040.0124.190213
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 փետրվարի 2013 թվականի N 124-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 574-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 22-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության դրույթներով նախատեսված` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության գործունեության ծրագիրը հաստատելու մասին» N 574-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման հավելվածի 3-րդ բաժնի`
i
ա. վերնագրում «2008-2012 թվականների» բառերը փոխարինել «2008-2013 թվականների» բառերով,
բ. «Տրանսպորտային համակարգ» գլխի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
._________________________________________________________________________.
|2. |Նոր տնտեսական |«Տրանսպորտի |Հայաստանի |Լրացուցիչ |2013 թ. |
| |պայմաններին |մասին» |Հանրապետության|ֆինանսական |հունիսի |
| |համապատասխան |Հայաստանի |քաղաքներում |աղբյուրներ չեն|3-րդ |
| |օրենսդրական |Հանրապետության|գործող |պահանջվում: |տասնօրյակ|
| |դաշտի |օրենքում |վերգետնյա և | | |
| |ընդլայնումը, |փոփոխություն- |ստորգետնյա | | |
| |տրանսպորտային |ներ և |էլեկտրական | | |
| |կազմակերպու- |լրացումներ |տրանսպորտի | | |
| |թյունների և |կատարելու |գործունեության| | |
| |ուղևորների |մասին» ՀՀ |կանոնակարգում | | |
| |իրավական |օրենքի | | | |
| |պաշտպանվա- |նախագծի | | | |
| |ծության |մշակում | | | |
| |ապահովումը | | | | |
._________________________________________________________________________.
«:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-ԻՆ