040.0110.150213
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 փետրվարի 2013 թվականի N 110-Ն
i
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 22-ի N 47 արձանագրային որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման N 11 հավելվածի 11.11 աղյուսակում և N 12 հավելվածում կատարել լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`
i
1) ձևավորել աշխատանքային խումբ մինչև 2014 թվականի հունվարի 1-ը «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության հիմնադիր փաստաթղթերի կազմման, ընկերության գրանցման և լիցենզավորման համար անհրաժեշտ գործընթացների իրականացման նպատակով.
2) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունները.
3) համապատասխան օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ մտնելու պահից 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության հիմնադրման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
(2-րդ կետը փոփ. 07.11.13 թիվ 1243-Ն որոշում)
i
3. Աշխատանքային խմբի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 17195.0 հազ. դրամ, որից` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով 15000.0 հազ. դրամ, «Վարչական սարքավորումներ» հոդվածով 1200.0 հազ. դրամ, «Պարտադիր վճարներ» հոդվածով 895.0 հազ. դրամ, «Գործառնական և բանկային ծառայությունների ծախսեր» հոդվածով 100.0 հազ. դրամ:
(3-րդ կետը փոփ. 07.11.13 թիվ 1243-Ն որոշում)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
(վերնագիրը փոփ. 07.11.13 թիվ 1243-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2013 թվականի փետրվարի 14-ի
N 110-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.11 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
ՄԱՍ Ա: ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Արտահանում իրականացնող կազմակերպություններին աջակցության նոր
գործիքների մշակում և արտահանմանն աջակցող ինստիտուտների
կարողությունների զարգացում
ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
._________________________________________________________________________.
|Չափորոշիչներ | | | | | | | | |
| |____|___|___|__|________|________|________|________|
| |____|___|___|__|________|________|________|________|
| |Առա-|Առա|Ինն|Տա|Առաջին |Առաջին |Ինն ամիս| Տարի |
| |ջին |ջին|ա- |րի|եռամսյակ|կիսամյակ| | |
| |եռամ|կի-|միս| | | | | |
| |սյակ|սամ| | | | | | |
| | |յակ| | | | | | |
|_________________________________________________________________________|
|Ծրագրային|Անվանումը |
|դասիչը |ԱՖԱԿ ՓԲԸ-ի հիմնադրման նախապատրաստական աշխատանքների իրականացում |
|1167 ԱԾ03|Նկարագրությունը |
| |Մտավոր սեփականության իրավունքի պաշտպանություն |
|_________|_______________________________________________________________|
|Քանակական|ԱՖԱԿ ՓԲԸ-ի | | 8| 10|10| X | X | X | X |
| |ստեղծման | | | | | | | | |
| |համար | | | | | | | | |
| |անհրաժեշտ | | | | | | | | |
| |փաստաթղթեր | | | | | | | | |
|_________|___________|____|___|___|__|________|________|________|________|
|Որակական |Մշակված չէ | X | X | X | X| 0.0| 0.0| 0.0| 0.0|
|_________|___________|____|___|___|__|________|________|________|________|
|Ժամկետայ-|Մշակված չէ | X | X | X | X| 0.0| 0.0| 0.0| 0.0|
|նության | | | | | | | | | |
|_____________________|____|___|___|__|________|________|________|________|
|Մատուցված ծառայության| X | X | X |X |18,829.4|41,329.4|41,329.4|41,329.4|
|վրա կատարվող ծախսը | | | | | | | | |
|(հազ. դրամ) | | | | | | | | |
|_________________________________________________________________________|
|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է |
|քաղաքականության միջոցառումը |
|ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
|_________________________________________________________________________|
|Վերջնական արդյունքի նկարագրությունը |
|ԱՖԱԿ ՓԲԸ-ի ստեղծում և մեկնարկ |
|_________________________________________________________________________|
|Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը |
|ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
._________________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2013 թվականի փետրվարի 14-ի
N 110-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
.______________________________________________________________.
| Գնման առարկայի |
|______________________________________________________________|
|անվանումը |գնման|չափման |քանակը |գումարը |
| |ձևը |միավորը | |(հազ. դրամ),|
| | | | |գումարի |
| | | | |ավելացումը |
| | | | |նշվում է |
| | | | |դրական |
| | | | |նշանով |
|_____________________|_____|__________|__________|____________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|______________________________________________________________|
|ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
|______________________________________________________________|
|Բաժին N 11 |Խումբ N 01|Դաս N 01 | |
|______________________________________________________________|
|01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
|______________________________________________________________|
|Լրացումներ գնումների անվանացանկում |
|______________________________________________________________|
|Ապրանքներ | | | | 3829.4|
|_____________________|_____|__________|__________|____________|
|Դյուրակիր համակարգիչ |ՇՀ | հատ| 4| 1200.0|
|_____________________|_____|__________|__________|____________|
|Համակարգիչ |ՇՀ | հատ| 8| 2000.0|
|_____________________|_____|__________|__________|____________|
|Պրինտեր |ՇՀ | հատ| 2| 160.0|
|_____________________|_____|__________|__________|____________|
|Սկաներ |ՇՀ | հատ| 1| 50.0|
|_____________________|_____|__________|__________|____________|
|Հեռախոս |ՇՀ | հատ| 4| 48.0|
|_____________________|_____|__________|__________|____________|
|Քարթրիջ |ՇՀ | հատ| 4| 256.0|
|_____________________|_____|__________|__________|____________|
|Թուղթ գրելու |ՇՀ | կգ | 78| 63.2|
|_____________________|_____|__________|__________|____________|
|Թղթապանակ (Ֆայլ) |ՇՀ | հատ| 200| 2.6|
|_____________________|_____|__________|__________|____________|
|Գրիչ |ՇՀ | հատ| 30| 4.8|
|_____________________|_____|__________|__________|____________|
|Նշումների թուղթ |ՇՀ | հատ| 10| 18.0|
|_____________________|_____|__________|__________|____________|
|Ծրար |ՇՀ | հատ| 100| 3.0|
|_____________________|_____|__________|__________|____________|
|Ծրար |ՇՀ | հատ| 100| 6.0|
|_____________________|_____|__________|__________|____________|
|Դակիչ |ՇՀ | հատ| 5| 6.5|
|_____________________|_____|__________|__________|____________|
|Կարիչ (ստեպլեր) |ՇՀ | հատ| 5| 6.0|
|_____________________|_____|__________|__________|____________|
|Կարիչի ասեղ |ՇՀ | հատ| 10| 1.2|
|_____________________|_____|__________|__________|____________|
|Ամրակ |ՇՀ | տու| 10| 1.6|
|_____________________|_____|__________|__________|____________|
|Սեղմակ |ՇՀ | հատ| 100| 2.0|
|_____________________|_____|__________|__________|____________|
|Քանոն |ՇՀ | հատ| 10| 0.5|
.______________________________________________________________.