Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության առջև ծառացած կենսական կարևորություն ունեցող խնդիրների լուծման և նրա հետագա կայուն առաջընթացի ապահովման համար օրակարգի հարց է դարձել հանրապետության կրթական, գիտական և մշակութային համակարգերի և հաստատությունների արմատական բարեփոխումը, ժողովրդի մտավոր, գործնական և բարոյական կարողությունների ու հմտությունների օգտագործման անհրաժեշտ նախադրյալների ստեղծումը:

Հաշվի առնելով այդ խնդիրների իրականացման գործում Երևանի պետական համալսարանի, որպես հայ բարձրագույն կրթության, գիտության և մշակույթի եզակի կենտրոնի, բացառիկ դերը, ցանկանալով պայմաններ ստեղծել նրա ներուժի հնարավորություններն արդյունավետ օգտագործելու համար, նպատակ ունենալով որոշակի դարձնել համալսարանի կարգավիճակը և պետության կողմից նրա նյութական ու բարոյական ապահովվածությունը  որոշում եմ.

1. Սահմանել, որ Երևանի պետական համալսարանը ինքնավար պետական բարձրագույն ուսումնական, գիտական և մշակութային հաստատություն է Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության համակարգում` օժտված իրավաբանական անձի իրավունքներով, որը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ընդունված օրենսդրությամբ:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

ա) հստակեցնել Երևանի պետական համալսարանի և հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության փոխհարաբերությունները` Երևանի պետական համալսարանի ինքնուրույնությունն ու պետական կառավարման ֆունկցիաների իրականացման լիարժեքությունն ապահովելու նպատակով.

բ) լուծել Երևանի պետական համալսարանին պատկանող Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 52 մասնաշենքի համալիրը նրան սահմանված կարգով վերադարձնելու հարցը.

i

գ) Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի հունիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության համակարգի հաստատությունների օրինադրությունների մասին» որոշման համաձայն, երկամսյա ժամկետում քննության առնել և հաստատել Երևանի պետական համալսարանի օրինադրությունը.

դ) օրենքով սահմանված կարգով լուծել Երևանի պետական համալսարանի արդյունավետ գործունեությունն ապահովելու, բարձրագույն կրթության և գիտության ներդաշնակ զարգացման համար անհրաժեշտ տնտեսական նախադրյալների ստեղծման հարցերը:

 

31 օգոստոսի 1992 թվական

ՆՀ-148

 

 

pin
ՀՀ Նախագահ
31.08.1992
N ՆՀ-148
Հրամանագիր