Սեղմել Esc փակելու համար:
«ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ...

01.01.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2013  -ից մինչեւ   01.01.2018  -ը:
 

 

010.0244.281212

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2012 թվականի դեկտեմբերի 19-ին

 

«ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-129-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» ենթակետից հանել «խաղատների և (կամ) շահումով խաղերի կազմակերպում,» պարբերությունը:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 6-րդ հոդվածի վերջին պարբերությունում «համարվում են չհիմնավորված, և նման» բառերը փոխարինել «հիմք չեն հարկերի հաշվարկման համար, և այդ» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ցանցային կապի միջոցներով հսկիչ-դրամարկղային մեքենաների կողմից օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկության ուղարկումը հարկային մարմին պարտադիր է`

- նախորդ տարվա արդյունքներով 500.0 մլն դրամ և ավելի իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամկետներում, բայց ոչ ուշ, քան մինչև 2013 թվականի հուլիսի 1-ը,

- սույն պարբերությունում չնշված այլ հարկ վճարողների համար` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամկետներում, բայց ոչ ուշ, քան մինչև 2015 թվականի հունվարի 1-ը:»:

 

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 11-րդ հոդվածում`

i

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքով սահմանված դեպքերում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր լինելու դեպքում կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով դրամական գործարքներ իրականացնելու վայրում հարկային մարմնում այդ վայրի հասցեով գրանցված հսկիչ-դրամարկղային մեքենայի բացակայության համար կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է`

ա) մեկ միլիոն դրամի չափով` հանրային սննդի օբյեկտում իրականացվող հանրային սննդի գործունեության մասով, եթե այդ գործունեությունը «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, չի համարվում արտոնագրային վճարի օբյեկտ.

բ) երեք հարյուր հազար դրամի չափով` գործունեության այլ տեսակների մասով:

Տուգանքը նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, սույն մասի առաջին պարբերությունում նշված խախտումը կրկնելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է`

ա) երկու միլիոն դրամի չափով` հանրային սննդի օբյեկտում իրականացվող հանրային սննդի գործունեության մասով, եթե այդ գործունեությունը, «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, չի համարվում արտոնագրային վճարի օբյեկտ, և նրա գործունեությունն այդ մասով կասեցվում է մինչև սահմանված կարգով հսկիչ-դրամարկղային մեքենայի ներդրումը.

բ) վեց հարյուր հազար դրամի չափով` գործունեության այլ տեսակների մասով, և նրա գործունեությունն այդ մասով կասեցվում է մինչև սահմանված կարգով հսկիչ-դրամարկղային մեքենայի ներդրումը:».

2) 2-րդ մասի`

ա. առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգի և (կամ) շահագործման կանոնների խախտմամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման համար կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է`

ա) վեց հարյուր հազար դրամի չափով` հանրային սննդի օբյեկտում իրականացվող հանրային սննդի գործունեության մասով, եթե այդ գործունեությունը «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, չի համարվում արտոնագրային վճարի օբյեկտ.

բ) հարյուր հիսուն հազար դրամի չափով` գործունեության այլ տեսակների մասով:»,

բ. երկրորդ պարբերության «ամսվա» բառը փոխարինել «եռամսյակի» բառով, «երկու տոկոսի» բառերը` «զրո ամբողջ յոթ տասնորդական տոկոսի» բառերով, և նույն պարբերությունը «բայց ոչ պակաս» բառերից հետո լրացնել «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` արտոնագրային վճարի օբյեկտ չհամարվող հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության մասով` մեկ միլիոն դրամից, այլ գործունեության տեսակների մասով`» բառերով,

գ. երրորդ պարբերության «ամսվա» բառը փոխարինել «եռամսյակի» բառով, «երկու տոկոսի» բառերը` «զրո ամբողջ յոթ տասնորդական տոկոսի» բառերով, և նույն պարբերությունը «բայց ոչ պակաս» բառերից հետո լրացնել «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` արտոնագրային վճարի օբյեկտ չհամարվող հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության մասով` երկու միլիոն դրամից, իսկ այլ գործունեության տեսակների մասով`» բառերով.

3) 5-րդ մասի առաջին պարբերությունում`

ա. երրորդ նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Մինչև գործունեության կասեցումը դիմում ներկայացնելու դեպքում սույն մասով սահմանված տուգանքը վճարվում է դիմումում նշված` գործունեության կասեցման հաջորդական օրերի համար:»,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն մասով սահմանված դիմումի ձևը սահմանում է վերադաս հարկային մարմինը:»,

գ. «ամսվա» բառը փոխարինել «եռամսյակի» բառով, «երկու տոկոսի» բառերը` «զրո ամբողջ յոթ տասնորդական տոկոսի» բառերով.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դեպքերում խախտումը կրկնելու համար սահմանված տուգանքները կիրառվում են «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` արտոնագրային վճարի օբյեկտ չհամարվող հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության տեսակի և գործունեության այլ տեսակների համար առանձին: Նույն խախտումը կրկնելը համարվում է երկրորդ և ավելի անգամ կատարված խախտում, եթե կատարված խախտումը վերաբերում է սույն մասում նշված նույն գործունեության տեսակին:

Սույն հոդվածով սահմանված տուգանքները, բացառությամբ կասեցումը չկիրառելու համար վճարվող տուգանքների, պետական բյուջե են վճարվում հարկային մարմնի կողմից համապատասխան ակտ ներկայացնելուց հետո` 10-օրյա ժամկետում:»:

 

ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Օրենքի 11-րդ հոդվածով սահմանված համապատասխան խախտումն առաջին անգամ արձանագրելու դեպքում այդ խախտումը համարվում է առաջին խախտում:

 

28 դեկտեմբերի 2012 թվականի

ՀՕ-244-Ն

 

 

pin
ՀՀ 19.12.2012
N ՀՕ-244-Ն օրենք