040.0599.170512
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 ապրիլի 2012 թվականի N 599-Ա
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՓԱՎՍՏՈՍ ԲՈՒԶԱՆԴԻ ՓՈՂՈՑԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՕՏԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Երևան քաղաքում որոշ կառուցապատման ծրագրերով իրավիճակի պարզման և առկա խնդիրների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ առաջարկություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի մարտի 2-ի N 194-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) առաջարկությունները, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1517-Ն որոշման 2-րդ կետը և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի առաջին մասի 18-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Երևանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 1517-Ն որոշման 2-րդ կետին համապատասխան` Երևան քաղաքի Փավստոս Բուզանդի 13-21 հասցեներում գտնվող անավարտ շինարարության օբյեկտով զբաղեցված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի համապատասխան մարմնում Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքով գրանցված 0,4200 հեկտար հողամասն անհատույց փոխանցվելու է Երևանի համայնքին` սեփականության իրավունքով:
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 28.11.13 թիվ 1333-Ա որոշում)
i
(2-րդ կետը փոփ. 30.08.12 թիվ 1086-Ա որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-ԻՆ