040.0264.250313
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 մարտի 2013 թվականի N 264-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 420-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 30-ի «Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի ընտրության և նրա մոտ բնակչության գրանցման կարգը հաստատելու մասին» N 420-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) ուժը կորցրած ճանաչել 11-րդ կետի 4-րդ ենթակետը.
i
2) 12-րդ կետից հանել «այդ տվյալների փոփոխությունը կատարել նաև տվյալ բնակչի գրանցման ձևում և» բառերը.
3) 22-րդ և 23-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«22. Այն դեպքում, երբ բնակիչն ընտրում է այլ ԱԱՊ հաստատության կազմում աշխատող ԱԱՊ բժիշկ, նրա մոտ գրանցվելու նպատակով, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգով լրացվում է գրանցման ձև, որը բնակչի կողմից ստորագրվելուց հետո անձը հաստատող փաստաթղթի հետ միասին հիմք է հանդիսանում գրանցման փաստն էլեկտրոնային ձևով հաստատելու համար:
23. Բնակչի տեղափոխման և նրա կողմից ընտրված նոր ԱԱՊ հաստատությունում գրանցման վերաբերյալ տեղեկատվությունը նրան սպասարկող նախկին ԱԱՊ հաստատությունում ստացվում է էլեկտրոնային ձևով` նոր ընտրված ԱԱՊ հաստատությունում բնակչի գրանցման փաստը հաստատվելուց և ԱԱՊ բժշկի մոտ բնակչության գրանցման տվյալների ավտոմատացված կենտրոնական շտեմարանում մուտքագրվելուց հետո:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-ԻՆ