040.1403.121112
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 նոյեմբերի 2012 թվականի N 1403-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 755-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի աղյուսակի 1-ին բաժնի 2-րդ կետի 9-րդ սյունակի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի «Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորման կարգն ու լիցենզիայի ձևը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի N 1348-Ն և N 1349-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 755-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
1) որոշման վերնագրում «ձևը» բառը փոխարինել «և հաշվետվության ձևերը» բառերով.
i
2) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ ենթակետով.
«3) Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզիա ստացած անձանց կողմից լիցենզավորող մարմին ներկայացվող հաշվետվության ձևը` համաձայն N 3 հավելվածի».
3) որոշումը լրացնել նոր` N 3 հավելվածով` համաձայն հավելվածի.
i
4) որոշման N 1 հավելվածի 19-րդ կետում «օրենքով սահմանված կարգով» բառերը փոխարինել «յուրաքանչյուր տարվա համար մինչև հաջորդ տարվա փետրվարի 15-ը` էլեկտրոնային կամ թղթային եղանակով» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2012 թվականի նոյեմբերի 8-ի
N 1403-Ն որոշման
«Հավելված N 3
ՀՀ կառավարության
2011 թվականի հունիսի 2-ի
N 755-Ն որոշման
Ձև
ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ, ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
._____________________________________________________________________.
|Տեղեկություններ լիցենզիա | փաստաթղթի հերթական |
|ստացած իրավաբանական անձանց և | համարը _______________ |
|անհատ ձեռնարկատերերի մասին |______________________________________ |
| |(լրացվում է լիցենզավորող մարմնի կողմից)|
|_____________________________|_______________________________________|
|Իրավաբանական անձի անվանումը, |______________________________________ |
|կազմակերպական-իրավական ձևը | |
|_____________________________|_______________________________________|
|Անհատ ձեռնարկատիրոջ անունը, | |
|ազգանունը | |
|_____________________________|_______________________________________|
|Պետական գրանցման (հաշվառման) | | | | | | | | | | | |
|համարը | | | | | | | | | | | |
|_____________________________|______________|_________|______________|
|Հաշվետվությունը ներկայացնելու| | | | | | | | |
|ամսաթիվը | | | | | | | | |
|_____________________________|_______________________________________|
|1. Տեղեկություններ կատարվող |Հաշվետու տարում |Ծանոթագրու- |
|աշխատանքների, պահեստային | |թյուն |
|տարածքների և |01.01.201 թ.-31.12.201 թ.| |
|փոխադրամիջոցների մասին | | |
|_____________________________|_________________________|_____________|
|1) պայթուցիկ նյութերի | | |
|առևտուր | | |
|_____________________________|_________________________|_____________|
|2) պայթեցման սարքավորումների | | |
|առևտուր | | |
|_____________________________|_________________________|_____________|
|3) պայթեցման աշխատանքների | | |
|կատարում | | |
|_____________________________|_________________________|_____________|
|4) պահեստներ` պայթուցիկ | | |
|նյութերը կամ պայթեցման | | |
|սարքավորումները պահելու համար| | |
|_____________________________|_________________________|_____________|
|5) փոխադրամիջոցներ` պայթուցիկ| | |
|նյութերը կամ պայթեցման | | |
|սարքավորումները փոխադրելու | | |
|համար | | |
|_____________________________|_________________________|_____________|
|2. Տեղեկություններ պայթեցման | | |
|աշխատանքների կատարմամբ | | |
|զբաղվող մասնագետների մասին | | |
|_____________________________|_________________________|_____________|
|3. Տեղեկություններ պայթուցիկ | | |
|նյութերի կամ պայթեցման | | |
|սարքավորումների փոխադրմամբ | | |
|զբաղվող անձանց մասին | | |
._____________________________________________________________________.
Տնօրեն ___________________ ________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)»: