040.1687.210113
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 դեկտեմբերի 2012 թվականի N 1687-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 854-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, վարչապետի, կառավարության անդամների, սահմանադրական դատարանի անդամների, Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահի և դատավորների կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու կամ աշխատունակությունը լրիվ կորցնելու դեպքում նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 10-ի «Պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ հաշմանդամ ճանաչվելու և աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունենալու կամ զոհվելու դեպքում կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), վճարելու, միանվագ դրամական օգնություն տալու կարգն ու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի N 341-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 854-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) ուժը կորցրած ճանաչել 8-րդ կետը.
i
2) 9-րդ կետից հանել «Սույն կարգով նշանակված` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի չափը (կենսաթոշակի բաժնեմասը) վերահաշվարկվում է, եթե փոխվել է զոհված պաշտոնատար անձի` մինչև զոհվելն զբաղեցրած պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը:» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-ԻՆ