(ուժը կորցրել է 31.05.01 թիվ 147 որոշում)
i
050.0069.110599
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
11 մայիսի 1999 թվականի թիվ 69
«ԲԱՆԿԵՐԻ ԻՐԱՑՎԵԼԻՈՒԹՅԱՆ ՃԵՂՔՎԱԾՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ «ԲԱՆԿԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 2-ՈՒՄ (ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ընդունել ի գիտություն «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից ներգրավված և տեղաբաշխված միջոցների ժամկետայնության և իրացվելիության վերաբերյալ 1999 թվականի ապրիլի մեկի դրությամբ» տեղեկանքը:
2. Հաստատել «Բանկերի իրացվելիության ճեղքվածքի գնահատման կարգը»:
i
3. «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ի (նոր խմբագրությամբ) երկրորդ բաժնում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) կանոն 13.01-ը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Բանկի բարձր իրացվելի ակտիվների և ընդհանուր ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը (Ն21 նորմատիվ) սահմանվում է 15%, եթե բանկի իրացվելիության ճեղքվածքը դրական է կամ հավասար 0-ի, և 25%, եթե բանկի իրացվելիության ճեղքվածքը բացասական է»:
բ) կանոն 13.02-ը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Բանկի բարձր իրացվելի ակտիվների և ցպահանջ պարտավորությունների միջև նվազագույն հարաբերակցությունը (Ն22 նորմատիվ) սահմանվում է 80%»:
4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտին`
ա) սույն որոշման ընդունման պահից մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի մասնակցությամբ կազմակերպել սեմինարներ` «Բանկերի իրացվելիության ճեղքվածքի գնահատման կարգը» պարզաբանելու նպատակով:
բ) սույն թվականի III եռամսյակի ընթացքում «Բանկերի իրացվելիության ճեղքվածքի գնահատման կարգի» կիրարկման ուսումնասիրության համար նպատակային վերստուգումներ իրականացնել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում` արդյունքների մասին տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդին:
5. Սույն որոշման 3-րդ կետի «ա» մասը ուժի մեջ է մտնում 1999 թվականի հուլիսի 1-ից, 3-րդ կետի «բ» մասը` 2000 թվականի հունվարի 1-ից:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
ԲԱՆԿԵՐԻ ԻՐԱՑՎԵԼԻՈՒԹՅԱՆ ՃԵՂՔՎԱԾՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳ
Բովանդակություն
1. Ընդհանուր դրույթներ
2. Սահմանումներ
3. Ներգրավված և տեղաբաշխված միջոցների կշիռները
4. Սահմանափակումներ
5. Իրացվելիության գնահատման մեթոդիկա
6. Հավելված
I. Ընդհանուր դրույթներ
1.1. Սույն կարգով սահմանվում է բանկերի իրացվելիության մակարդակի հաշվարկման մեթոդիկան:
1.2. Սույն կարգի նպատակն է որոշել, թե արդյոք բանկը տնօրինում է բավարար քանակությամբ իրացվելի միջոցների, որպեսզի կատարի իր ցպահանջ և ժամկետային պարտավորությունները:
II. Սահմանումներ
Սույն կարգի իմաստով`
2.1.1. Ժամկետային պարտավորությունները և տեղաբաշխված միջոցները մինչև 180 օր մարման ժամկետ ունեցող պարտավորություններն ու տեղաբաշխված միջոցներն են:
2.1.2. Ներգրավված և տեղաբաշխված միջոցների մարման ժամկետները դասակարգվում են ըստ հետևյալ խմբերի`
- ցպահանջ,
- մինչև 29 օր,
- 30-ից 59 օր,
- 60-ից 89 օր,
- 90-ից 119 օր,
- 120-ից 149 օր,
- 150-ից 180 օր:
2.1.3. Հաշվարկները կատարվում են ելնելով տեղաբաշխված միջոցների և պարտավորությունների մարմանը մնացած ժամկետներից: Հաշվարկների համար նախապայման է հանդիսանում այն, որ`
- բանկն իր պարտավորությունները չի մարում նոր պարտավորություններ ներգրավելու միջոցով,
- ժամկետային պարտավորությունները մարվում են բացառապես պայմանագրով նախատեսված ժամկետներում:
2.1.4. Իրական իրացվելիությունը ցպահանջ և ժամկետային տեղաբաշխված միջոցներն են, ընդ որում ցպահանջ տեղաբաշխված միջոցները վերցվում են իրացվելիության համապատասխան կշիռներով:
2.1.5. Ակնթարթային իրական իրացվելիությունը ցպահանջ տեղաբաշխված միջոցներն են` իրացվելիության համապատասխան կշիռներով:
2.1.6. Ժամկետային իրական իրացվելիությունը ժամկետային տեղաբաշխված միջոցներն են:
2.1.7. Անհրաժեշտ իրացվելիությունը ցպահանջ և ժամկետային ներգրավված միջոցներն են (պարտավորությունները), ընդ որում ցպահանջ ներգրավված միջոցները վերցվում են հաճախորդի պահանջելու հավանականության համապատասխան կշիռներով:
2.1.8. Ակնթարթային անհրաժեշտ իրացվելիությունը ցպահանջ ներգրավված միջոցներն են (պարտավորությունները)` հաճախորդի պահանջելու հավանականության համապատասխան կշիռներով:
2.1.9. Ժամկետային անհրաժեշտ իրացվելիությունը ժամկետային ներգրավված միջոցներն են (պարտավորությունները):
2.1.10. Ակնթարթային իրացվելիությունը ակնթարթային իրական և ակնթարթային անհրաժեշտ իրացվելիության տարբերությունն է:
2.1.11. Ժամկետային իրացվելիությունը ժամկետային իրական և ժամկետային անհրաժեշտ իրացվելիության տարբերությունն է:
2.1.12. Իրացվելիության ճեղքվածքը ակնթարթային իրացվելիության և ժամկետային իրացվելիության գումարն է:
III. Ներգրավված և տեղաբաշխված միջոցների կշիռները
3.1. Ցպահանջ ներգրավված և տեղաբաշխված միջոցները 1*) հաշվարկներում ընդգրկվում են ներքոհիշյալ կշիռներով`
Տեղաբաշխված միջոցների և պարտավորությունների կշիռները
I. Պարտավորություններ
.__________________________________________________________.
| Բանկի թղթակցային հաշիվներ |100%|
|_____________________________________________________|____|
| Պարտավորություններ բանկերի նկատմամբ | 85%|
|_____________________________________________________|____|
| Պարտավորություններ ֆիզիկական անձանց նկատմամբ | 70%|
|_____________________________________________________|____|
| Պարտավորություններ տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ| 80%|
|_____________________________________________________|____|
| Բանկի կողմից թողարկված արժեթղթեր |100%|
|_____________________________________________________|____|
| Պարտավորություններ այլ անձանց նկատմամբ |100%|
|_____________________________________________________|____|
| Հաշվարկված վճարվելիք տոկոսներ |100%|
.__________________________________________________________.
1*) Ցպահանջ ներգրավված միջոցների կազմում ընդգրկվում են նաև այն
պարտավորությունները, որոնց մարման ժամկետը լրացել է, սակայն հաճախորդը
ստանալու հայտ չի ներկայացրել:
II. Տեղաբաշխված միջոցներ
.________________________________________________________________.
| Կանխիկ միջոցներ դրամով, ինչպես նաև ՀՀ ԿԲ խորհրդի | 100%|
| համաձայնությամբ` կանխիկին հավասարեցված վճարային | |
| փաստաթղթեր` բացառությամբ ճանապարհին գտնվողների, ոսկու | |
| ստանդարտացված ձուլակտորներ, ոսկով ներդրված ավանդներ | |
|__________________________________________________________|_____|
| Պահանջներ ՀՀ ԿԲ-ի նկատմամբ | 100%|
|__________________________________________________________|_____|
| Պահանջներ ՀՀ բանկերի նկատմամբ | 90%|
|__________________________________________________________|_____|
| Պահանջներ Եվրոհամայնքի միության կազմի մեջ մտնող երկրների,| 100%|
| ինչպես նաև ԱՄՆ-ի, Կանադայի, Ճապոնիայի և Շվեյցարիայի | |
| բանկերի նկատմամբ | |
|__________________________________________________________|_____|
| Պահանջներ այլ երկրների բանկերի նկատմամբ | 80%|
|__________________________________________________________|_____|
| Պահանջներ ՀՀ կառավարության նկատմամբ 2*) | 90%|
| Պահանջներ Եվրոհամայնքի միության կազմի մեջ մտնող երկրների,| |
| ԱՄՆ-ի, Կանադայի, Ճապոնիայի և Շվեյցարիայի | |
|__________________________________________________________|_____|
| կառավարությունների նկատմամբ | 100%|
|__________________________________________________________|_____|
| Այլ երկրների կառավարությունների նկատմամբ | 80%|
|__________________________________________________________|_____|
| Վարկային ներդրումներ | 70%|
|__________________________________________________________|_____|
| Հաշվարկված ստացվելիք տոկոսներ | 50%|
|__________________________________________________________|_____|
| Ոչ պետական արժեթղթեր | 50%|
|__________________________________________________________|_____|
| Ֆինանսական լիզինգ, ֆակտորինգ | 50%|
|__________________________________________________________|_____|
| Պահանջներ այլ անձանց նկատմամբ | 50%|
.________________________________________________________________.
