Սեղմել Esc փակելու համար:
ԴՐԱՄԱԿԱՆ (ՓՈՂԱՅԻՆ) ՇԱՀՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱՐԺՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴՐԱՄԱԿԱՆ (ՓՈՂԱՅԻՆ) ՇԱՀՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ ԳՈՎԱԶԴՄ ...

 

 

      Համաձայնեցված է                    ՀՀ կառավարությանն առընթեր

    ՀՀ ֆինանսների նախարար                պետական եկամուտների

                                         կոմիտեի նախագահի

                                         ժամանակավոր պաշտոնակատար

 

    __________________ Վ. Գաբրիելյան     ____________________ Ա. Աֆրիկյան

                                         12 հունվարի 2012 թ.

                                         N 1

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

i

ԴՐԱՄԱԿԱՆ (ՓՈՂԱՅԻՆ) ՇԱՀՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ ԳՈՎԱԶԴՄԱՆ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԽԱՂԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ (ԳՐԱԶՆԵՐԻ) ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում դրամական (փողային) շահումները կարող են գովազդվել և տրվել միայն ՀՀ դրամով: Օրենքի իմաստով «Հայաստանի Հանրապետության տարածք» հասկացությունը համապատասխանում է «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքով տրված հասկացությանը

(այդ մասին պարզաբանվել է ՀՀ ԿԱ ՀՊԾ պետի 11.10.2005 թ. «Հայաստանի Հանրապետությունում արժութային արժեքներով գործարքների իրականացման վերաբերյալ» N 3 պաշտոնական պարզաբանմամբ /2-րդ կետ/):

Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն ՀՀ տարածքում ապրանքների (գույքի) իրացման, ծառայությունների մատուցման, աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների վճարումների, գույքի գնահատման և աշխատանքների կատարման, գույքի օգտագործման դրամական (փողային) գնանշումներն իրականացվում են ՀՀ դրամով (բացառությամբ` Օրենքով նախատեսված դեպքերի): ՀՀ տարածքում ռեզիդենտների միջև ապրանքների (գույքի) իրացման, ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման, գույքի օգտագործման դիմաց փողային վճարումները, ներառյալ` ֆինանսական գործառնությունների դիմաց վճարվող տոկոսավճարները և իրավունքի կամ արտոնության իրականացման կամ տրամադրման դիմաց տրվող հատուցումները, ապահովագրավճարներն ու ապահովագրական հատուցումները, ընդունվում են և իրականացվում են ՀՀ դրամով (բացառությամբ` Օրենքով նախատեսված դեպքերի): Ըստ էության, խաղադրույքների (գրազների) իրականացումը չի ներառվում Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով թվարկված գործարքների մեջ:

Նշված դրույթների կիրառման հետ կապված հարցերի ճշտման նպատակով` ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով, պաշտոնապես պարզաբանում եմ.

1. Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառման համար կարևոր է, որ դրամական (փողային) շահումները գովազդվեն կամ տրամադրվեն ՀՀ տարածքում: Այս տեսանկյունից ինտերնետային կայքերում (ինտերնետ միջավայրում) փողային շահումների արտարժույթով գովազդելը չի դիտվում որպես Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի խախտում, եթե գովազդի մեջ միաժամանակ նշվում է դրամային համարժեքը:

2. Եթե ՀՀ տարածքում չգտնվող հաշվից դրամական (փողային) շահումները փոխանցվում են ՀՀ տարածքում չգտնվող համակարգերի միջոցով, ապա այդ ընթացակարգերով վճարումները չեն համարվում ՀՀ տարածքում կատարված:

3. Խաղադրույքների (գրազների) արտարժույթով իրականացման դեպքում չեն կիրառվում Օրենքի 6-րդ և 7-րդ հոդվածներով նախատեսված սահմանափակումները:

4. Սույն պաշտոնական պարզաբանումը վերաբերում է ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ինտերնետ տոտալիզատորների կազմակերպիչների կողմից խաղադրույքների (գրազների) և դրամական (փողային) շահումների իրականացմանը, ինչպես նաև ինտերնետային կայքերում (ինտերնետ միջավայրում) նրանց կողմից կազմակերպվող ինտերնետ տոտալիզատորներին վերաբերող փողային շահումները գովազդելուն:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
12.01.2012
N 1
Պաշտոնական պարզաբանում