Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 1371 ...

23.06.2016 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   20.07.2013  -ից մինչեւ   23.06.2016  -ը:
 

(ուժը կորցրել է 09.06.16 թիվ 594-Ն որոշում)

040.0716.150713

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 ապրիլի 2013 թվականի N 716-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 1371-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 1-ի «Մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների արտադրության կամ ներմուծման իրավունքը հաստատող տեղեկանք (հավաստագիր) տալու կարգը հաստատելու մասին» N 1371-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«3. Հայաստանի Հանրապետության տարածքում կրիչներ արտադրելու համար կրիչներ արտադրող սուբյեկտը դիմումին կից ներկայացնում է տվյալ կրիչի վրա ամրագրման ենթակա հեղինակային իրավունքի յուրաքանչյուր օբյեկտի և հարակից իրավունքի յուրաքանչյուր օբյեկտի (այսուհետ դրանցից յուրաքանչյուրը նաև` օբյեկտ) իրավատիրոջ հետ «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) նախատեսված պահանջներին համապատասխան կնքված պայմանագրի պատճենը:».

2) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«4. Այն դեպքում, երբ կրիչների արտադրությունը պայմանավորված է արդեն ամրագրված օբյեկտի (օբյեկտների) վերարտադրությամբ, կրիչներ արտադրող սուբյեկտը դիմումին կից ներկայացնում է`

1) եթե վերարտադրման ենթակա է ամրագրված հնչյունագիր (ֆոնոգրամ)` դրա նկատմամբ հարակից իրավունքի իրավատիրոջ (հնչյունագրի առաջին ամրագրող կամ այլ անձ, որին օրենքով սահմանված կարգով փոխանցվել կամ անցել է հարակից իրավունքը) հետ կնքված թույլտվության պայմանագրի պատճենը` իր ամրագրած հնչյունագիրը վերարտադրելու մասին` համաձայն օրենքի 47-րդ հոդվածի.

2) եթե վերարտադրման ենթակա է ֆիլմ կամ տեսալսողական այլ ստեղծագործություն` դրա իրավատիրոջ (առաջին ամրագրման արտադրող կամ այլ անձ, որին օրենքով սահմանված կարգով փոխանցվել կամ անցել է համապատասխան ֆիլմի կամ տեսալսողական այլ ստեղծագործության նկատմամբ իրավունքը) հետ կնքված թույլտվության պայմանագրի պատճենը` տվյալ ֆիլմը կամ տեսալսողական այլ ստեղծագործությունը վերարտադրելու մասին` համաձայն օրենքի 49-րդ հոդվածի.

3) եթե վերարտադրման ենթակա է հեղինակային իրավունքի ամրագրված այլ օբյեկտ (օրինակ` համակարգչային ծրագիր, խաղ)` դրա իրավատիրոջ (հեղինակ կամ այլ անձ, որին օրենքով սահմանված կարգով փոխանցվել կամ անցել է տվյալ օբյեկտի նկատմամբ հեղինակային իրավունքը) հետ կնքված թույլտվության պայմանագրի պատճենը` հեղինակային իրավունքի ամրագրված այլ օբյեկտը վերարտադրելու և տարածելու մասին` համաձայն օրենքի 35-րդ հոդվածի.

4) եթե վերարտադրման ենթակա է ամրագրված տվյալների բազա կամ դրա էական մաս` տվյալների բազայի իրավատիրոջ (տվյալների բազա պատրաստող կամ այլ անձ, որին օրենքով սահմանված կարգով փոխանցվել կամ անցել է հարակից իրավունքը) հետ կնքված թույլտվության պայմանագրի պատճենը` տվյալների բազան, կամ համապատասխան դեպքում` դրա էական մասը վերարտադրելու և տարածելու մասին` համաձայն օրենքի 59-րդ հոդվածի.

5) եթե սույն կետի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված կրիչներ արտադրող սուբյեկտը նաև վերարտադրման ենթակա օբյեկտի իրավատերն է, ապա համապատասխան պայմանագրի պատճենի փոխարեն դիմումին կից ներկայացնում է հայտարարագիր այն մասին, որ տվյալ օբյեկտի նկատմամբ օրենքով սահմանված բացառիկ իրավունքը պատկանում է իրեն:».

3) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«5. Ամրագրված օբյեկտների կրիչները Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու համար կրիչներ ներմուծող սուբյեկտը դիմումին կից ներկայացնում է տվյալ կրիչներն արտադրողի կամ այդ կրիչները վաճառողի հետ կնքված պայմանագրի կամ համապատասխան հաշիվ-ապրանքագրի պատճենը:».

i

4) 7-րդ կետում «այն ստանալու օրվանից մեկ աշխատանքային օրվա ընթացքում`» բառերը փոխարինել «այն ստանալու օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում`» բառերով:

2. Մինչև 2012 թվականի նոյեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծված կամ Հայաստանի Հանրապետությունում արտադրված, սակայն չդրոշմավորված և չիրացված կրիչների (այսուհետ` չիրացված կրիչներ) քանակությունն արձանագրելու նպատակով տնտեսավարող սուբյեկտներն իրականացնում են չիրացված կրիչների գույքագրում` կազմելով համապատասխան արձանագրություն:

3. Չիրացված կրիչների համար հսկիչ դրոշմապիտակներ տրամադրելու համար արտադրման կամ ներմուծման իրավունքը հաստատող տեղեկանքը տրվում է գործակալություն ներկայացված դիմումի հիման վրա, որին կցվում են`

1) դիմումատուի հայտարարությունն այն մասին, որ կրիչները տնտեսական շրջանառության մեջ են դրվում առանց համապատասխան իրավատերերի հեղինակային և հարակից իրավունքների խախտման.

2) սույն որոշման 2-րդ կետով սահմանված կարգով կատարված գույքագրման արդյունքում կազմված արձանագրության պատճենը:

4. Սույն որոշման 3-րդ կետի համաձայն դիմումները կարող են ներկայացվել սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.04.2013
N 716-Ն
Որոշում