(ուժը կորցրել է 19.03.13 թիվ 622-Ն որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ
ՈՐՈՇՈՒՄ
23 դեկտեմբերի 2011 թվական N 359-Ն
i
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի առաջարկությունը և ղեկավարվելով «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով և «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետով`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
i
1. Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերում աղբահանության վճար վճարողներին հաշվառելու, աղբահանության վճարը հաշվարկելու, ինչպես նաև այդ վճարը համայնքի բյուջե կամ արտաբյուջետային հաշիվ գանձելու (մուտքագրելու) լիազորությունները, բացառությամբ սույն որոշման 2-րդ կետում նշված դեպքի, վերապահել Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին:
(1-ին կետը փոփ. 30.05.12 թիվ 449-Ն որոշում)
i
2. Թույլատրել Երևանի քաղաքապետին իրականացնել պիլոտային (փորձնական) ծրագիր` աղբահանության վճար վճարողներին հաշվառելու, աղբահանության վճարը հաշվարկելու, ինչպես նաև այդ վճարը համայնքի բյուջե կամ արտաբյուջետային հաշիվ գանձելու (մուտքագրելու) լիազորությունները մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ վերապահել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ընտրված կազմակերպությանը:
(2-րդ կետը լրաց. 30.05.12 թիվ 449-Ն որոշում)