Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի N 338-Ն Ո ...

 

 

040.0578.100613

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 հունիսի 2013 թվականի N 578-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի N 338-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 17-ի «Հարկային ծառայողների համազգեստի նկարագիրը և կրելու պայմանները սահմանելու մասին» N 338-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) N 1 հավելվածի ամբողջ տեքստից հանել «օձիքի վրա լամբակով» բառերը.

i

2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2013 թվականի հունիսի 6-ի

N 578-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության

2005 թվականի մարտի 17-ի

N 338-Ն որոշման

 

I. ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

1. Հարկային ծառայության հատուկ կոչումների տարբերանշաններն են`

1) հարկային ծառայողների ուսադիրները.

2) հարկային ծառայողների թևքանշանները:

 

II. ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՈՒՍԱԴԻՐՆԵՐԸ

 

2. Հարկային ծառայության գեներալ-մայորի ուսադիրները (ձև)

1) ուղղանկյուն, մակերեսը` հյուսքեն, կապույտ (տոնականը` ոսկեգույն) հատուկ գործվածքով, կարմիր եզրակարերով, ուղղանկյուն, վերևամասում` բազմանկյուն կտրվածքով: Հարկային ծառայության գեներալ-մայորի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա տեղադրվում է մեկ ոսկեզօծ թելով ասեղնագործված, 22 մմ տրամագծով հնգաթև աստղ: ՈՒսադիրներն ամրացվում են Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության տարբերանշանի պատկերով մեկական ոսկեգույն կոճակով:

3. Հարկային ծառայության կրտսեր լեյտենանտից մինչև գնդապետի ուսադիրները (ձև)

1) ուղղանկյուն, մակերեսը` մուգ կապույտ գործվածքով, վերնամասը` բազմանկյուն, ոսկեգույն մակաշերտով: Հարկային ծառայության գնդապետի, փոխգնդապետի և մայորի կոչումներ ունեցող ծառայողները կրում են 2 մակաշերտով, իսկ կապիտանի, ավագ լեյտենանտի, լեյտենանտի և կրտսեր լեյտենանտի կոչում ունեցող ծառայողները` 1 մակաշերտով ուսադիրներ.

2) շնորհված կոչմանը համապատասխան`

ա. հարկային ծառայության գնդապետի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա տեղադրվում են 20 մմ տրամագծով երեք, փոխգնդապետի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա` երկու, մայորի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա` մեկ, ոսկեզօծ հնգաթև աստղեր,

բ. հարկային ծառայության կապիտանի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա տեղադրվում են 13 մմ տրամագծով չորս, ավագ լեյտենանտի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա` երեք, լեյտենանտի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա` երկու և կրտսեր լեյտենանտի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա` մեկ, ոսկեզօծ հնգաթև աստղեր,

գ. գնդապետի, փոխգնդապետի և մայորի ուսադիրների վրա տեղադրվում են 20 մմ լայնքով ոսկեզօծ թելերով հյուսքաձև գործվածքի մեկ շերտ` ուսադիրի ստորին եզրից 5 մմ հեռավորության վրա, ուսադիրի երկայնական առանցքային գծին ուղղահայաց,

դ. կապիտանի, ավագ լեյտենանտի, լեյտենանտի և կրտսեր լեյտենանտի ուսադիրների վրա տեղադրվում են 10 մմ լայնքով ոսկեզօծ թելերով հյուսքաձև գործվածքի շերտ` ուսադիրի ստորին եզրից 5 մմ հեռավորության վրա, ուսադիրի երկայնական առանցքային գծին ուղղահայաց.

3) ուսադիրները վերին մասում ամրացվում են Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության տարբերանշանի պատկերով մեկական ոսկեգույն կոճակով: Կոճակից 5 մմ հեռավորության վրա տեղադրվում է ոսկեգույն մետաղից Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության տարբերանշանը:

 

III. ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԹԵՎՔԱՆՇԱՆՆԵՐԸ

 

4. Հայաստանի Հանրապետության հարկային ծառայողները համազգեստի ձախ թևքին` ուսակարից 80 մմ ներքև, կրում են Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության տարբերանշանի պատկերով թևքանշան: Թևքանշանը` 80 մմ X 95 մմ չափսերով, կտորի վրա գունավոր տպագրվում կամ ասեղնագործվում է Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության տարբերանշանը:

5. Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության ստորաբաժանումների ծառայողները համազգեստի աջ թևքին` ուսակարից 80 մմ ներքև, կրում են ծառայության բնույթը խորհրդանշող համապատասխան թևքանշաններ, որոնց նկարագրերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահը:»:

 

Ձև

 

-----------------------------

ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.06.2013
N 578-Ն
Որոշում