040.1664.110113
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 դեկտեմբերի 2012 թվականի N 1664-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 668-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34.1-ին, «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածների և 1994 թվականի ապրիլի 15-ին Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կառավարությունների կնքած «Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և հաշմանդամների, այլ պետությունների տարածքներում մարտական գործողությունների մասնակիցների, զոհված զինծառայողների ընտանիքների արտոնությունների և երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող ամենամսյա դրամական օգնության չափերը` ըստ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների, դրամական օգնությունը նշանակելու և վճարելու կարգը սահմանելու մասին» N 668-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 2-րդ կետից հանել «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը.
i
2) 3-րդ կետի 9-րդ ենթակետում`
i
ա. հանել «շարքային (այդ թվում` պայմանագրային) կազմի» բառերը
բ. «ա» պարբերությունում «13000» թիվը փոխարինել «16000» թվով.
գ. «բ» պարբերությունում «10000» թիվը փոխարինել «13000» թվով.
3) 5-րդ կետի 1-ին ենթակետում`
i
ա. «ա» պարբերությունում «30000» թիվը փոխարինել «33000» թվով.
բ. «բ» պարբերությունում «23000» թիվը փոխարինել «26000» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-ԻՆ
-------------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - սույն որոշման 2-րդ կետի համաձայն որոշումն ուժի մեջ է
մտնում 2013 թվականի հունվարի 1-ից, սակայն այն հրապարակվել է
2013 թվականի հունվարի 16-ին և կարող է ուժի մեջ մտնել
միայն 2013 թվականի հունվարի 17-ից, որն էլ նշվել է ԻՐՏԵԿ-ի
կողմից:
-------------------------------------------------------------------