(ուժը կորցրել է 01.06.18 թիվ 613-Ն որոշում)
i
040.0594.170613
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 հունիսի 2013 թվականի N 594-Ն
i
ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿԻ ԱՐԺԵՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.5-րդ հոդվածի 3-րդ մասին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրված կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված, պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմապիտակի հազար հատի արժեքը 3548 դրամ:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրված կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված, պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմապիտակների ձեռքբերման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 3,532,076.5 հազ. դրամ` համաձայն N 1 հավելվածի:
i
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման մեջ կատարել լրացումներ` համաձայն NN 2 և 3 հավելվածների:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2013 թվականի հունիսի 6-ի
N 594-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱԴՐՎԱԾ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ, ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ` ԸՍՏ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՎ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՆԵՐԻ
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
|Բյուջետային ծախսերի տնտեսագիտական |Հատկացված գումարի բաշխումը |
|դասակարգման հոդվածների անվանումները| |
|___________________________________|_________________________________|
| |առաջին |ինն ամիս |տարի |
| |կիսամյակ | | |
|___________________________________|_________|___________|___________|
|ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |246,960.0|1,766,040.0|3,532,076.5|
|___________________________________|_________|___________|___________|
|այդ թվում` | | | |
|___________________________________|_________|___________|___________|
|Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ |246,960.0|1,766,040.0|3,532,076.5|
|___________________________________|_________|___________|___________|
|այդ թվում` | | | |
|___________________________________|_________|___________|___________|
|Արտագերատեսչական ծախսեր | | 2,040.0| 4,080.0|
|___________________________________|_________|___________|___________|
|Այլ ծախսեր |246,960.0|1,764,000.0|3,527,996.5|
._____________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2013 թվականի հունիսի 6-ի
N 594-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
._____________________________________________________________________.
| Գնման առարկայի |Գումարը |
|_________________________________________________________|(հազ. դրամ)|
|անվանումը |գնման|չափի|քանակը| |
| |ձևը |միա-| | |
| | |վորը| | |
|_________________________________________________________|___________|
|ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե | 3527996.5|
|_________________________________________________________|___________|
|Բաժին N 11|Խումբ N 01|Դաս N 01|ՀՀ կառավարության | 3527996.5|
| | | |պահուստային ֆոնդ | |
|_________________________________________________________|___________|
|Դրոշմապիտակների ձեռքբերում | 3527996.5|
|_________________________________________________________|___________|
|այդ թվում` | |
|_________________________________________________________|___________|
|Այլ ծախսեր 486100 | 3527996.5|
|_________________________________________________________|___________|
|Այլ պոլիգրաֆիական արտադրանքի (բացի |ԲԸՀ |դրամ| 1 | 3527996.5|
|թերթերից) տպագրություն | | | | |
._____________________________________________________________________.
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2013 թվականի հունիսի 6-ի
N 594-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.35 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
._________________________________________________________________________.
|Չափորոշիչներ |Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված|
| |են դրական նշանով) |
| |_______________________________________________|
| |ոչ ֆինանսական |ֆինանսական ցուցանիշներ |
| |ցուցանիշներ | |
| |_________________|_____________________________|
| |առա- |ինն |տարի |առաջին |ինն ամիս |տարի |
| |ջին |ամիս | |կիսամյակ | | |
| |կիսամ| | | | | |
| |յակ | | | | | |
|_________________________________________________________________________|
|Ծրագրային|Անվանումը |
|դասիչը |Դրոշմապիտակների ձեռքբերում |
|_________|_______________________________________________________________|
|1023|ԱԾ05|Նկարագրությունը |
| | |ՀՀ-ում արտադրվող կամ ՀՀ ներմուծվող որոշ ապրանքների դրոշմավորման|
| | |համար դրոշմապիտակների ձեռքբերում |
|_________|_______________________________________________________________|
|Քանակական|հազար հատ |70000|500000|999999| X | X | X |
|_________|______________|_____|______|______|________|_________|_________|
|Որակական |Մշակված չէ | | | | X | X | X |
|________________________|_____|______|______|________|_________|_________|
|Մատուցվող ծառայության | X | X | X |246960.0|1764000.0|3527996.5|
|վրա կատարվող ծախսը (հազ.| | | | | | |
|դրամ) | | | | | | |
|________________________|_____|______|______|________|_________|_________|
|Ակտիվի |Մշակված չէ | | | | X | X | X |
|ծառայու- | | | | | | | |
|թյան կան-| | | | | | | |
|խատեսվող | | | | | | | |
|ժամկետը | | | | | | | |
|_________________________________________________________________________|
|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է |
|քաղաքականության միջոցառումը |
|Հարկային և մաքսային ծառայություններ |
|_________________________________________________________________________|
|Վերջնական արդյունքի նկարագրությունը |
|_________________________________________________________________________|
|«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում |
|լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքին համապատասխան հարկ վճարողներին |
|դրոշմապիտակների տրամադրում |
|_________________________________________________________________________|
|Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները) |
|ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
|_________________________________________________________________________|
|Ծրագրային|Անվանումը |
|դասիչը |Դրոշմապիտակների պահպանում |
|_________|_______________________________________________________________|
|1023|ԱԾ06|Նկարագրությունը |
| | |ՀՀ-ում արտադրվող կամ ՀՀ ներմուծվող որոշ ապրանքների դրոշմավորման|
| | |համար նախատեսված դրոշմապիտակների պահպանում |
|_________|_______________________________________________________________|
|Քանակական|Մշակված չէ | | | | X | X | X |
|_________|_______________|_____|_____|_____|_________|_________|_________|
|Որակական |Մշակված չէ | | | | X | X | X |
|_________________________|_____|_____|_____|_________|_________|_________|
|Մատուցվող ծառայության վրա| X | X | X | | 2040.0| 4080.0|
|կատարվող ծախսը (հազ. | | | | | | |
|դրամ) | | | | | | |
|_________________________|_____|_____|_____|_________|_________|_________|
|Ակտիվի |Մշակված չէ | | | | X | X | X |
|ծառայու- | | | | | | | |
|թյան կան-| | | | | | | |
|խատեսվող | | | | | | | |
|ժամկետը | | | | | | | |
|_________________________________________________________________________|
|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է |
|քաղաքականության միջոցառումը |
|Հարկային և մաքսային ծառայություններ |
|_________________________________________________________________________|
|Վերջնական արդյունքի նկարագրությունը |
|«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում |
|լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքին համապատասխան դրոշմապիտակների |
|պահպանում |