Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 86 ...

 

 

040.1928.310112

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 դեկտեմբերի 2011 թվականի N 1928-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 864 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 11.2-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 30-ի «Բնօգտագործման վճարների դրույքաչափերի մասին» N 864 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1) որոշման 2-րդ կետում`

i

ա. ուժը կորցրած ճանաչել «ա» ենթակետը,

բ. «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ) գունագեղ քարերի մարված պաշարների համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ կետով սահմանված կարգով` բացառությամբ օնիքսանման մարմարի, վանակատի (օբսիդիան) ու լիստվենիտի, որոնց մարված պաշարների համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված կարգով.

i

2) որոշման հավելվածի «II. Պինդ օգտակար հանածոների մարված պաշարների, ստորերկրյա քաղցրահամ ու հանքային ջրերի և աղի արդյունահանված պաշարների համար վճարի դրույքաչափերը» բաժնում`

ա. ուժը կորցրած ճանաչել 1-ին, 2-րդ և 11-րդ կետերը,

բ. 7-րդ կետի առաջին տողը «կրաքարեր» բառից հետո լրացնել «, մագնեզիումասիլիկատային ապարներ» բառերով,

գ. 9-րդ կետի 5-րդ տողը «դունիտ և պերիդոտիտ» բառերից հետո լրացնել «, մագնեզիումասիլիկատային ապարներ» բառերով.

i

3) «IV. Պինդ օգտակար հանածոների մարված պաշարների համար վճարի հաստատագրված դրույքաչափերը» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«IV. Պինդ օգտակար հանածոների մարված պաշարների համար վճարի

հաստատագրված դրույքաչափերը

 

Սույն բաժնով սահմանված հաստատագրված դրույքաչափերը կիրառվում են պինդ օգտակար հանածոների համար օրենքով սահմանված մարված պաշարների ամբողջ ծավալների նկատմամբ:

1. Վառելիքաէներգետիկ հումքի մարված պաշարների յուրաքանչյուր տոննայի համար`

 

._______________________________________.

|Օգտակար հանածոյի անվանումը |Դրույքաչափը|

|                           |  (դրամ)   |

|___________________________|___________|

|Ածուխ                      |       1200|

|___________________________|___________|

|Տորֆ                       |        600|

|___________________________|___________|

|Այրվող թերթաքար            |        450|

._______________________________________.

 

2. Երեսապատման քարերի, շինարարական քարերի, լցանյութի և բալաստային հումքի մարված պաշարների յուրաքանչյուր խորանարդ մետրի համար`

 

._____________________________________________________________________.

|Օգտակար հանածոյի անվանումը     |Մարված     |Դրույքաչափը (դրամ)       |

|                               |պաշարից    |_________________________|

|                               |երեսապատման|երեսա-|շինա-|լցանյութը և |

|                               |քարի,      |պատման|քարը |բալաստային  |

|                               |շինաքարի   |քարը  |     |հումքը      |

|                               |ելքը       |      |     |            |

|                               |(տոկոս)    |      |     |            |

|_______________________________|___________|______|_____|____________|

|Անդեզիտաբազալտ, անդեզիտ,       |մինչև  30  |   750|  300|     90     |

|բազալտ, հիալոբազալտ,           |___________|______|_____|            |

|դոլերիտային բազալտ, լիպարիտ և  |30-40      |   900|  420|            |

|նմանատիպ այլ տարատեսակներ      |___________|______|_____|            |

|                               |40-50      |  1050|  480|            |

|                               |___________|______|_____|            |

|                               |50-ից ավելի|  1200|  600|            |

|_______________________________|___________|______|_____|____________|

|Գաբբրոներ, գրանիտներ,          |մինչև  30  |  2100|   - |    120     |

|տուֆաավազաքարեր, մոնցոնիտներ,  |___________|______|_____|            |

|գրանոդիորիտներ, գրանոսիենիտներ |30-40      |  3000|   - |            |

|և  նմանատիպ այլ տարատեսակներ   |___________|______|_____|            |

|                               |40-50      |  3900|   - |            |

|                               |___________|______|_____|            |

|                               |50-ից ավելի|  4500|   - |            |

|_______________________________|___________|______|_____|____________|

|Կոնգլոմերատներ,                |մինչև  20  |  2400|   - |      -     |

|կոնգլոբրեկչիաներ և  նմանատիպ   |___________|______|_____|            |

|այլ տարատեսակներ               |20-30      |  3000|   - |            |

|                               |___________|______|_____|            |

|                               |30-40      |  3600|   - |            |

|                               |___________|______|_____|            |

|                               |40-ից ավելի|  4200|   - |            |

|_______________________________|___________|______|_____|____________|

|Մարմարներ, մարմարացված         |մինչև  20  |  1800|   - |    900     |

|կրաքարեր, դիաբազային           |___________|______|_____|            |

|պորֆիրիտներ, դիաբազներ,        |20-30      |  2400|   - |            |

|պորֆիրիտներ և  նմանատիպ այլ    |___________|______|_____|            |

|տարատեսակներ                   |30-40      |  3000|   - |            |

|                               |___________|______|_____|            |

|                               |40-ից ավելի|  3600|   - |            |

|_______________________________|___________|______|_____|____________|

|Տուֆեր, կրաքար և  նմանատիպ այլ |մինչև  30  |   600|  210|     60     |

|տարատեսակներ                   |___________|______|_____|            |

|                               |30-40      |   750|  300|            |

|                               |___________|______|_____|            |

|                               |40-50      |   900|  390|            |

|                               |___________|______|_____|            |

|                               |50-ից ավելի|  1050|  450|            |

|_______________________________|___________|______|_____|____________|

|Ֆելզիտային տուֆեր,             |մինչև  30  |  1350|  450|     60     |

|տրավերտիններ, տուֆաբրեկչիաներ, |___________|______|_____|            |

|չհղկվող տուֆաավազաքարեր և      |30-40      |  1500|  600|            |

|նմանատիպ այլ տարատեսակներ      |___________|______|_____|            |

|                               |40-50      |  1650|  750|            |

|                               |___________|______|_____|            |

|                               |50-ից ավելի|  1800|  900|            |

|_______________________________|___________|______|_____|____________|

|Հրաբխային խարամ և  նմանատիպ այլ|           |     -|    -|     90     |

|տարատեսակներ                   |           |      |     |            |

|_______________________________|___________|______|_____|____________|

|Պեմզաներ, պեռլիտներ և  նմանատիպ|           |     -|    -|    105     |

|այլ տարատեսակներ               |           |      |     |            |

|_______________________________|___________|______|_____|____________|

|Ավազակոպճային,                 |           |     -|    -|    105     |

|ավազակոպճագլաքարային           |           |      |     |            |

|խառնուրդներ և  նմանատիպ այլ    |           |      |     |            |

|տարատեսակներ                   |           |      |     |            |

._____________________________________________________________________.

 

Սույն կետով սահմանված դրույքաչափերը կիրառվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փորձաքննություն անցած և հաստատված հանքարդյունահանման աշխատանքների կատարման նախագծով նախատեսված օգտակար ելքի չափերի` համապատասխան մարված պաշարների ամբողջ ծավալների նկատմամբ: Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչներին համապատասխան հանքագործական գործունեությունից տարբերվող գործունեության արդյունքում ստացված արտադրանքին համապատասխանող մարված պաշարների ծավալների համար կիրառվում է սույն կետով նախատեսված համապատասխան ամենաբարձր հաստատագրված դրույքաչափը: Հանքարդյունահանման աշխատանքների կատարման նախագծով լցանյութերի և բալաստային հումքի ելք նախատեսված չլինելու դեպքում դրան համապատասխանող մարված պաշարների ծավալների նկատմամբ կիրառվում է շինաքարի կամ երեսապատման քարի օգտակար ելքի չափին համապատասխան հաստատված հաստատագրված դրույքաչափը:

3. Շինանյութերի արտադրության հումքի մարված պաշարների յուրաքանչյուր խորանարդ մետրի համար`

 

.____________________________________________.

|Օգտակար հանածոյի անվանումը      |Դրույքաչափը|

|                                |  (դրամ)   |

|________________________________|___________|

|Ցեմենտի հումք`                  |           |

|- կավեր, կրաքարեր, տրավերտիններ |        240|

|- մագնեզիումասիլիկատային ապարներ|        100|

|________________________________|___________|

|Կրաքար` կիր ստանալու համար      |         75|

|________________________________|___________|

|Կավեր                           |         60|

|________________________________|___________|

|Գիպսատար կավեր                  |        600|

|________________________________|___________|

|Բնական հանքային ներկեր          |       3000|

.____________________________________________.

 

4. Գունագեղ քարերի հումքի մարված պաշարների յուրաքանչյուր կիլոգրամի համար`

 

.____________________________________________.

|Օգտակար հանածոյի անվանումը      |Դրույքաչափը|

|                                |  (դրամ)   |

|________________________________|___________|

|Վանակատ (օբսիդիան)              |         15|

|________________________________|___________|

|Լիստվենիտ                       |       1500|

.____________________________________________.

 

._________________________________________________________.

|Օգտակար հանածոյի անվանումը      |Դրույքաչափը (դրամ)      |

|                                |________________________|

|                                |մենաքարը,  |լցանյութը,  |

|                                |երեսապատման|խճաքարը`    |

|                                |քարը       |որպես       |

|                                |           |արհեստագոր- |

|                                |           |ծական քարերի|

|                                |           |հումք       |

|________________________________|___________|____________|

|Օնիքսանման մարմար               |     90    |     15     |

._________________________________________________________.

 

5. Մետաղագործական, քիմիական, թեթև և արդյունաբերության այլ ճյուղերի հումքի մարված պաշարների յուրաքանչյուր միավորի համար`

 

.________________________________________________________.

|Օգտակար հանածոյի անվանումը          |Չափի   |Դրույքաչափը|

|                                    |միավորը|(դրամ)     |

|____________________________________|_______|___________|

|Անդեզիտ, անդեզիտաբազալտ (թթվակայուն)|   տ   |         60|

|____________________________________|_______|___________|

|Բարիտ                               |   տ   |        120|

|____________________________________|_______|___________|

|Բենտոնիտ                            |   տ   |       1650|

|____________________________________|_______|___________|

|Դիատոմիտ                            |խոր. մ |        750|

|____________________________________|_______|___________|

|Դոլոմիտ                             |   տ   |        120|

|____________________________________|_______|___________|

|Դունիտ և  պերիդոտիտ                 |   տ   |        300|

|____________________________________|_______|___________|

|Մագնեզիումասիլիկատային ապարներ      |   տ   |        100|

|____________________________________|_______|___________|

|Կվարցիտ (ապակու հումք, ֆլյուս)      |   տ   |       1050|

|____________________________________|_______|___________|

|Հրակայուն կավեր                     |   տ   |        150|

|____________________________________|_______|___________|

|Պեռլիտ                              |խոր. մ |       1350|

|____________________________________|_______|___________|

|Ցեոլիտ                              |խոր. մ |       1200|

|____________________________________|_______|___________|

|Հղկանյութեր                         |կգ     |         15|

.________________________________________________________.»:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.12.2011
N 1928-Ն
Որոշում