040.1522.061212
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 նոյեմբերի 2012 թվականի N 1522-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1390-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 1390-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«2. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող վկայականի ձևը` համաձայն N 3 հավելվածի.
2) եկեղեցական այն կառույցների ցանկը, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը (հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով) համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ` համաձայն N 4 հավելվածի:».
2) որոշման N 1 հավելվածում`
i
ա. 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած և գործունակ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած, գործունակ, օտարերկրյա պետությունում բնակվող (գտնվող) կամ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքով բնակվող (գտնվող)» բառերով,
բ. ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետի 3-րդ ենթակետը,
i
գ. 3-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.
«3.1. Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, առանց սույն կարգի 2-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված պահանջների պահպանման, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող ազգությամբ հայ անձը:»,
i
դ. 4-րդ կետում «3-րդ մասի» բառերը փոխարինել «4-րդ մասի» բառերով, իսկ «2-րդ և 3-րդ կետերով» բառերը` «2-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով, ինչպես նաև 3-րդ կետով» բառերով,
ե. 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«9. Սույն կարգի 3.1-ին կետով նախատեսված դեպքում անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար ցանկի 1-ին կետի 1-4-րդ, 8-րդ և 10-րդ կետերով նախատեսված փաստաթղթերն անձամբ ներկայացնում է`
1) Հայաստանի Հանրապետությունում` վարչություն.
2) օտարերկրյա պետությունում` դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ:»,
i
զ. 18-րդ կետում «10-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում» բառերը փոխարինել «9-րդ և 10-րդ կետերի 2-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում» բառերով,
է. 21-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
i
«Լրացուցիչ տեղեկություններ ստանալու անհրաժեշտության դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը եզրակացությունը ներկայացնելու ժամկետը կարող է երկարաձգել մինչև 15 օրով:»,
ը. 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«22. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության եզրակացությունն ստանալուց հետո վարչությունը կազմում է առանձին եզրակացություն, որում ամփոփվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության եզրակացությունները: Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության եզրակացությունն ստանալուց հետո վարչությունն իր կողմից կազմված եզրակացությունը քաղաքացիություն հայցող անձանց ցուցակի (ցուցակում նշվում են քաղաքացիություն հայցող անձի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, գործի համարը) հետ միասին մեկամսյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ: Վարչության եզրակացությունը հաստատվում է վարչության պետի (տեղակալի) կողմից: Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն հայցող անձն ունի Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ, ապա վարչության եզրակացության մեջ միջնորդություն է ներկայացվում նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհվելու դեպքում Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակը դադարեցնելու վերաբերյալ:».
թ. 24-րդ կետը «նախատեսված» բառից հետո լրացնել «դեպքում» բառով,
i
ժ. 26-րդ կետում «10-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքում» բառերը փոխարինել «9-րդ և 10-րդ կետերի 1-ին ենթակետերով նախատեսված դեպքերում» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության իմացության թեստի հետ միասին» բառերը հանել,
ժա. 27-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
i
«Լրացուցիչ տեղեկություններ ստանալու անհրաժեշտության դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը եզրակացությունը ներկայացնելու ժամկետը կարող է երկարաձգել մինչև 15 օրով:»,
ժբ. 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«28. Վարչությունը սույն կարգի 27-րդ կետով նախատեսված եզրակացություններն ստանալուց հետո կազմում է առանձին եզրակացություն, որում ամփոփվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության եզրակացությունները: Վարչությունը սույն կարգի 27-րդ կետով նախատեսված եզրակացություններն ստանալուց հետո իր կողմից կազմված եզրակացությունը քաղաքացիություն հայցող անձանց ցուցակի հետ միասին (որում նշվում են անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը տարեթիվը, ծննդավայրը, գործի համարը) մեկամսյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ: Վարչության եզրակացությունը հաստատվում է վարչության պետի (տեղակալի) կողմից: Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն հայցող անձն ունի Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ, ապա վարչության եզրակացությամբ միջնորդություն է ներկայացվում նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհվելու դեպքում Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակը դադարեցնելու վերաբերյալ:»,
i
ժգ. 28-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 28.1-ին կետով.
«28.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում: Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած անձը Հայաստանի Հանրապետությունում ունի կացության կարգավիճակ, ապա Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրն ստանալիս այն տրվում է կացության կարգավիճակը հավաստող փաստաթուղթը վերցվելուց հետո` բացառությամբ այն դեպքերի, երբ անձը կներկայացնի Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային մարմնի կողմից տրված Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակը հավաստող փաստաթղթի կորստյան վերաբերյալ քաղաքացու հայտարարությունը հաստատող տեղեկանք:».
i
ժդ. 30-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 30.1-ին և 30.2-րդ կետերով.
«30.1. Սույն կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքում վարչությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման վերաբերյալ դիմումը վարչությունում մուտքագրվելուց հետո 10-օրյա ժամկետում, իսկ սույն կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում` 5-օրյա ժամկետում`
1) անձի` պետության հանդեպ չկատարված պարտավորությունների վերաբերյալ հարցում է կատարում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե, իսկ զինապարտ քաղաքացիների, նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց համար` հանրապետական զինկոմիսարիատ.
2) անձի նկատմամբ դատարանի օրինական ուժի մեջ մտած և կատարման ենթակա դատավճռի կամ վճռի առկայությունը պարզելու նպատակով հարցում է կատարում Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ, Հայաստանի Հանրապետության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն և Հայաստանի Հանրապետության քրեակատարողական ծառայություն:
30.2. Հարցումն ուղարկելու հետ միաժամանակ ուղարկվում են նաև անձի վերաբերյալ բնակչության պետական ռեգիստրում առկա այն տվյալները, որոնք նախկինում ենթարկվել են փոփոխության: Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն տեղեկություններ է ներկայացնում իր կողմից վերահսկող եկամուտների և իր մոտ հաշվառված հարկ վճարողների մասով: Հարցման պատասխանը սույն կետում նշված մարմինները վարչություն են ներկայացնում 15-օրյա ժամկետում:»,
i
ժե. 31-րդ կետում «քաղաքացիությունը դադարեցնելու համար փաստաթղթերը» բառերը փոխարինել «քաղաքացիության դադարեցման վերաբերյալ վարչության կողմից կազմված եզրակացությունը` քաղաքացիության դադարեցման համար դիմած անձանց ցուցակի հետ միասին» բառերով, իսկ «27-րդ» թիվը` «28-րդ» թվով,
i
ժզ. 32-րդ կետում «քաղաքացիությունը դադարեցնելու համար փաստաթղթերը» բառերը փոխարինել «քաղաքացիության դադարեցման վերաբերյալ վարչության կողմից կազմված եզրակացությունը քաղաքացիության դադարեցման համար դիմած անձանց ցուցակի հետ միասին» բառերով,
i
ժէ. 34-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 34.1-ին և 34.2-րդ կետերով.
«34.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հրամանագրի քաղվածքն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում վարչությունը գրավոր ծանուցում է դիմումը ներկայացնողին: Եթե դիմումը ներկայացվել է դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ, ապա Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հրամանագրի քաղվածքն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հրամանագրի ստորագրման մասին 2-օրյա ժամկետում տեղեկացնում է դեսպանությանը կամ հյուպատոսական հիմնարկին` վերջինիս կողմից դիմումը ներկայացրած անձին 2-օրյա ժամկետում ծանուցելու համար: Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու մասին դիմումատուն գրավոր ծանուցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի N 1290-Ն որոշմամբ սահմանված կարգով և ժամկետում:
34.2. Սույն կարգի 34-րդ և 34.1-ին կետերով նախատեսված կարգով գրավոր ծանուցումներն ուղարկվում են այն դեպքում, երբ դիմումատուն հարցաթերթիկում չի լրացրել իր էլեկտրոնային փոստի հասցեն և (կամ) բջջային հեռախոսահամարը: Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու մասին էլեկտրոնային փոստի հասցեով և բջջային հեռախոսահամարով տեղեկություն ուղարկելու հետ միաժամանակ ուղարկվում է ծանուցում` երդման արարողությանը մասնակցելու վայրի (նշելով նաև աշխատասենյակի համարը) և ժամանակի մասին:»,
ժը. 35-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«35. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին դիմումը բավարարելու դեպքում Հայաստանի Հանրապետությունում` վարչությունը, իսկ օտարերկրյա պետությունում` դեսպանությունը կամ հյուպատոսական հիմնարկը, անձի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը հանձնելուց հետո 5-օրյա ժամկետում վերջինիս տրամադրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու փաստը հավաստող տեղեկանք: Տեղեկանքի ձևը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի համատեղ հրամանով:»,
i
ժթ. 36-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 37-րդ և 38-րդ կետերով.
«37. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու (դադարեցնելու) մասին դիմումների ընթացքի վերաբերյալ (դիմումները վարչություն մուտքագրվելուց հետո դիմումների վերաբերյալ եզրակացությունները Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ ուղարկվելուց հետո, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու (դադարեցնելու) մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրը վարչությունում ստացվելուց հետո) տեղեկությունները` 3-օրյա ժամկետում, վարչությունն ուղարկում է դիմումատուի էլեկտրոնային փոստի հասցեով և (կամ) բջջային հեռախոսահամարներին` SMS (էսէմէս) հաղորդագրությամբ, եթե դիմումատուն հարցաթերթիկում կամավոր լրացրել է իր էլեկտրոնային փոստի հասցեն և (կամ) բջջային հեռախոսահամարը:
38. Դիմումատուն դիմումի ընթացքի վերաբերյալ կարող է տեղեկանալ նաև վարչության պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով` մուտքագրելով իրեն տրված անհատական ծածկագիրը: Անհատական ծածկագիրը տրվում է դիմումը վարչություն մուտքագրվելուց հետո դիմումատուի էլեկտրոնային փոստի հասցեով կամ բջջային հեռախոսահամարներին` SMS (էսէմէս) հաղորդագրությամբ ուղարկվող տեղեկության հետ միաժամանակ:»,
i
ի. NN 1 և 2 ձևերի 1-ին կետը «պատճառները)» բառից հետո լրացնել «, դիմողի ցանկությամբ` էլեկտրոնային փոստի հասցեն և (կամ) բջջային հեռախոսահամարը» բառերով.
3) որոշման N 2 հավելվածի`
i
ա. 1-ին կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8) ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթղթերից որևէ մեկը`
ա. սույն որոշման N 4 հավելվածում նշված եկեղեցական կառույցների կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթ` հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով,
բ. օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից տրված և ապոստիլով հաստատված կամ հյուպատոսական վավերացմամբ` ազգությամբ հայ լինելու մասին փաստաթուղթ,
գ. ազգությամբ հայ լինելու հանգամանքը հիմնավորող այլ փաստաթուղթ` հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից,
դ. ծնողի (պապի, տատի, հարազատ քրոջ կամ եղբոր) ծննդյան վկայականը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, որում առկա է ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում: Համահայր կամ համամայր եղբոր կամ քրոջ ծննդյան վկայականը կամ ազգությունը հաստատող այլ փաստաթուղթն անձի համար կարող է հանդիսանալ ազգությունը հաստատող փաստաթուղթ, եթե եղբոր կամ քրոջ ազգությամբ հայ լինելը պայմանավորված է նրանց համատեղ ծնողի ազգությամբ:»,
բ. 1-ին կետի 8-րդ ենթակետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.1-ին ենթակետով.
«8.1) Սույն ենթակետի «դ» պարբերությամբ նախատեսված փաստաթղթերի հետ միասին ներկայացվում է նաև տվյալ անձի ազգակցական կապը հիմնավորող` իրավասու պետական մարմինների կողմից տրված փաստաթուղթ: Ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթղթեր են համարվում նաև սույն կետի 2-րդ, 4-րդ և 9-րդ ենթակետերով նախատեսված` ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում պարունակող փաստաթղթերը:»,
գ. 2-րդ կետի 6-րդ ենթակետում «կամ կցագրման վկայականը (զինապարտ քաղաքացիների, նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց համար)» բառերը փոխարինել «(զինապարտ քաղաքացիների համար)» բառերով,
դ. 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8-րդ և 9-րդ ենթակետերով.
«8) այլ պետության քաղաքացիություն ունենալու դեպքում տվյալ պետության իրավասու մարմնի կողմից տրված անձնագիրը և նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը.
9) օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված գրավոր հավաստում (տեղեկանք) տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին, եթե դիմումատուն չունի այլ պետության քաղաքացիություն:»,
ե. 2-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ կետով.
«3. Դիմումատուն սույն ցանկի 2-րդ կետի 9-րդ ենթակետով նախատեսված փաստաթուղթը կարող է ներկայացնել նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումը և պահանջվող մյուս փաստաթղթերը ներկայացնելուց հետո, մինչև Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հրամանագրի ստորագրումը, որը Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացվում է սույն որոշման N 1 հավելվածի 33-րդ կետով սահմանված կարգով:».
4) որոշումը լրացնել նոր` N 4 հավելվածով` համաձայն հավելվածի:
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2012 թվականի նոյեմբերի 29-ի
N 1522-Ն որոշման
«Հավելված N 4
ՀՀ կառավարության
2007 թվականի նոյեմբերի 23-ի
N 1390-Ն որոշման
ՑԱՆԿ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԱՅՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ՄԿՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ (ՀԱՍՏԱՏՎԱԾ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԿՈՂՄԻՑ, ՄԿՐՏՎԱԾԻ ԿԱՄ ՆՐԱ ԾՆՈՂԻ ԱԶԳՈՒԹՅԱՄԲ ՀԱՅ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆՇՈՒՄՈՎ) ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ԱԶԳՈՒԹՅԱՄԲ ՀԱՅ ԼԻՆԵԼԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ
Եկեղեցական կառույցի անվանումը |
Եկեղեցական կառույցի գտնվելու վայրը |
ՄԱՅՐԱԹՈՌՍՈՒՐԲԷՋՄԻԱԾԻՆ |
Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն |
Երուսաղեմ, Սրբոց Հակոբեանց Միաբանություն |
Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքություն |
Ստամբուլ, Թուրքիա |
Վիրահայոց Հայոց թեմ |
Թբիլիսի, Վրաստան |
Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմ |
Մոսկվա, Ռուսաստան |
Հարավային Ռուսաստանի Հայոց թեմ |
Կրասնոդար, Ռուսաստան |
Ուկրաինայի Հայոց թեմ |
Լվով, Ուկրաինա |
Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակություն |
Վիեննա, Ավստրիա |
Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակություն |
Փարիզ, Ֆրանսիա |
Ֆրանսիայի Հայոց թեմ |
Փարիզ, Ֆրանսիա |
Մեծ Բրիտանիայի Հայոց թեմ |
Լոնդոն, Մեծ Բրիտանիա |
Հունաստանի Հայոց թեմ |
Աթենք, Հունաստան |
Ռումինիայի և Բուլղարիայի Հայոց թեմեր |
Սոֆիա, Բուլղարիա |
Գերմանիայի Հայոց թեմ |
Քյոլն, Գերմանիա |
Շվեյցարիայի Հայոց թեմ |
Ժնև, Շվեյցարիա |
Կանադայի Հայոց թեմ |
Մոնրեալ, Կանադա |
ԱՄՆ-ի Հայոց Արևելյան թեմ |
Նյու-Յորք, ԱՄՆ |
ԱՄՆ-ի Հայոց Արևմտյան թեմ |
Բըրբենք, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Արգենտինայի Հայոց թեմ |
Բուենոս-Այրես, Արգենտինա |
Բրազիլիայի Հայոց թեմ |
Սան Պաուլո, Բրազիլիա |
Ուրուգվայի Հայոց թեմ |
Մոնտեվիդեո, Ուրուգվայ |
Եգիպտոսի Հայոց թեմ |
Կահիրե, Եգիպտոս |
Դամասկոսի Հայոց թեմ |
Դամասկոս, Սիրիա |
Իրաքի Հայոց թեմ |
Բաղդադ, Իրաք |
Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմ |
Սիդնեյ, Ավստրալիա |
Բելգիայի Հոգևոր Հովվություն |
Բրյուսել, Բելգիա |
Իսպանիայի և Պորտուգալիայի Հոգևոր Հովվություն |
Մադրիդ, Իսպանիա |
Իտալիայի Հոգևոր Հովվություն |
Միլան, Իտալիա |
Հոլանդիայի Հոգևոր Հովվություն |
Ամստերդամ, Հոլանդիա |
Հունգարիայի և Չեխիայի Հոգևոր Հովվություն |
Հունգարիա |
Շվեդիայի Հոգևոր Հովվություն |
Ստոկհոլմ, Շվեդիա |
Եթովպիայի Հոգևոր Հովվություն |
Ադիս-Աբեբա, Եթովպիա |
Սուդանի Հոգևոր Հովվություն |
Սուդան, Աֆրիկա |
Կալկաթայի Հոգևոր Հովվություն |
Կալկաթա, Հնդկաստան |
ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅՈՒՆ |
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն |
Անթիլիաս, Լիբանան |
Լիբանանի թեմ |
Բեյրութ, Լիբանան |
Բերիո թեմ |
Հալեպ, Սիրիա |
Կիպրոսի թեմ |
Նիկոսիա, Կիպրոս |
Հյուսիսային Ամերիկայի Արևելյան թեմ |
Նյու Յորք, ԱՄՆ |
Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմ |
Լոս Անջելես, ԱՄՆ |
Կանադայի թեմ |
Մոնրեալ, Կանադա |
Հունաստանի թեմ |
Աթենք, Հունաստան |
Թեհրանի թեմ |
Թեհրան, Իրան |
Սպահանի թեմ |
Նոր Ջուղա, Իրան |
Ատրպատականի թեմ |
Թավրիզ, Իրան |
Քուվեյթի և Արաբական Ծոցի երկրների թեմ |
Էլ Քուվեյթ |
Վենեսուելայի Հոգևոր Հովվություն |
Կարակաս, Վենեսուելա |
ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ |
Հայ Ավետարանական Համաշխարհային Խորհուրդ |
Լոս-Անջելես, ԱՄՆ |
ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԵ ԵԿԵՂԵՑԻ |
Տանն Կիլիկիո Կաթողիկե Եկեղեցի |
Զմմառ, Բեյրութ, Լիբանան |
Վենետիկի Մխիթարյան Միաբանություն |
Սուրբ Ղազար, Վենետիկ, Իտալիա |
Վիեննայի Մխիթարյան Միաբանություն |
Վիեննա, Ավստրիա |
Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի թեմ |
Գյումրի, Հայաստան |
Լատինական Ամերիկայի թեմ |
Սան Պաուլու, Բրազիլիա |
Միացյալ Նահանգների և Կանադայի թեմ |
Նյու Յորք, ԱՄՆ |
Եգիպտոսի թեմ |
Կահիրե, Եգիպտոս |
Ֆրանսիայի թեմ |
Փարիզ, Ֆրանսիա |
Բերիո թեմ |
Հալեպ, Սիրիա |
Դամասկոսի թեմ |
Դամասկոս, Սիրիա |
Կամիշլիի թեմ |
Կամիշլի, Սիրիա |
Քեսաբի թեմ |
Քեսաբ, Սիրիա |
Պոլսո թեմ |
Ստամբուլ, Թուրքիա |