040.0977.070812
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 օգոստոսի 2012 թվականի N 977-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1499-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Կենդանիների, կենդանական ծագում ունեցող մթերքի, հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների և սննդամթերքի ներմուծման, արտահանման, հանրապետության տարածքում փոխադրման համար անասնաբուժական ուղեկցող փաստաթղթեր և անվտանգության սերտիֆիկատներ տալու կարգը, անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի ու անվտանգության սերտիֆիկատների ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի N 1241-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1499-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
i
1) որոշման վերնագիրը «ԵՎ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ» բառերից հետո լրացնել «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԵՏ ՇՓՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՍՆՆԴԱՅԻՆ ՈՒ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԿՏԻՎ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ» բառերով.
2) որոշման 1-ին կետի`
i
ա. 1-ին ենթակետում «և սննդամթերքի» բառերը փոխարինել «, սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների» բառերով,
բ. 4-րդ ենթակետը «սննդամթերքի» բառից հետո լրացնել «, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների» բառերով,
գ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ ենթակետով.
«5) Հայաստանի Հանրապետությունից Մաքսային միության մաքսային տարածք արտահանվող` ենթահսկման ենթակա ապրանքների միասնական անասնաբուժական սերտիֆիկատների ձևերը` համաձայն N 5 հավելվածի:».
3) որոշման N 1 հավելվածի`
ա. վերնագրում «ԵՎ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ» բառերը փոխարինել «, ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԵՏ ՇՓՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՍՆՆԴԱՅԻՆ ՈՒ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԿՏԻՎ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ» բառերով,
i
բ. 1-ին կետը «բեռներ)» բառից հետո լրացնել «սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների» բառերով,
գ. 9-րդ կետը «սերտիֆիկատները» բառից հետո լրացնել «(այսուհետ` անվտանգության սերտիֆիկատներ)» բառերով, իսկ «արտահանվող սննդամթերքի» բառերից հետո` «, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների» բառերով,
դ. 15-րդ կետից հանել «սննդամթերքի» բառը,
ե. 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«18. Հայաստանի Հանրապետությունից արտահանվող` անասնաբուժական պետական հսկողության ենթակա բեռների համար տրված անասնաբուժական սերտիֆիկատների կամ անասնաբուժական վկայականի կամ սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների համար տրված անվտանգության սերտիֆիկատների գործողության ժամկետն ուժի մեջ է մինչև ներմուծող երկիր մուտք գործելը:».
4) որոշման N 4 հավելվածի`
i
ա. վերնագիրը «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ» բառից հետո լրացնել «, ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԵՏ ՇՓՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՍՆՆԴԱՅԻՆ ՈՒ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԿՏԻՎ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ» բառերով,
բ. NN 7a և 7b ձևերի վերնագրերը «սննդամթերքի» բառից հետո լրացնել «, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների» բառերով.
5) որոշումը լրացնել նոր` N 5 հավելվածով` համաձայն հավելվածի:
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2012 թվականի օգոստոսի 2-ի
N 977-Ն որոշման
«Հավելված N 5
ՀՀ կառավարության
2010 թվականի հոկտեմբերի 21-ի
N 1499-Ն որոշման
Ձև N 1
.________________________________________________________________________.
|1. Մատակարարման նկարագիրը | 1.5 Սերտիֆիկատ ______________ |
|_________________________________|______________________________________|
|1.1 Բեռն առաքողի անվանումը և | Անասնաբուժական սերտիֆիկատ |
|հասցեն |Մաքսային միություն արտահանվող |
|_________________________________|տոհմային և օգտագործվող խոշոր |
|1.2 Բեռն ստացողի անվանումը և |եղջերավոր կենդանիների |
|հասցեն |______________________________________|
|_________________________________|1.6 Կենդանիների ծագման երկիրը |
|1.3 Տրանսպորտ (վագոնի, |______________________________________|
|ավտոմեքենայի, բեռնարկղի, |1.7 Սերտիֆիկատ տրամադրող երկիրը |
|ինքնաթիռի չվերթի համարը, նավի |______________________________________|
|անվանումը) |1.8 Արտահանող երկրի իրավասու |
| |գերատեսչությունը |
| |______________________________________|
|_________________________________|1.9 Արտահանող երկրի սերտիֆիկատ |
|1.4 Տարանցիկ երկիրը (ները) |տրամադրող հաստատությունը |
| |______________________________________|
| |1.10 Մաքսային միության սահմանը հատող |
| |կետը |
|________________________________________________________________________|
|2. Կենդանիների նույնականացումը |
|________________________________________________________________________|
|N |Կենդանու տեսակը|Սեռը |Ցեղատեսակը |Տարիքը|Նույնականացման համարը| Քաշը |
|__|_______________|_____|___________|______|_____________________|______|
|1 | | | | | | |

|2 | | | | | | |

|3 | | | | | | |

|4 | | | | | | |

|5 | | | | | | |

|Հինգից ավելի կենդանի փոխադրելու դեպքում կազմվում է կենդանիների |
|ցուցակ, որը ստորագրվում է արտահանող երկրի համապատասխան պաշտոնատար |
|անձի կողմից և հանդիսանում է տվյալ սերտիֆիկատի անբաժանելի մասը |
|________________________________________________________________________|
|3. Կենդանիների ծագումը |
| |
|3.1 Կարանտինացման վայրը և ժամանակը |
| |
|3.2 Արտահանող երկրի վարչատարածքային միավորը |
|________________________________________________________________________|
|4. Տեղեկություն առողջական վիճակի մասին |
| |
|Ես` ներքոստորագրյալ _______________________________________, |
| (պաշտոնը) |
|սույնով հավաստում եմ հետևյալը |
| |
|4.1 Մաքսային միություն արտահանվող կլինիկապես առողջ կենդանիները |
|ծագումով արտահանող երկրի այն տնտեսություններից կամ վարչական տարածքներից |
|են, որոնք պաշտոնապես զերծ են կենդանիների վարակիչ հիվանդություններից, |
|այդ թվում |
|- խոշոր եղջերավոր կենդանիների սպունգանման էնցեֆալոպաթիայից` |
|համապատասխան գոտիավորման երկրի կամ վարչական տարածքում նշված |
|հիվանդության աննշան կամ վերահսկվող ռիսկով` ՄՀԲ-ի առաջարկություններին |
|համապատասխան |
|- լեպտոսպիրոզից` վերջին 3 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում |
|- խոշոր եղջերավոր կենդանիների ժանտախտից, կոնտագիոզ պլևրոպնևմոնիայից, |
|վեզիկուլյար ստոմատիտից, բլուտանգից` վերջին 24 ամիսների ընթացքում |
|համապատասխան գոտիավորման երկրի կամ վարչական տարածքում |
|- վարակիչ հանգուցային մաշկաբորբից` վերջին 3 տարիների ընթացքում |
|համապատասխան գոտիավորման երկրի կամ վարչական տարածքում |
|- լեյկոզից` վերջին 12 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում |
|- բրուցելոզից, տուբերկուլոզից և պարատուբերկուլոզից` վերջին 6 ամիսների |
|ընթացքում տնտեսության տարածքում |
|- սիբիրական խոցից` վերջին 20 օրերի ընթացքում տնտեսության տարածքում |
|- դաբաղից` վերջին 12 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի |
|կամ վարչական տարածքում |
|________________________________________________________________________|
|4.2 Մաքսային միություն արտահանվող կենդանիները չեն պատվաստվել ձիերի |
|բրուցելոզի, դաբաղի, լեպտոսպիրոզի դեմ |
|________________________________________________________________________|
|4.3 Մաքսային միություն արտահանվող կենդանիները գենետիկորեն կապված չեն |
|խոշոր եղջերավոր կենդանիների սպունգանման էնցեֆալոպաթիայի նկատմամբ |
|անապահով երկրների կենդանիների հետ |
|________________________________________________________________________|
|4.4 Կենդանիները չեն ստացել կենդանական ծագման կերեր, որոնց արտադրության |
|ժամանակ օգտագործվել են որոճող կենդանիներից ստացված սպիտակուցներ` |
|բացառությամբ այն բաղադրիչների, որոնց օգտագործումը թույլատրվում է ՄՀԲ-ի |
|Օրենսգրքով |
|________________________________________________________________________|
|4.5 Կենդանիները չեն ենթարկվել բնական կամ արհեստական էստրոգեն, հորմոնալ |
|նյութերի և թիրեոստատիկ պատրաստուկների ազդեցության` բացառությամբ |
|կանխարգելիչ և բուժիչ միջոցառումների |
|________________________________________________________________________|
|4.6 Կենդանիները նվազագույնը 21 օր գտնվել են կարանտինի մեջ արտահանող |
|երկրի պետական անասնաբուժական ծառայության ներկայացուցչի հսկողության տակ |
|և չեն շփվել այլ կենդանիների հետ: Կարանտինի ընթացքում իրականացվել է |
|կլինիկական զննում` ամենօրյա ջերմաչափմամբ: Կենդանիները կլինիկապես առողջ |
|են, հետազոտվել են հավատարմագրված լաբորատորիայում ՄՀԲ-ի առաջարկած |
|մեթոդներով` բացասական արդյունքներով (նշել լաբորատորիայի անվանումը, |
|հետազոտման ամսաթիվը և մեթոդը) հետևյալ հիվանդությունների նկատմամբ |
| - տուբերկուլոզ ________________________________________________ |
| - լեյկոզ ______________________________________________________ |
| - պարատուբերկուլոզ ____________________________________________ |
| - բրուցելոզ ___________________________________________________ |
| - կամպիլոբակտերիոզ ____________________________________________ |
| - տրիխոմոնոզ __________________________________________________ |
| - խլամիդիոզ ___________________________________________________ |
| - լեպտոսպիրոզ _________________________________________________ |
| - ինֆեկցիոն ռինոտրախեիտ և ԽԵԿ վիրուսային դիարեա (տոհմային |
| կենդանիների համար` պայմանով, որ կենդանիները նախապես պատվաստված չեն |
| եղել) _________________________________________________________ |
| |
| Կամպիլոբակտերիոզի և տրիխոմոնոզի նկատմամբ թեստավորումը պահանջվում է |
|միայն ցուլերի համար |
|________________________________________________________________________|
|4.7 ՈՒղարկելուց առաջ կենդանիները ենթարկվել են անասնաբուժական |
|մշակումների (նշել մշակման մեթոդը, ամսաթիվը) |
|________________________________________________________________________|
|4.8 Մաքսային միություն արտահանվող կենդանիները նույնականացված են |
|________________________________________________________________________|
|4.9 Տրանսպորտային միջոցը մշակվել և նախապատրաստվել է արտահանող երկրում |
|ընդունված կանոններին համապատասխան |
|________________________________________________________________________|
|4.10 Երթուղին կցվում է |
.________________________________________________________________________.
Վայրը ___________________ Ամսաթիվը ___________________
Կ.Տ.
Համապատասխան պաշտոնատար անձի ստորագրությունը
Ա.Ա.Հ. և պաշտոնը
___________________________________________________________________
Ստորագրությունը և կնիքը պետք է գույնով տարբերվեն ձևաթղթից
Ձև N 2
.________________________________________________________________________.
|1. Մատակարարման նկարագիրը |1.8 Սերտիֆիկատ ______________ |
|_________________________________|______________________________________|
|1.1 Բեռն առաքողի անվանումը և | Անասնաբուժական սերտիֆիկատ |
|հասցեն |Մաքսային միություն արտահանվող |
|_________________________________|արտադրող ցուլերի սերմնահեղուկի |
|1.2 Բեռն ստացողի անվանումը և | |
|հասցեն | |
|_________________________________| |
|1.3 Սերմնահեղուկի դոզայի քանակը | |
|բեռի խմբաքանակում | |
|_________________________________|______________________________________|
|1.4 Տեղերի (բեռնարկղերի) թիվը |1.9 Ապրանքի ծագման երկիրը |
|_________________________________|______________________________________|
|1.5 Տրանսպորտային բեռնարկղի |1.10 Արտահանող երկրի իրավասու |
|կապարակնիքի մակնշումը |գերատեսչությունը |
| | |
|_________________________________|______________________________________|
|1.6 Տրանսպորտ (ինքնաթիռի չվերթի |1.11 Արտահանող երկրի սերտիֆիկատ |
|համարը, նավի անվանումը, վագոնի, |տրամադրող հաստատությունը |
|ավտոմեքենայի համարը) | |
|_________________________________|______________________________________|
|1.7 Տարանցիկ երկիրը (ները) |1.12 Մաքսային միության սահմանը հատող |
| |կետը |
|________________________________________________________________________|
|2. Սերմնահեղուկի ծագումը |
| |
|2.1 Սերմնահեղուկի ստացման ձեռնարկության (կենտրոնի) անվանումը, գրանցման |
|համարը և հասցեն |
| |
|2.2 Վարչատարածքային միավորը |
| |
|________________________________________________________________________|
|3. Տեղեկություն դոնոր ցուլերի մասին |
|________________________________________________________________________|
|N |Մականունը|Նույնակա-|Ծննդյան |Ցեղատեսակը|Սերմնահեղուկի|Սերմնահեղուկով |
| | |նացման |ամսաթիվը| |վերցման |փորձանոթները |
| | |համարը | | |ամսաթիվը |_______________|
| | | | | | |Մակ- |Դոզաների|
| | | | | | |նշումը|քանակը |
|__|_________|_________|________|__________|_____________|______|________|
| 1| | | | | | | |
|__|_________|_________|________|__________|_____________|______|________|
| 2| | | | | | | |
|__|_________|_________|________|__________|_____________|______|________|
| 3| | | | | | | |
|__|_________|_________|________|__________|_____________|______|________|
| 4| | | | | | | |
|__|_________|_________|________|__________|_____________|______|________|
| 5| | | | | | | |
|________________________________________________________________________|
| Հինգից ավելի կենդանիների սերմնահեղուկ փոխադրելու դեպքում կազմվում է |
|ցուցակ, որը ստորագրվում է արտահանող երկրի համապատասխան պաշտոնատար անձի |
|կողմից և հանդիսանում է տվյալ սերտիֆիկատի անբաժանելի մասը |
|________________________________________________________________________|
| 4. Տեղեկություն առողջական վիճակի մասին |
| |
| Ես` ներքոստորագրյալ _____________________________________________, |
| (պաշտոնը) |
|սույնով հավաստում եմ հետևյալը |
| |
| 4.1 Մաքսային միություն արտահանվող սերմնահեղուկը ստացվել է |
|կլինիկապես առողջ կենդանիներից և ծագումով այն արհեստական սերմնավորման |
|ձեռնարկություններից և վարչական տարածքներից է, որոնք զերծ են |
|կենդանիների վարակիչ հիվանդություններից, այդ թվում |
|- դաբաղից` վերջին 12 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի |
|կամ վարչական տարածքում |
|- խոշոր եղջերավոր կենդանիների ժանտախտից, բլուտանգից, կոնտագիոզ |
|պլևրոպնևմոնիայից` վերջին 24 ամիսների ընթացքում երկրի կամ վարչական |
|տարածքում` գոտիավորմանը համապատասխան |
|- բրուցելոզից, տուբերկուլոզից, պարատուբերկուլոզից` վերջին 6 ամիսների |
|ընթացքում տնտեսության տարածքում |
|- ինֆեկցիոն ռինոտրախեիտից, տրիխոմոնոզից, կամպիլոբակտերիոզից, վիրուսային |
|դիարեայից, լեյկոզից` վերջին 12 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում |
|- լեպտոսպիրոզից` վերջին 3 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում |
|- սիբիրական խոցից` վերջին 20 օրերի ընթացքում տնտեսության տարածքում |
|________________________________________________________________________|
| 4.2 Արտադրող ցուլերը, որոնցից ստացվել է սերմնահեղուկը, մինչև |
|սերմնահեղուկի վերցնելը նվազագույնը 6 ամիս գտնվել են արհեստական |
|սերմնավորման ձեռնարկություններում և չեն օգտագործվել բնական |
|սերմնավորման համար |
|________________________________________________________________________|
| 4.3 Արտադրող ցուլերը, որոնցից ստացվել է սերմնահեղուկը, չեն ստացել |
|կենդանական ծագման կերեր, որոնք պարունակում են որոճող կենդանիների |
|սպիտակուցներ` բացառությամբ ՄՀԲ-ի Օրենսգրքով առաջարկվող նյութերի |
|________________________________________________________________________|
| 4.4 Արտադրող ցուլերը արհեստական սերմնավորման ձեռնարկություններում |
|չեն պահվել մանր եղջերավոր կենդանիների հետ |
|________________________________________________________________________|
| 4.5 ՄՀԲ-ի առաջարկած ժամկետներում մինչև սերմնահեղուկի վերցնելը |
|արտադրող ցուլերը հետազոտվել են հավատարմագրված լաբորատորիայում ՄՀԲ-ի |
|առաջարկած մեթոդներով` բացասական արդյունքներով (նշել լաբորատորիայի |
|անվանումը, հետազոտման ամսաթիվը և մեթոդը) հետևյալ հիվանդությունների |
|նկատմամբ |
| - տուբերկուլոզ _________________________________________________ |
| - պարատուբերկուլոզ _____________________________________________ |
| - բրուցելոզ ____________________________________________________ |
| - լեյկոզ _______________________________________________________ |
| - տրիխոմոնոզ ___________________________________________________ |
| - կամպիլոբակտերիոզ _____________________________________________ |
| - ինֆեկցիոն ռինոտրախեիտ ________________________________________ |
| - վիրուսային դիարեա ____________________________________________ |
| - լեպտոսպիրոզ __________________________________________________ |
| - խլամիդիոզ ____________________________________________________ |
| - բլուտանգ _____________________________________________________ |
| |
|________________________________________________________________________|
| 4.6 Սերմնահեղուկը չի պարունակում ախտածին և թունածին |
|միկրոօրգանիզմներ |
|________________________________________________________________________|
| 4.7 Սերմնահեղուկը ընտրվել, պահվել և փոխադրվել է ՄՀԲ-ի Օրենսգրքի |
|առաջարկություններին համապատասխան |
.________________________________________________________________________.
Վայրը ___________________ Ամսաթիվը ___________________
Կ.Տ.
Համապատասխան պաշտոնատար անձի ստորագրությունը
Ա.Ա.Հ. և պաշտոնը ________________________________________
____________________________________________________________
Ստորագրությունը և կնիքը պետք է գույնով տարբերվեն սերտիֆիկատի ձևաթղթից
Ձև N 3
.________________________________________________________________________.
| 1. Մատակարարման նկարագիրը |1.7 Սերտիֆիկատ ____________ |
|_________________________________|______________________________________|
| 1.1 Բեռն առաքողի անվանումը և | Անասնաբուժական սերտիֆիկատ |
|հասցեն |Մաքսային միություն արտահանվող խոշոր |
|_________________________________|եղջերավոր կենդանիների սաղմերի |
| 1.2 Բեռն ստացողի անվանումը և | |
|հասցեն | |
|_________________________________|______________________________________|
| 1.3 Սաղմերի քանակը |1.8 Ապրանքի ծագման երկիրը |
|_________________________________|______________________________________|
| 1.4 Տեղերի (բեռնարկղերի) թիվը|1.9 Արտահանող երկրի իրավասու |
| |գերատեսչությունը |
|_________________________________|______________________________________|
| 1.5 Տրանսպորտային միջոցի |1.10 Արտահանող երկրի սերտիֆիկատ |
|կապարակնիքի մակնշումը (տեսակը, |տրամադրող հաստատությունը |
|համարը) | |
|_________________________________|______________________________________|
| 1.6 Տրանսպորտ (վագոնի, |1.11 Տարանցիկ երկիրը (ները) |
|ավտոմեքենայի, բեռնարկղերի, |______________________________________|
|ինքնաթիռի չվերթի համարը, նավի |1.12 Մաքսային միության սահմանը հատող |
|անվանումը) |կետը |
|________________________________________________________________________|
|2. Տեղեկություն դոնոր կովերի մասին |
|________________________________________________________________________|
|N |Կենդանու տեսակը|Մականունը|Ծննդյան |Ցեղա- |Նույնականաց-|Սաղմի ստացման |
| | | |ամսաթիվը|տեսակը|ման համարը |ամսաթիվը |
|__|_______________|_________|________|______|____________|______________|
|1 | | | | | | |
|__|_______________|_________|________|______|____________|______________|
|2 | | | | | | |
|__|_______________|_________|________|______|____________|______________|
|3 | | | | | | |
|__|_______________|_________|________|______|____________|______________|
|4 | | | | | | |
|__|_______________|_________|________|______|____________|______________|
|5 | | | | | | |
|________________________________________________________________________|
| Հինգից ավելի կենդանիների սաղմեր փոխադրելու դեպքում կազմվում է |
|ցուցակ, որը ստորագրվում է արտահանող երկրի համապատասխան պաշտոնատար անձի |
|կողմից և հանդիսանում է տվյալ սերտիֆիկատի անբաժանելի մասը |
|________________________________________________________________________|
| 3. Տեղեկություն առողջական վիճակի մասին |
| |
| Ես` ներքոստորագրյալ _____________________________________________, |
| (պաշտոնը) |
|սույնով հավաստում եմ հետևյալը |
| |
| 3.1 Մաքսային միություն արտահանվող սաղմերը ստացվել են առողջ տոհմային |
|կենդանիներից: Արտադրող ցուլերը պահվել են արհեստական սերմնավորման |
|ձեռնարկություններում իսկ սաղմերի դոնոր կովերը` մատակարարողի |
|կենտրոններում, կետերում, ֆերմաներում, որոնք առնվազն վերջին 6 ամիսների |
|ընթացքում մինչև սերմնահեղուկի կամ սաղմի ստանալը զերծ են եղել |
|կենդանիների վարակիչ հիվանդություններից |
|________________________________________________________________________|
| 3.2 Մաքսային միություն արտահանվող սաղմերը ծագումով արտահանող երկրի |
|այն տնտեսություններից կամ վարչական տարածքներից են, որոնք պաշտոնապես |
|զերծ են կենդանիների վարակիչ հիվանդություններից, այդ թվում |
| - բլուտանգից` սաղմերի ընտրման գործընթացի սկզբին նախորդող վերջին 24 |
|ամիսների ընթացքում |
| - վեզիկուլյար ստոմատիտից, խոշոր եղջերավոր կենդանիների ժանտախտից, |
|կոնտագիոզ պլևրոպնևմոնիայից` վերջին 24 ամիսների ընթացքում |
| - դաբաղից` վերջին 12 ամիսների ընթացքում |
|________________________________________________________________________|
| 3.3 Դոնոր կովերը սաղմերն ընտրելու գործընթացից առաջ վերջին 60 օրը |
|գտնվել են տնտեսությունում և շփում չեն ունեցել վերջին 12 ամիսների |
|ընթացքում երկիր ներկրված այլ կենդանիների հետ |
|________________________________________________________________________|
| 3.4 Մաքսային միություն արտահանվող սաղմերը արտահանող երկրի այն |
|տնտեսություններից կամ վարչական տարածքներից են, որոնք պաշտոնապես զերծ են |
|կենդանիների վարակիչ հիվանդություններից, այդ թվում |
| - բրուցելոզից, տուբերկուլոզից, պարատուբերկուլոզից` վերջին 6 ամիսների|
|ընթացքում |
| - լեյկոզից, ինֆեկցիոն ռինոտրախեիտից, վիրուսային դիարեայից, |
|տրիխոմոնոզից, խլամիդիոզից, կամպիլոբակտերիոզից` վերջին 12 ամիսների |
|ընթացքում |
| - լեպտոսպիրոզից` վերջին 3 ամիսների ընթացքում |
| - սիբիրական խոցից` վերջին 20 օրերի ընթացքում |
|________________________________________________________________________|
| 3.5 Դոնոր կովերը չեն ստացել կենդանական ծագման կերեր, որոնց |
|պատրաստման ժամանակ օգտագործվել են որոճող կենդանիների սպիտակուցներ` |
|բացառությամբ ՄՀԲ-ի Ցամաքային կենդանիների սանիտարական օրենսգրքով |
|առաջարկվող նյութերի |
|________________________________________________________________________|
| 3.6 Սաղմեր ստանալու նպատակով օգտագործվող դոնոր կովերը և ցուլերը, |
|որոնց սերմնահեղուկը օգտագործվել է կովերին սերմնավորելու համար, |
|պարբերաբար ենթարկվել են կլինիկական և ախտորոշիչ հետազոտությունների |
|տուբերկուլոզի, պարատուբերկուլոզի, բրուցելոզի, լեպտոսպիրոզի, լեյկոզի, |
|բլուտանգի, վիրուսային դիարեայից ինֆեկցիոն ռինոտրախեիտի, տրիխոմոնոզի, |
|կամպիլոբակտերիոզի, խլամիդիոզի նկատմամբ |
|________________________________________________________________________|
| 3.7 Սաղմեր ստանալուց հետո դոնոր կովերը և արտադրող ցուլերը |
|նվազագույնը 30 օր գտնվել են անասնաբույժների հսկողության տակ |
|________________________________________________________________________|
| 3.8 Սերմնահեղուկը, որով սերմնավորվել են դոնոր կովերը, |
|համապատասխանում է Մաքսային միության անասնաբուժական պահանջներին: |
|Սերմնահեղուկի անասնաբուժական սերտիֆիկատի պատճենը կցվում է |
|________________________________________________________________________|
| 3.9 Սաղմերը և միջավայրը, որտեղ նրանք գտնվել են, զերծ են ախտածին և |
|թունածին միկրոօրգանիզմներից |
|________________________________________________________________________|
| 3.10 Սաղմերն ընտրվել, պահվում և փոխադրվում են ՄՀԲ-ի Օրենսգրքի |
|պահանջներին համապատասխան |
.________________________________________________________________________.
Վայրը ___________________ Ամսաթիվը ___________________ Կ.Տ.
Համապատասխան պաշտոնատար անձի ստորագրությունը
Ա.Ա.Հ. և պաշտոնը
____________________________________________________________
Ստորագրությունը և կնիքը պետք է գույնով տարբերվեն սերտիֆիկատի
ձևաթղթից
Ձև N 4
.________________________________________________________________________.
| 1. Մատակարարման նկարագիրը |1.5 Սերտիֆիկատ ____________ |
|_________________________________|______________________________________|
| 1.1 Բեռն առաքողի անվանումը և |Անասնաբուժական սերտիֆիկատ |
|հասցեն |Մաքսային միություն արտահանվող սպանդի |
|_________________________________|ենթակա խոշոր եղջերավոր կենդանիների, |
|1.2 Բեռն ստացողի անվանումը և |ոչխարների և այծերի |
|հասցեն |______________________________________|
|_________________________________|1.6 Ապրանքի ծագման երկիրը |
| 1.3 Տրանսպորտ (վագոնի, |______________________________________|
|ավտոմեքենայի, կոնտեյների, |1.7 Սերտիֆիկատ տրամադրող երկիրը |
|ինքնաթիռի չվերթի համարը, նավի |______________________________________|
|անվանումը) |1.8 Արտահանող երկրի իրավասու |
| |գերատեսչությունը |
| |______________________________________|
| |1.9 Արտահանող երկրի սերտիֆիկատ |
|_________________________________|տրամադրող հաստատությունը |
| 1.4 Տարանցիկ երկիրը (ները) |______________________________________|
| |1.10 Մաքսային միության սահմանը հատող |
| |կետը |
|________________________________________________________________________|
| 2. Կենդանիների նույնականացումը |
| |
| 2.1 Կենդանիների քանակը |
| |
| 2.2 Խմբաքանակի քաշը |
| |
| 2.3 Նույնականացման տեսակը (դաջվածքը, ականջի հաշվեպիտակը և այլն) |
| |
| 2.4 Տնտեսության նույնականացման համարը |
| |
| Սերտիֆիկատին կցվում է կենդանիների ցուցակը, որում արտացոլվում են` |
|կենդանու տեսակը, սեռատարիքային խումբը, կենդանու նույնականացման համարը` |
|ստորագրված լիազորված անասնաբույժի կողմից |
|________________________________________________________________________|
| 3. Կենդանիների ծագումը |
| |
| 3.1 Կարանտինացման վայրը և ժամանակը |
| |
| 3.2 Վարչատարածքային միավորը |
|________________________________________________________________________|
| 4. Տեղեկություն առողջական վիճակի մասին |
| |
| Ես` ներքոստորագրյալ ___________________________________________, |
| (պաշտոնը) |
|սույնով հավաստում եմ հետևյալը |
| |
| 4.1 Մաքսային միություն արտահանվող կլինիկապես առողջ կենդանիները |
|ծագումով արտահանող երկրի այն տնտեսություններից կամ վարչական տարածքներից |
|են, որոնք պաշտոնապես զերծ են կենդանիների վարակիչ հիվանդություններից, |
|այդ թվում |
| - խոշոր եղջերավոր կենդանիների սպունգանման էնցեֆալոպաթիայից և |
|ոչխարների սկրեպիից` համապատասխան գոտիավորման երկրի կամ վարչական |
|տարածքում նշված հիվանդության աննշան կամ վերահսկվող ռիսկով` ՄՀԲ-ի |
|Օրենսգրքի առաջարկություններին համապատասխան |
| - մեդի-վիսնայից, ադենոմատոզից, արտրիտ-էնցեֆալիտից` վերջին 3 |
|տարիների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի կամ վարչական |
|տարածքում |
| - դաբաղից` վերջին 12 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման |
|երկրի կամ վարչական տարածքում |
| - խոշոր և մանր եղջերավոր կենդանիների կոնտագիոզ պլևրոպնևմոնիայից, |
|վեզիկուլյար ստոմատիտից, բլուտանգից, խոշոր եղջերավոր կենդանիների |
|ժանտախտից` վերջին 24 ամիսների ընթացքում երկրի տարածքում |
| - մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից, նոդուլյար մաշկաբորբից` |
|վերջին 36 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի կամ |
|վարչական տարածքում |
| - ոչխարների և այծերի ծաղիկից` վերջին 6 ամիսների ընթացքում |
|համապատասխան գոտիավորման երկրի կամ վարչական տարածքում |
| - լեյկոզից` վերջին 12 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում |
| - բրուցելոզից, տուբերկուլոզից և պարատուբերկուլոզից` վերջին 6 |
|ամիսների ընթացքում տնտեսության տարածքում |
| - լեպտոսպիրոզից` վերջին 3 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում |
| - սիբիրական խոցից` վերջին 20 օրերի ընթացքում տնտեսության տարածքում |
|________________________________________________________________________|
| 4.2 Կենդանիները չեն պատվաստվել բրուցելոզի, լեպտոսպիրոզի և |
|ոչխարների ու այծերի ծաղիկի դեմ |
|________________________________________________________________________|
| 4.3 Կենդանիները չեն ստացել որոճող կենդանիների սպիտակուցներ |
|պարունակող կերեր` բացառությամբ ՄՀԲ-ի Օրենսգրքով առաջարկվող նյութերի |
|________________________________________________________________________|
| 4.4 Կենդանիները չեն ենթարկվել բնական կամ արհեստական էստրոգեն, |
|հորմոնալ նյութերի և թիրեոստատիկ պատրաստուկների, հակաբիոտիկների, |
|պեստիցիդների, ինչպես նաև դեղամիջոցների ազդեցության, որոնք ներարկվել են |
|սպանդից առաջ դրանց օգտագործման հրահանգներով առաջարկված ժամկետներից ուշ |
|________________________________________________________________________|
| 4.5 Կենդանիները նվազագույնը 21 օր գտնվել են կարանտինի մեջ արտահանող |
|երկրի պետական անասնաբուժական ծառայության ներկայացուցչի հսկողության տակ |
|և չեն շփվել այլ կենդանիների հետ: Կարանտինի ընթացքում իրականացվել է |
|կլինիկական զննում` ամենօրյա ջերմաչափմամբ: Կենդանիները հետազոտվել են |
|հավատարմագրված լաբորատորիայում ՄՀԲ-ի առաջարկած մեթոդներով` բացասական |
|արդյունքներով (նշել լաբորատորիայի անվանումը, հետազոտման ամսաթիվը և |
|մեթոդը) հետևյալ հիվանդությունների նկատմամբ |
| - տուբերկուլոզ ________________________________________________ |
| - բրուցելոզ ___________________________________________________ |
| |
|________________________________________________________________________|
| 4.6 Մաքսային միություն արտահանվող կենդանիները նույնականացված են |
|________________________________________________________________________|
| 4.7 Տրանսպորտային միջոցը մշակվել և նախապատրաստվել է արտահանող |
|երկրում ընդունված կանոններին համապատասխան |
|________________________________________________________________________|
| 4.8 Երթուղին կցվում է |
.________________________________________________________________________.
Վայրը ___________________ Ամսաթիվը ___________________
Կ.Տ.
Համապատասխան պաշտոնատար անձի ստորագրությունը
Ա.Ա.Հ. և պաշտոնը ________________________________________
____________________________________________________________
Ստորագրությունը և կնիքը պետք է գույնով տարբերվեն սերտիֆիկատի
ձևաթղթից
Ձև N 5
.________________________________________________________________________.
| 1. Մատակարարման նկարագիրը |1.5 Սերտիֆիկատ ____________ |
|_________________________________|______________________________________|
| 1.1 Բեռն առաքողի անվանումը | Անասնաբուժական սերտիֆիկատ |
|և հասցեն |Մաքսային միություն արտահանվող |
|_________________________________|տոհմային և օգտագործվող ոչխարների և |
| 1.2 Բեռն ստացողի անվանումը և |այծերի |
|հասցեն |______________________________________|
|_________________________________|1.6 Կենդանիների ծագման երկիրը |
| 1.3 Տրանսպորտ (վագոնի, |______________________________________|
|ավտոմեքենայի, բեռնարկղի, |1.7 Սերտիֆիկատ տրամադրող երկիրը |
|ինքնաթիռի չվերթի համարը, նավի |______________________________________|
|անվանումը) |1.8 Արտահանող երկրի իրավասու |
| |գերատեսչությունը |
| |______________________________________|
|_________________________________|1.9 Արտահանող երկրի սերտիֆիկատ |
| 1.4 Տարանցիկ երկիրը (ները) |տրամադրող հաստատությունը |
| |______________________________________|
| |1.10 Մաքսային միության սահմանը հատող |
| |կետը |
|________________________________________________________________________|
| 2. Կենդանիների նույնականացումը |
|________________________________________________________________________|
|N |Կենդանու տեսակը|Սեռը |Ցեղատեսակը |Տարիքը|Նույնականացման համարը| Քաշը |
|__|_______________|_____|___________|______|_____________________|______|
|1 | | | | | | |
|__|_______________|_____|___________|______|_____________________|______|
|2 | | | | | | |
|__|_______________|_____|___________|______|_____________________|______|
|3 | | | | | | |
|__|_______________|_____|___________|______|_____________________|______|
|4 | | | | | | |
|__|_______________|_____|___________|______|_____________________|______|
|5 | | | | | | |
|________________________________________________________________________|
| Հինգից ավելի կենդանի փոխադրելու դեպքում կազմվում է կենդանիների |
|ցուցակ, որը ստորագրվում է արտահանող երկրի համապատասխան պաշտոնատար անձի |
|կողմից և հանդիսանում է տվյալ սերտիֆիկատի անբաժանելի մասը |
|________________________________________________________________________|
| 3. Կենդանիների ծագումը |
| |
| 3.1 Կարանտինացման վայրը և ժամանակը |
| |
| 3.2 Վարչատարածքային միավորը |
|________________________________________________________________________|
| 4. Տեղեկություն առողջական վիճակի մասին |
| |
| Ես` ներքոստորագրյալ ___________________________________________, |
| (պաշտոնը) |
|սույնով հավաստում եմ հետևյալը |
| |
| 4.1 Մաքսային միություն արտահանվող կլինիկապես առողջ կենդանիները |
|ծագումով արտահանող երկրի այն տնտեսություններից կամ վարչական տարածքներից |
|են, որոնք պաշտոնապես զերծ են կենդանիների վարակիչ հիվանդություններից, |
|այդ թվում |
| - խոշոր եղջերավոր կենդանիների սպունգանման էնցեֆալոպաթիայից և |
|ոչխարների սկրեպիից` համապատասխան գոտիավորման երկրի կամ վարչական |
|տարածքում նշված հիվանդության աննշան կամ վերահսկվող ռիսկով` ՄՀԲ-ի |
|Օրենսգրքի առաջարկություններին համապատասխան |
| - մեդի-վիսնայից, ադենոմատոզից, սահմանային հիվանդությունից, |
|արտրիտ-էնցեֆալիտից, մանր որոճողների ժանտախտից` վերջին 3 տարիների |
|ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի կամ վարչական տարածքում |
| - դաբաղից` վերջին 12 ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման |
|երկրի կամ վարչական տարածքում |
| - խոշոր եղջերավոր կենդանիների ժանտախտից, բլուտանգից` վերջին 24 |
|ամիսների ընթացքում համապատասխան գոտիավորման երկրի կամ վարչական |
|տարածքում |
| - ոչխարների և այծերի ծաղիկից` վերջին 6 ամիսների ընթացքում |
|համապատասխան գոտիավորման երկրի կամ վարչական տարածքում |
| - տուբերկուլոզից, պարատուբերկուլոզից, բրուցելոզից, ինֆեկցիոն |
|ագալակտիայից` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում |
| - լիստերիոզից, ինֆեկցիոն մաստիտից, կամպիլոբակտերիոզից, ինֆեկցիոն |
|էպիդիդիմիտից` վերջին 12 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում |
| - լեպտոսպիրոզից, ինֆեկցիոն պլևրոպնևմոնիայից` վերջին 3 ամիսների |
|ընթացքում տնտեսության տարածքում |
| - սիբիրական խոցից` վերջին 20 օրերի ընթացքում տնտեսության տարածքում |
|________________________________________________________________________|
| 4.2 Մաքսային միություն արտահանվող տոհմային կենդանիները չեն |
|պատվաստվել բրուցելոզի դեմ |
|________________________________________________________________________|
| 4.3 Կենդանիները չեն ստացել կենդանական ծագման կերեր, որոնց |
|արտադրության ժամանակ օգտագործվել են որոճող կենդանիներից ստացված |
|սպիտակուցներ` բացառությամբ այն բաղադրիչների, որոնց օգտագործումը |
|թույլատրվում է ՄՀԲ-ի Օրենսգրքով |
|________________________________________________________________________|
| 4.4 Կենդանիները չեն ենթարկվել բնական կամ արհեստական էստրոգեն, |
|հորմոնալ նյութերի և թիրեոստատիկ պատրաստուկների ազդեցության` |
|բացառությամբ կանխարգելիչ և բուժիչ միջոցառումների |
|________________________________________________________________________|
| 4.5 Կենդանիները նվազագույնը 21 օր գտնվել են կարանտինի մեջ արտահանող |
|երկրի պետական անասնաբուժական ծառայության ներկայացուցչի հսկողության տակ |
|և չեն շփվել այլ կենդանիների հետ: Կարանտինի ընթացքում իրականացվել է |
|կլինիկական զննում` ամենօրյա ջերմաչափմամբ: Կենդանիները կլինիկապես առողջ |
|են, հետազոտվել են հավատարմագրված լաբորատորիայում ՄՀԲ-ի առաջարկած |
|մեթոդներով` բացասական արդյունքներով (նշել լաբորատորիայի անվանումը, |
|հետազոտման ամսաթիվը և մեթոդը) հետևյալ հիվանդությունների նկատմամբ |
| - տուբերկուլոզ _________________________________________________ |
| - պարատուբերկուլոզ _____________________________________________ |
| - բրուցելոզ ____________________________________________________ |
| - ինֆեկցիոն էպիդիդիմիտ _________________________________________ |
| - լեպտոսպիրոզ __________________________________________________ |
| - լիստերիոզ ____________________________________________________ |
| - արտրիտ-էնցեֆալիտ _____________________________________________ |
| - մեդի-վիսնա ___________________________________________________ |
| - խլամիդիոզ ____________________________________________________ |
| - ադենոմատոզ ___________________________________________________ |
| - բլուտանգ _____________________________________________________ |
| |
|________________________________________________________________________|
| 4.6 ՈՒղարկելուց առաջ կենդանիները ենթարկվել են անասնաբուժական |
|մշակումների (նշել մշակման մեթոդը, ամսաթիվը) |
|________________________________________________________________________|
| 4.7 Մաքսային միություն արտահանվող կենդանիները նույնականացված են |
|________________________________________________________________________|
| 4.8 Տրանսպորտային միջոցը մշակվել և նախապատրաստվել է արտահանող |
|երկրում ընդունված կանոններին համապատասխան |
|________________________________________________________________________|
| 4.9 Երթուղին կցվում է |
.________________________________________________________________________.
Վայրը ___________________ Ամսաթիվը ___________________
Կ.Տ.
Համապատասխան պաշտոնատար անձի ստորագրությունը
Ա.Ա.Հ. և պաշտոնը ________________________________________
____________________________________________________________
Ստորագրությունը և կնիքը պետք է գույնով տարբերվեն սերտիֆիկատի
ձևաթղթից
-------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում