Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1247-Ա ...

 

 

041.1077.071112

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 նոյեմբերի 2012 թվականի N 1077-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1247-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի դեկտեմբերի 23-ի «Մասնավոր նախաձեռնությամբ ազատ տնտեսական գոտի ստեղծելու համար ներկայացված հայտը գնահատող և ազատ տնտեսական գոտում շահագործողներին թույլտվություն տրամադրող` մշտապես գործող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 1247-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 2-րդ կետից հանել «անհատական» բառը.

i

2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

i

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2012 թվականի նոյեմբերի 7-ի

N 1077-Ա որոշման

 

«Հավելված

ՀՀ վարչապետի

2011 թվականի դեկտեմբերի 23-ի

N 1247-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար (հանձնաժողովի նախագահ)

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ

(հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի

փորձագիտական-վերլուծական վարչության պետ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի

ֆինանսատնտեսագիտական վարչության պետ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների

կոմիտեի աշխատակազմի հարկ վճարողների սպասարկման և հարկման

ընթացակարգերի վարչության պետ

 

«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն

(համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի

ներդրումային քաղաքականության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)»:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
07.11.2012
N 1077-Ա
Որոշում