսատնտեսագիտական բաժին
Հաշվապահական հաշվառման բաժին Հանրային առողջության բաժին Արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության բաժին Արտաքին կապերի բաժին Առաջին բաժին Հասարակայնության հետ կապերի բաժին Ներքին աուդիտի բաժին»: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