2*) Պետական արժեթղթերը համարվում են ցպահանջ և կշռվում են 90%
իրացվելիության կշռով:
IV. Սահմանափակումներ
4.1. Եթե տեղաբաշխված և ներգրավված միջոցները ցպահանջ չեն և չունեն հստակ սահմանված մարման ժամկետներ, ապա տեղաբաշխված միջոցները համարվում են 180 օրից ավել մարման ժամկետ ունեցող, իսկ ներգրավված միջոցները` ցպահանջ:
4.2. Պարտավորությունների կազմում չեն ընդգրկվում պարտավորություններն այն մասով, որը հանդիսանում է ապահովվածություն տեղաբաշխված միջոցների համար:
4.3. Տեղաբաշխված միջոցների կազմում չեն ընդգրկվում տեղաբաշխված միջոցներն այն մասով, որի համար համապատասխան պարտավորությունները հանդիսանում են ապահովվածություն:
4.4. Տեղաբաշխված միջոցների կազմում չեն հաշվառվում բանկերի կանոնադրական հիմնադրամի համալրման կուտակման հաշիվները, ինչպես նաև սառեցված հաշիվները:
V. Իրացվելիության ճեղքվածքի գնահատման մեթոդիկա
5.1. Բանկի իրացվելիությունը գնահատելու համար անցկացվում են ակնթարթային, ժամկետային և ընդհանուր իրացվելիության տեստեր:
5.2. Ակնթարթային իրացվելիության տեստի անցկացման քայլերը.
5.2.1. Ցպահանջ տեղաբաշխված միջոցների համար հաշվարկվում է իրական իրացվելիության մեծությունը, ելնելով իրացվելիության կշիռներից (ԿՑՏ):
5.2.2. Ցպահանջ պարտավորությունների համար հաշվարկվում է անհրաժեշտ իրացվելիության մեծությունը` ելնելով հաճախորդի պահանջելու հավանականության համապատասխան կշիռներից (ԿՑՊ): Խոշոր ցպահանջ պարտավորությունները 3*) հաշվառվում են կրկնակի` երկրորդ անգամ 20% կշիռով:
3*) Խոշոր պարտավորությունների (ցպահանջ և ժամկետային) շարքին դասվում
են մեկ պարտապանի և նրա հետ կապված անձանց նկատմամբ
պարտավորությունները, որոնց գումարը գերազանցում է ընդհանուր
պարտավորությունների 20%-ը:
5.2.3. Ակնթարթային իրացվելիությունը (ԱԻ) հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
ԱԻ = ԿՑՏ - ԿՑՊ
5.3. Ժամկետային իրացվելիության տեստի անցկացման քայլերը.
5.3.1. Ժամկետային տեղաբաշխված միջոցների համար հաշվարկվում է իրական իրացվելիության մեծությունը (ԺՏ):
5.3.2. Ժամկետային պարտավորությունների համար հաշվարկվում է անհրաժեշտ իրացվելիության մեծությունը (ԺՊ): Խոշոր ժամկետային պարտավորությունները հաշվառվում են կրկնակի` երկրորդ անգամ 20% կշիռով:
5.3.3. Ժամկետային իրացվելիությունը (ԺԻ) հաշվարկվում է հետևյալ բանաձևերով`
ԺԻ = (ԺՏ - ԺՊ), կամ
ԺԻ = (ԺՏ - ԺՊ) x 60% 4*)
4*) 4 Եթե (ԺՏ - ԺՊ) <>
5.4. Իրացվելիության ճեղքվածքը (ԻՃ) հաշվարկվում է որպես ակնթարթային և ժամկետային իրացվելիության գումար հետևյալ բանաձևով`
ԻՃ = ԱԻ + ԺԻ
5.5. Բանկը համարվում է իրացվելի, եթե ակնթարթային և ժամկետային իրացվելիության մեծությունների գումարը դրական կամ հավասար է 0-ի (ԻՃ (0) և չունի ժամկետանց պարտավորություններ: