041.0332ա.030699
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3 հունիսի 1999 թվականի թիվ 332ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 269, ՄԱՅԻՍԻ 17-Ի N 296, ՄԱՅԻՍԻ 29-Ի N 324 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի մայիսի 4-ի «Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ջ. Ասվալի Հայաստանի Հանրապետություն այցի մասին» N 269 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
i
որոշման 5-րդ կետում «1072230 (մեկ միլիոն յոթանասուներկու հազար երկու հարյուր երեսուն) դրամի սահմաններում բառերը փոխարինել «1707607 (մեկ միլիոն յոթ հարյուր յոթ հազար վեց հարյուր յոթ) դրամի սահմաններում» բառերով:
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի մայիսի 17-ի «Ֆրանսիայի Հանրապետություն այցի մասին» N 296 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
i
որոշման 5-րդ կետում «2081384 (երկու միլիոն ութսունմեկ հազար երեք հարյուր ութսունչորս) դրամի սահմաններում» բառերը փոխարինել «2254328 (երկու միլիոն երկու հարյուր հիսունչորս հազար երեք հարյուր քսանութ) դրամի սահմաններում» բառերով:
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի մայիսի 29-ի «ԱՊՀ գործադիր քարտուղար Յու. Յարովի Հայաստանի Հանրապետություն այցի մասին» N 324 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
i
որոշման «806137 (ութ հարյուր վեց հազար հարյուր երեսունյոթ) դրամի սահմաններում» բառերը փոխարինել «2078476 (երկու միլիոն յոթանասունութ հազար չորս հարյուր յոթանասունվեց) դրամի սահմաններում» բառերով: