040.1689.250113
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 դեկտեմբերի 2012 թվականի N 1689-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 249-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի «Փրկարարական ծառայության համազգեստի ձևը, տալու կարգը և օգտագործման ժամկետները սահմանելու մասին» N 249-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման N 1 հավելվածում`
i
ա. 1-ին կետը «հրդեհային» բառից հետո լրացնել «և տեխնիկական անվտանգության» բառերով,
բ. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.3.1-ին կետով.
«2.3.1. Ձմեռային գլխարկ (փրկարարական ծառայության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողների համար)
Մուգ կապույտ գույնի, կարակուլե, ճակատային մասում ամրացվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը:»,
գ. 2.5-րդ կետում «դեղին» բառը փոխարինել «կապույտ» բառով,
դ. 3-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«III. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏԻՑ ՄԻՆՉԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՍՊԱ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՏՈՆԱԿԱՆ ԵՎ ԱՄԵՆՕՐՅԱ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ
3.1. Տոնական գլխարկ` կիսաբրդյա, մուգ կապույտ գույնի
Բաղկացած է սև լաքապատ գլխարկահովհարից: Դեղին գլխարկաբոլորքով, գլխարկաբոլորքի վրա 2 ոսկեգույն կոճակով ամրացվում է ոսկեզօծ զարդապարան, առջևի կենտրոնական մասում ամրացված է 30 x 30 մմ կոկարդ` սույն ձևի նկար 2-ում ներկայացված խորհրդանշանով: Ճակատային մասում ամրացված է Հայաստանի Հանրապետության զինանշանը:
3.2. Տոնական կիտել` կիսաբրդյա
Մուգ կապույտ կիսաբրդյա կտորից, մետաքսյա աստառով: 4 ոսկեգույն, 22 մմ կոճակները տեղադրված են մեկ շարքով: 2 ներկարված գրպան` կափույրներով և 2 վրադիր գրպան` կափույրներով` կրծքավանդակին: 2 ծոցագրպան: Տոնական ուսանշանները` մուգ կապույտ` համաձայն 7.3-րդ կետի:
3.3. Տոնական տաբատ` կիսաբրդյա, մուգ կապույտ գույնի եզրագծերով
Կիսաբրդյա, մուգ կապույտ կտորից, 2 ներկարված կողային գրպանով, հետևի մասում` մեկ գրպան` կափույրով:
3.4. Տոնական վերնաշապիկ` սպիտակ
Սպիտակ բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր 2 գրպան: Կոճկվում է 8 կոճակով, թևքերը` երկար (ձմեռային) և կարճ (ամառային), ուսերին տեղադրված են ուսանշանների ամրակներ:
3.5. Տոնական համազգեստի փողկապ
Մուգ կապույտ գույնի, ոսկեգույն ամրակով:
3.6. Տոնական վերարկու` ձմեռային
Բրդյա, մուգ կապույտ գույնի, լանջափեշերը կոճկվում են 3 ոսկեգույն կոճակով: 2 գրպանը կափույրով` ներքևի մասում 2 ներկարված գրպանով: Երկշերտ օձիքով և գոտիով:
3.7. Տոնական համազգեստի շարֆ` կապույտ գույնի
Կապույտ կիսաբրդյա կտոր` 125 սմ x 24 սմ չափսի:
3.8. Ամենօրյա համազգեստ` փիրուզագույն (կանաչակապտագույն)
Կիսաբրդյա, ուղիղ գոտիով, ուսանշանները` հանովի, ծալովի օձիքով: Օձիքի առաջամասում երկկողմանի պատկերված է սույն ձևի նկար 2-ում ներկայացված խորհրդանիշը: Կոճկվում է շղթայով, որը երեսապատված է կտորով: Ներքևի մասում երկկողմանի ներկարված թեք գրպաններ են, առանց կափույրի, շղթայով:
Տաբատը` ազատթող փողքերով, 2 կողային ներկարված գրպանով, հետևի մասում` մեկ գրպան` կափույրով:
3.9. Ամենօրյա համազգեստի շապիկ (մայկա)
Շապիկ` կարճաթև, ամառային, երկնագույն:
3.10. Գլխարկ` ամենօրյա, ամառային
Գլխարկ` ամենօրյա (կեպի), կանաչ, ճակատային մասում ամրացված է սույն ձևի նկար 2-ում ներկայացված խորհրդանիշը:
3.11. Ամենօրյա համազգեստի ականջակալներով ձմեռային գլխարկ
Մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները մշակված են ոչխարի արծաթագույն մորթուց:
3.12. Ամենօրյա համազգեստի ձմեռային բաճկոն` կարճ և տաբատ
Ձմեռային տաք ներդիրով փակվող երկկողմանի երիզաշղթայով կոճկվող ռեզինե գոտիով: Ձեռքերին ռեզինե լայն մանժետներ: Օձիքը` լայն ամրակներով ամրացված հանովի գլխարկով: 2 կողային գրպանով: Ձախ թևի վրա կափույրով գրպան: Տաբատ` 2 ներկարված կողային գրպանով, ծնկների վերևի մասում կափույրով 2 կոճակով ամրացվող գրպան: Հետևի մասում ներկարված է 2 կափույրով գրպան, որոնք ամրացվում են կոճակով:
3.13. Ամենօրյա ձմեռային համազգեստի օձիք
Արհեստական մորթուց մուգ կապույտ գույնի (հանովի):
3.14. Կաշեգոտի
50 մմ լայնությամբ, մետաղյա ճարմանդով:
3.15. Կոշիկ
Կարված է սև, բնական կաշվից:
3.16. Կիսաճտքավոր կոշիկ
Կարված է սև, բնական կաշվից, միջադիրը` բիազ կամ համանման:
3.17. Ձմեռային ամենօրյա երկարաթև սվիտեր
Կապույտ գույնի, բրդյա, ուսերը պատված են մուգ կապույտ կտորով, հանովի ուսանշաններով: Ձախ կրծքավանդակին շերտակարով վրադիր, կափույրով գրպան, կենտրոնում` ոսկեգույն կոճակով: Օձիքը` սրտաձև կամ շրջանաձև բացվածքով:
3.18. Ձմեռային ամենօրյա կարճաթև սվիտեր
Կապույտ գույնի, բրդյա, ուսերը պատված են մուգ կապույտ կտորով, հանովի ուսանշաններով: Ձախ կրծքավանդակին շերտակարով վրադիր, կափույրով գրպան, կենտրոնում ոսկեգույն կոճակով: Օձիքը` շրջանաձև բացվածքով:
3.19. Ձեռնոց` տոնական և ամենօրյա
Տոնական ձեռնոց` հնգամատ, սպիտակ բամբակյա գործվածքից:
Ամենօրյա ձեռնոց` հնգամատ, փիրուզագույն խիտ բրդյա գործվածքից:
3.20. Կանացի կիտել` տոնական, և կիսաշրջազգեստ
Մուգ կապույտ կտորից, կիտելը` մեկեզրանի, օձիքը` ծալովի, թևքերը` երկկտոր: Կիսաշրջազգեստը` պարզ ձևի, գոտիով, հետևի մասը` կենտրոնակարով և բաց դարձածալով:»,
ե. ուժը կորցրած ճանաչել 4-րդ գլուխը,
զ. 5.1-ին կետում «մուգ կապույտ» բառերը փոխարինել «փիրուզագույն (կանաչակապտագույն)» բառերով, իսկ «Հայաստանի փրկարար ծառայության խորհրդանիշն է» բառերը` «գրված է «ԱԻՆ» տառերը» բառերով,
է. հանել 5.2-րդ կետի «Կրծքամասը և թիկունքը` դեղին գույնի է, որի ներքևի եզրին կարված է 2 սմ լայնությամբ լուսարձակող սպիտակ ժապավեն:» նախադասությունը,
ը. 5.7-րդ և 5.8-րդ կետերում «կապույտ կամ կարմիր» բառերը փոխարինել «փիրուզագույն (կանաչակապտագույն)» բառերով,
թ. ուժը կորցրած ճանաչել 5.10-րդ և 5.14-րդ կետերը,
ժ. 5.11-րդ կետում «կապույտ» բառը փոխարինել «փիրուզագույն (կանաչակապտագույն)» բառերով և կետից հանել «, կարմիր գույնի» բառերը,
ժա. 5.11-րդ կետում «կարմիր» բառը փոխարինել «փիրուզագույն (կանաչակապտագույն)» բառերով,
ժբ. 6.1-ին կետում «Հայաստանի փրկարար ծառայություն» բառերը» բառերը փոխարինել «ԱԻՆ» տառերը» բառերով,
ժգ. 6.5-րդ կետում «մուգ կապույտ» բառերը փոխարինել «փիրուզագույն (կանաչակապտագույն)» բառերով,
ժդ. ուժը կորցրած ճանաչել 7.1-ին կետը,
ժե. 7.2-րդ կետի վերնագրում «Թևքի» բառը փոխարինել «Փրկարարական ծառայության ծառայողների համազգեստի թևքի» բառերով,
ժզ. 7.2-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Փրկարարական ծառայության միասնական տարբերանշանը` վահանաձև, խորհրդանշում է Փրկարար ծառայությունը: Վերին մասում 12 տառատեսակով ասեղնագործված են «ՀԱՅԱՍՏԱՆ» և անգլերեն թարգմանությամբ` «ARMENIA» բառերը: Ստորոտում կամարաձև, 10 տառատեսակով ասեղնագործված են «ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» և անգլերեն թարգմանությունը` «RESCUE SERVICE» (նկար 1): Կարվում է ձախ թևքի վրա:»,
ժէ. 7.2-րդ կետի երկրորդ պարբերությունում «(նկար 3)» բառերը փոխարինել «(նկար 2)» բառերով,
ժը. 7.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7.3. ՈՒսանշաններ
Փրկարարական ծառայության գեներալների մուգ կապույտ վերին հատվածն ամրացված է Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով` 22 մմ տրամագծով մեկական կոճակով: ՈՒսանշանների կենտրոնում ամրացված են 22 մմ տրամագծով աստղեր, ընդ որում, գեներալ-լեյտենանտի համար երկու աստղ (իրարից 25 մմ հեռավորությամբ), իսկ գեներալ-մայորի համար` մեկ աստղ: Համազգեստի օձիքի դիմային մասում ուղղահայաց ասեղնագործված է դափնու տերև:
Գլխավոր, ավագ, միջին և կրտսեր պաշտոնյաների մուգ կապույտ տոնական ուսանշանների վերին հատվածն ամրացված է սույն ձևի նկար 3-ում ներկայացված կոկարդի պատկերով մեկական ոսկեգույն կոճակով, 3 մմ լայնությամբ երկայնակի կապույտ գույնի ժապավեններով: Տոնական համազգեստի ուսադիրների վրա տեղադրված են հնգաթև ուռուցիկ աստղեր` համաձայն N 1 աղյուսակում նշված չափսերի և քանակի.
Աղյուսակ N 1
._____________________________________________________________________.
|Փրկարարական |Ոսկեգույն |Ոսկեգույն |Անկյունային|ՈՒսանիշի|
|ծառայության կոչումը |անկյունային |անկյունային |ժապավենների|վերին |
| |ժապավենի |ժապավենների/|միջև հեռա-|կենտրո- |
| |հաստությունը/|աստղերի |վորությունը|նական |
| |աստղերի |քանակը (հատ)|(մմ) |եզրից |
| |տրամագիծը | | |մինչև |
| |(մմ) | | |կոճակն |
| | | | |ընկած |
| | | | |տարածու-|
| | | | |թյունը |
| | | | |(մմ) |
|_____________________|_____________|____________|___________|________|
|Գեներալ-լեյտենանտ | 0/22 | 0/2 | | |
|_____________________|_____________|____________|___________|________|
|Գեներալ-մայոր | 0/22 | 0/1 | | |
|_____________________|_____________|____________|___________|________|
|Գնդապետ | 5/20 | 3/3 | 2 | 7 |
|_____________________|_____________|____________|___________|________|
|Փոխգնդապետ | 5/20 | 2/2 | 2 | 7 |
|_____________________|_____________|____________|___________|________|
|Մայոր | 5/20 | 1/1 | 2 | 7 |
|_____________________|_____________|____________|___________|________|
|Կապիտան | 3/13 | 4/4 | 1 | 7 |
|_____________________|_____________|____________|___________|________|
|Ավագ լեյտենանտ | 3/13 | 3/3 | 1 | 7 |
|_____________________|_____________|____________|___________|________|
|Լեյտենանտ | 3/13 | 2/2 | 1 | 7 |
|_____________________|_____________|____________|___________|________|
|Ավագ ենթասպա | 2/13 | 3/3 | 3 | 7 |
|_____________________|_____________|____________|___________|________|
|Ենթասպա | 2/13 | 2/2 | 3 | 7 |
._____________________________________________________________________.
Ամենօրյա համազգեստի կանաչ ուսանշանների մակակարի ստորին մասում կարվում են ոսկեգույն անկյունակային ժապավեններ (գնդապետ, փոխգնդապետ, մայոր, կապիտան, լեյտենանտներ)` երիզված կապույտ թելով, քանակով և 3 մմ հաստությամբ կապույտ երկայնակի ժապավեններ, իսկ ժապավենների վերին մասում ամրացվում են աստղեր` ըստ կոչման և սույն կետի N 1 աղյուսակում ներկայացված քանակի: Փրկարարական ծառայության ենթասպաների ամենօրյա համազգեստի ուսանշանների մակակարի ստորին մասում կարվում են 30 աստիճան թեքությամբ ոսկեգույն ժապավեններ` երիզված կապույտ թելով.
Աղյուսակ N 2
._____________________________________________________________________.
|Փրկարարական |Ոսկեգույն|Ոսկեգույն |Արտաքին|Անկյունային|ՈՒսանիշի|
|ծառայության |անկյու- |անկյունային |կապույտ|ժապավենների|վերին |
|կոչումը |նային |ժապավենների/|երիզի |միջև հեռա-|կենտրո- |
| |ժապավենի |աստղերի |հաստու-|վորությունը|նական |
| |հաստու- |քանակը (հատ)|թյունը |(մմ) |եզրից |
| |թյունը/ | |(մմ) | |մինչև |
| |աստղերի | | | |կոճակն |
| |տրամագիծը| | | |ընկած |
| |(մմ) | | | |տարածու-|
| | | | | |թյունը |
| | | | | |(մմ) |
|_________________|_________|____________|_______|___________|________|
|Գեներալ-լեյտենանտ| 0/22 | 0/2 | | | |
|_________________|_________|____________|_______|___________|________|
|Գեներալ-մայոր | 0/22 | 0/1 | | | |
|_________________|_________|____________|_______|___________|________|
|Գնդապետ | 5/20 | 3/3 | 2 | 2 | 7 |
|_________________|_________|____________|_______|___________|________|
|Փոխգնդապետ | 5/20 | 2/2 | 2 | 2 | 7 |
|_________________|_________|____________|_______|___________|________|
|Մայոր | 5/20 | 1/1 | 2 | 2 | 7 |
|_________________|_________|____________|_______|___________|________|
|Կապիտան | 3/13 | 4/4 | 3 | 1 | 7 |
|_________________|_________|____________|_______|___________|________|
|Ավագ լեյտենանտ | 3/13 | 3/3 | 3 | 1 | 7 |
|_________________|_________|____________|_______|___________|________|
|Լեյտենանտ | 3/13 | 2/2 | 3 | 1 | 7 |
|_________________|_________|____________|_______|___________|________|
|Ավագ ենթասպա | 2/13 | 3/3 | 2 | 3 | 7 |
|_________________|_________|____________|_______|___________|________|
|Ենթասպա | 2/13 | 2/2 | 2 | 3 | 7 |
._____________________________________________________________________.
Փրկարարական ծառայության ավագ սերժանտ, սերժանտ, կրտսեր սերժանտ և շարքային կոչումներ ունեցող ծառայողների կանաչ, կապույտ երիզներով ուսադիրների վրա կարվում են դեղին ժապավեններ.
Աղյուսակ N 3
._________________________________________________________________.
|Փրկարարական |ՈՒսադիրների|ՈՒսադիրների |ՈՒսադիրների|ՈՒսադիր-|
|ծառայության կոչումը|վրայի ժապա-|վրայի ժապա- |երկարու- |ների |
| |վենների |վենների |թյամբ |ստորին |
| |քանակը |լայնությունը|ժապավենների|եզրից |
| | |(մմ) |միջև ընկած|մինչև |
| | | |տարածու- |ժապավենն|
| | | |թյունը |ընկած |
| | | |(մմ) |տարածու-|
| | | | |թյունը |
| | | | |(մմ) |
|___________________|___________|____________|___________|________|
|Ավագ | 1 | 14 | - | - |
|___________________|___________|____________|___________|________|
|Ավագ սերժանտ | 1 | 14 | | |
|___________________|___________|____________|___________|________|
|Սերժանտ | 3 | 4 | 2 | 25 |
|___________________|___________|____________|___________|________|
|Կրտսեր սերժանտ | 2 | 4 | 2 | 25 |
|___________________|___________|____________|___________|________|
|Շարքային | - | | - | - |
._________________________________________________________________.
Փրկարարական ծառայության ուսադիրների երկարությունը 130 մմ է:»,
ժթ. 8-րդ գլխի վերնագրում և 8-րդ գլխի ամբողջ տեքստում «պետական հրդեհային» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության» բառերով,
ի. 8-րդ գլխի 8.2-րդ կետում «և IV գլուխներով» բառերը փոխարինել «գլխով» բառով,
իա. 8-րդ գլխի 8.3-րդ կետում «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության» բառերով,
իբ. 8-րդ գլխի 8.4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8.4. Աշխատողների կիտելի (ամենօրյա համազգեստի) ձախ թևքին ամրացվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանիշը, իսկ աջ թևքին` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության թևանշանը (նկար 3):
Նկար 3-ում ներկայացված թևանշանը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պաշտոնական խորհրդանիշն է:
Թևանշանը վահանաձև է, բարձրությունը` 100 մմ, լայնությունը` 75 մմ:
Թևանշանի միջնամասում պատկերված է վահան: Վահանի ստորին հատվածում առկա է 9 մմ լայնությամբ կարմիր ժապավեն, որի վրա 2,5 մմ բարձրությամբ, սպիտակ տպագիր տառերով գրված է «Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչություն»: Վահանի ներքևի կեսն զբաղեցնում է եռագույնը` կարմիր, կապույտ և նարնջագույն` 4 մմ լայնությամբ շերտեր, որոնց անմիջապես վերևում 3 մմ բարձրության վրա ոսկեգույն, տպագիր տառերով գրված է «Հայաստան», դրա վերևում պատկերված են հրշեջի սաղավարտ (անմիջապես վահանի վրա), իսկ վերնամասում, վահանի կողքերից (վահանից դուրս) և վահանի առանցքի նկատմամբ զուգաչափ` 2 հրշեջ կացին: Վահանի մեջտեղով, ուղղաձիգ, պատկերված է սուր:
Թևանշանի ֆոնը կապույտ է, եզրագծերը, «ԱԻՆ» տառերը, արծիվը` վառ ոսկեգույն է: Կացինների և սրի մետաղական մասերը բաց և մուգ գորշ գույնի են, իսկ մնացած մասերը` սև: Վահանի ներսի մասը բաց գորշ է:»,
իգ. 8-րդ գլխի 8.5-րդ կետում «(նկար 6)» բառերը փոխարինել «(նկար 4)» բառերով,
իդ. 9.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9.1. Սույն գլխում ներկայացվում են համազգեստի և համազգեստի տարրերի նկարները.
ա) Փրկարարական ծառայության ծառայողների համազգեստի թևքի տարբերանշանն է`
Նկար 1:
________________________________________
ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում
բ) Փրկարարական ծառայության ծառայողների համազգեստի խորհրդանշաններն (էմբլեմներ) են`
Նկար 2:
________________________________________
ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում
գ) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության ծառայողների համազգեստի թևանշանն է`
Նկար 3:
________________________________________
ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում
դ) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության ծառայողների համազգեստի թևքին փակցվող տարբերանշաններն են`
Նկար 4:
________________________________________
ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում
ե) Փրկարարական ծառայության ծառայողների համազգեստի ձևն է`
Տոնական համազգեստ` գեներալների համար
Ամենօրյա համազգեստ` գեներալների համար
Տոնական համազգեստ` փրկարարական ծառայողների համար
Տոնական համազգեստ` փրկարարական ծառայողների համար
Տոնական համազգեստ` իգական սեռի փրկարարական ծառայողների համար
Ամենօրյա ամառային համազգեստ` փրկարարական ծառայողների համար
Ամենօրյա համազգեստ` փրկարարական ծառայողների համար
Ամենօրյա ձմեռային համազգեստ` փրկարարական ծառայողների համար
________________________________________
ԻՐՏԵԿ - համազգեստի նկարները չեն բերվում
զ) Փրկարարական ծառայության ծառայողների գլխարկների և փողկապների ձևն է`
Ձմեռային գլխարկ` փրկարարական ծառայության բարձրագույն խմբի պաշտոն
զբաղեցնող ծառայողների համար
Ձմեռային գլխարկ` փրկարարական ծառայության գլխավոր, ավագ, միջին խմբերի
պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար
Փողկապ փրկարար ծառայության գեներալների համար
Փողկապ փրկարար ծառայության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերում
պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար
________________________________________
ԻՐՏԵԿ - համազգեստի նկարները չեն բերվում
իե. որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2012 թվականի դեկտեմբերի 27-ի
N 1689-Ն որոշման
«Հավելված N 2
ՀՀ կառավարության
2006 թվականի փետրվարի 2-ի
N 249-Ն որոշման
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
1. Սույն իրավական ակտով կանոնակարգվում են փրկարարական ծառայողներին համազգեստ տալու կարգը և համազգեստի օգտագործման ժամկետները:
2. Փրկարարական ծառայության բարձրագույն կոչումներ ունեցող ծառայողների համազգեստ կրելու ժամկետներն են`
._____________________________________________________________________.
|NN | Անվանումը |Քանակը` |Կրելու |
|ը/կ| |մեկ մարդու|ժամկետը |
| | |համար |(տարի) |
| | |(հատ) | |
|___|__________________________________________|__________|___________|
|1. |Տոնական համազգեստ` |1-ական հատ|5-ական տարի|
| |- կիսաբրդյա գլխարկ. | | |
| |- կիսաբրդյա կիտել` տաբատով. | | |
| |- ձեռնոց | | |
|___|__________________________________________|__________|___________|
|2. |Տոնական համազգեստի ձմեռային գլխարկ | 1 | 5 |
|___|__________________________________________|__________|___________|
|3. |Սպիտակ վերնաշապիկ` տոնական համազգեստի | 1 | 2 |
| |համար | | |
|___|__________________________________________|__________|___________|
|4. |Բրդյա վերարկու` տոնական համազգեստի | | |
| |համար | 1 | 4 |
|___|__________________________________________|__________|___________|
|5. |Տոնական համազգեստի ուսադիր | 2 | 4 |
|___|__________________________________________|__________|___________|
|6. |Փողկապ` տոնական համազգեստի համար | 1 | 5 |
|___|__________________________________________|__________|___________|
|7. |Գոտի | 1 | 5 |
|___|__________________________________________|__________|___________|
|8. |Կոշիկ |1 զույգ | 2 |
|___|__________________________________________|__________|___________|
|9. |Ամենօրյա համազգեստ` փիրուզագույն | 1 | 1 |
| |(կանաչակապտագույն) | | |
|___|__________________________________________|__________|___________|
|10.|Ամենօրյա փիրուզագույն (կանաչակապտագույն) |1-ական հատ|3-ական տարի|
| |համազգեստի ձմեռային բաճկոն և գլխարկ | | |
|___|__________________________________________|__________|___________|
|11.|Ամենօրյա փիրուզագույն (կանաչակապտագույն) |2-ական հատ|2-ական տարի|
| |համազգեստի ուսադիր | | |
._____________________________________________________________________.
3. Թույլատրվում է սույն կարգի և ժամկետների 2-րդ կետով սահմանված կարճաթև վերնաշապիկը փոխարինել երկարաթև վերնաշապիկով և հակառակը:
4. Փրկարարական ծառայության կրտսեր լեյտենանտից մինչև գնդապետ կոչումներ ունեցող արական և իգական սեռերի ծառայողների համազգեստ կրելու ժամկետներն են`
._____________________________________________________________________.
|NN | Անվանումը |Քանակը` |Կրելու |
|ը/կ| |մեկ մարդու|ժամկետը |
| | |համար |(տարի) |
| | |(հատ) | |
|___|__________________________________________|__________|___________|
|1. |Տոնական համազգեստ` |1-ական հատ|յուրաքան- |
| |- կիսաբրդյա գլխարկ. | |չյուրը` |
| |- կիսաբրդյա կիտել` տաբատով (իգական սեռի | |5-ական տարի|
| |ծառայողների համար` կիսաշրջազգեստով). | | |
| |- ձեռնոց | | |
|___|__________________________________________|__________|___________|
|2. |Սպիտակ վերնաշապիկ` տոնական համազգեստի |1-ական հատ|յուրաքան- |
| |համար` | |չյուրը` |
| |- կարճաթև. | |2-ական տարի|
| |- երկարաթև | | |
|___|__________________________________________|__________|___________|
|3. |Տոնական համազգեստի համար` |1-ական հատ|յուրաքան- |
| |- բրդյա վերարկու. | |չյուրը` |
| |- շարֆ | |5-ական տարի|
|___|__________________________________________|__________|___________|
|4. |Տոնական համազգեստի համար` |1-ական հատ|յուրաքան- |
| |- փողկապ. | |չյուրը` |
| |- կաշեգոտի | |5-ական տարի|
|___|__________________________________________|__________|___________|
|5. |Տոնական համազգեստի ուսադիր |2-ական հատ|յուրաքան- |
| | | |չյուրը` |
| | | |4-ական տարի|
|___|__________________________________________|__________|___________|
|6. |Կոշիկ |1 զույգ | 2 |
|___|__________________________________________|__________|___________|
|7. |Կիսաճտքավոր կոշիկ |1 զույգ | 2 |
|___|__________________________________________|__________|___________|
|8. |Ձմեռային ամենօրյա սվիտեր (երկարաթև կամ | 1 | 3 |
| |կարճաթև) | | |
|___|__________________________________________|__________|___________|
|9. |Ամենօրյա համազգեստ` փիրուզագույն | 1 | 1 |
| |(կանաչակապտագույն) | | |
|___|__________________________________________|__________|___________|
|10.|Ամենօրյա փիրուզագույն (կանաչակապտագույն) |1-ական հատ|յուրաքան- |
| |համազգեստի` | |չյուրը` |
| |- ձմեռային բաճկոն. | |4-ական տարի|
| |- ձմեռային գլխարկ | | |
|___|__________________________________________|__________|___________|
|11.|Ամենօրյա համազգեստի մայկա (կապույտ)` |1-ական հատ|յուրաքան- |
| |- առանց օձիք. | |չյուրը` |
| |- օձիքով | |1,5-ական |
| | | |տարի |
|___|__________________________________________|__________|___________|
|12.|Ամենօրյա համազգեստի ուսադիր | 2 | 3 |
._____________________________________________________________________.
5. Թույլատրվում է սույն կարգի և ժամկետների 4-րդ կետով սահմանված`
1) կարճաթև վերնաշապիկը փոխարինել երկարաթև վերնաշապիկով և հակառակը.
2) կիսաճտքավոր կոշիկները փոխարինել կոշիկներով և հակառակը.
3) տոնական համազգեստ հատկացնել դրոշակակիր, գծային, նվագախմբի անդամ և հանդիսավոր արարողությունների մասնակից կրտսեր կոչում ունեցող ծառայողներին:
6. Սույն կարգի և ժամկետների 4-րդ կետով սահմանված համազգեստը կրելու ժամկետները տարածվում են նաև Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության ծառայողների վրա:
7. Փրկարարական ծառայության կրտսեր կոչումներ ունեցող ծառայողների համազգեստ կրելու ժամկետներն են`
._____________________________________________________________________.
|NN | Անվանումը |Քանակը` |Կրելու |
|ը/կ| |մեկ մարդու|ժամկետը |
| | |համար |(տարի) |
| | |(հատ) | |
|___|__________________________________________|__________|___________|
|1. |Ամենօրյա համազգեստ` փիրուզագույն | 1 | 1 |
| |(կանաչակապտագույն) | | |
|___|__________________________________________|__________|___________|
|2. |Ամենօրյա համազգեստի ձմեռային բաճկոն` | 1 | 3 |
| |փիրուզագույն (կանաչակապտագույն) | | |
|___|__________________________________________|__________|___________|
|3. |Ամենօրյա համազգեստի մայկա (կապույտ)` |1-ական հատ|յուրաքան- |
| |- առանց օձիք. | |չյուրը` |
| |- օձիքով | |1-ական տարի|
|___|__________________________________________|__________|___________|
|4. |Ամենօրյա համազգեստի ձմեռային գլխարկ | 1 | 3 |
|___|__________________________________________|__________|___________|
|5. |Փրկարարի տաբատ-կիսաբաճկոն` կիսաերկար |1 լրակազմ | 2 |
|___|__________________________________________|__________|___________|
|6. |Փրկարարի տաբատ-բաճկոն` կարճ |1 լրակազմ | 2 |
|___|__________________________________________|__________|___________|
|7. |Փրկարարի կիսակոմբինեզոն | 1 | 2 |
|___|__________________________________________|__________|___________|
|8. |Փրկարարի` |1-ական |յուրաքան- |
| |- կիսաճտքավոր կոշիկ. |զույգ |չյուրը` |
| |- սպորտային կոշիկ | |1-ական տարի|
|___|__________________________________________|__________|___________|
|9. |Փրկարարի երկարաճիտք կոշիկ` | 1 | 2 |
|___|__________________________________________|__________|___________|
|10.|Փրկարարի ժիլետ առանց թևերի | 1 | 3 |
|___|__________________________________________|__________|___________|
|11.|Տաբատ կամ կիսատաբատ | 1 | 1 |
._____________________________________________________________________.
8. Փրկարարական ծառայության ծառայողների հատուկ (պաշտպանիչ) համազգեստ կրելու ժամկետներն են`
._____________________________________________________________________.
|NN | Անվանումը |Քանակը` |Կրելու |
|ը/կ| |մեկ մարդու|ժամկետը |
| | |համար |(տարի) |
| | |(հատ) | |
|___|__________________________________________|__________|___________|
|1. |Պաշտպանիչ` հրակայուն, ջրակայուն համազգեստ | 1 | 5 |
|___|__________________________________________|__________|___________|
|2. |Ջրասուզակի համազգեստ | 1 | 5 |
|___|__________________________________________|__________|___________|
|3. |Քիմիական, մանրէաբանական և այլ ախտահարման | 1 | 5 |
| |օջախներում աշխատելու համար պաշտպանիչ | | |
| |համազգեստ | | |
._____________________________________________________________________.
«: