(ուժը կորցրել է 01.10.99 թիվ 620 որոշումներ)
i
041.0200.060499
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
6 ապրիլի 1999 թվականի թիվ 200
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Երևան քաղաքում պետական կառավարման մասին» հրամանագրի 1.17-րդ կետի «ա» ենթակետին և 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» հրամանագրի 1.16-րդ կետի «ա» ենթակետին (Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի նոյեմբերի 6-ի ՆՀ-147 հրամանագրի խմբագրությամբ) համապատասխան`
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հուլիսի 24-ի «Երևան քաղաքապետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 446 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշմամբ հաստատված կառուցվածքը լրացնել «21. Կրթության տեսչություն» տողով:
i
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունվարի 21-ի «Սյունիքի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 48, «Գեղարքունիքի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 49, «Լոռու մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 52, «Արարատի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 53, «Շիրակի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 54, «Վայոց ձորի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 55, «Տավուշի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 56, «Արագածոտնի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 57 որոշումների մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշումներով հաստատված կառուցվածքները լրացնել «Կրթության տեսչության» տողով:
(2-րդ կետը Գեղարքունիքի մասով ուժը կորցրել է 30.04.99 թիվ 257 որոշում)
i
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի հետ` 10-օրյա ժամկետում սահմանված կարգով հաստատել Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության տեսչության օրինակելի կանոնադրությունը:
4. Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Երևանի քաղաքապետին` մարզպետարանների և քաղաքապետարանի կրթության տեսչության աշխատողների հաստիքային միավորները համալրել Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատողների հաստատված թվի սահմաններում: