(ուժը կորցրել է 31.10.2022 թիվ 3470-Ն հրաման)
i
.0030.161211
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«16» 12 2011 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ --------
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ
14 սեպտեմբերի 2011 թվականի N 30-Ն
ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի դրույթը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1730-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կանոնադրության 15-րդ կետով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել`
1) Բուսասանիտարական անձնագրի ձևը` համաձայն N 1 հավելվածի.
2) Բուսասանիտարական անձնագրի տրամադրման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
(հրամանը խմբ. 26.01.12 թիվ 6-Ն հրաման)
Հավելված 1
ՀՀ ԳՆ սննդամթերքի
անվտանգության պետական
ծառայության պետի
2012 թվականի հունվարի 26-ի
N 6-Ն հրամանի
1. ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ
._____________________________________________________________________.
|2. ՀՀ ԳՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ| |
| ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ | |
|_______________________________________________________|_____________|
|3. Բույսի, բուսական|4. Երկրի ծածկագիրը|5. Հերթական |6. Մուտք ազատ|
|արտադրանքի |AM |համարը N |գոտի «ԱԳ» |
|բուսաբանական | |_______________ | |
|անվանումը և սորտը | |_______________ | |
|__________________ | | | |
|__________________ | | | |
| | | | |
|___________________|__________________|________________|_____________|
|7. Բույսի, բուսական|8.Բուսասանիտարական|9. Բույսի, |10. «ՓԱ»` |
|արտադրանքի ծագման |հաշվառման |բուսական |Փոփոխված |
|վայրը |վկայականի համարը |արտադրանքի |անձնագրի |
|__________________ |N ________________|քանակը ________ |համարը |
|__________________ | | |N _________ |
|(երկիրը, մարզը, | | | |
|համայնքը) | | | |
|___________________|__________________|______________________________|
|11. Բերքի |13. Ախտահանում- |14. Տրման (լրացման) ժամկետը |
|արտադրության |վարակազերծում |___________________ 20 թ. |
|տարեթիվը |__________________|ՈՒժի մեջ է 14 (տասնչորս) օր, |
|______________20 թ.|__________________|տնկիների համար` 1 տարի |
| |__________________| |
|___________________|__________________|Տեսուչ __________________ |
|12. Յուրահատուկ |__________________| (ստորագրություն) |
|չկրկնվող համարը __ |__________________|_____________________ |
|__________________ | | (անուն, ազգանուն) |
| | | |
| | | Կ. Տ. |
._____________________________________________________________________.
Հավելված 2
ՀՀ ԳՆ սննդամթերքի
անվտանգության պետական
ծառայության պետի
2012 թվականի հունվարի 26-ի
N 6-Ն հրամանի
ԿԱՐԳ
ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում բուսասանիտարական հսկողության ենթակա բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների (այսուհետ` Բեռ) երկրի ներսում տեղափոխման, իրացման ժամանակ անհատ ձեռնարկատերերին, ֆիզիկական և իրավաբանական անձանց (այսուհետ` Անձ) բուսասանիտարական անձնագրի տրամադրման ընթացակարգը:
2. Բուսասանիտարական անձնագիրը փաստաթուղթ է, որն ուղեկցում է հանրապետությունում տեղաշարժվող Բեռները և հավաստում, որ այն ստուգված է ու զերծ բույսերի վնասակար օրգանիզմներից:
3. Բուսասանիտարական անձնագիրը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (այսուհետ` ծառայություն) համապատասխան մարզային ստորաբաժանման (այսուհետ` մարզային ստորաբաժանում) տեսուչի կողմից այն Անձանց, ովքեր վերցված են բուսասանիտարական հաշվառման և ունեն հաշվառման վկայական:
4. Հաշվառված անձը կարող է լրացնել բուսասանիտարական անձնագիր իր բեռի համար, եթե նա նախօրոք դիմել է ծառայություն և ստացել է բուսասանիտարական անձնագիր լրացնելու իրավունք:
5. Բուսասանիտարական անձնագիր ստանալու համար Անձը Բեռի տեղափոխումից կամ իրացումից առնվազն երեք աշխատանքային օր առաջ մարզային ստորաբաժանման տեսուչին հայտ է ներկայացնում Բեռի բուսասանիտարական ստուգում իրականացնելու և բուսասանիտարական անձնագիր ստանալու համար, հայտի մեջ նշում է բուսասանիտարական հաշվառման վկայականի համարը:
6. Սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթուղթն ստանալուց հետո մարզային տեսուչը բուսասանիտարական ստուգում է իրականացնում բեռի յուրաքանչյուր բեռնաբաժնում` հաշվի առնելով տվյալ բեռին բնորոշ վնասակար օրգանիզմների բացակայությունը, բեռի համապատասխանությունը վկայականի տվյալներին, Անձին տրամադրում է բուսասանիտարական անձնագիր, հերթական համար և յուրահատուկ չկրկնվող համար:
7. Հերթական համարն իր մեջ ներառում է մարզի պայմանական համարը, տարեթվի վերջին երկու թվերը և անձնագրի հերթական շարունակական համարը:
8. Մարզերի պայմանական համարներն են`
1) Արմավիրի մարզ -------------------------------------»1»
2) Արարատի մարզ --------------------------------------»2»
3) Արագածոտնի մարզ -----------------------------------»3»
4) Շիրակի մարզ ---------------------------------------»4»
5) Կոտայքի մարզ --------------------------------------»5»
6) Գեղարքունիքի մարզ ---------------------------------»6»
7) Լոռու մարզ ----------------------------------------»7»
8) Վայոց ձորի մարզ -----------------------------------»8»
9) Տավուշի մարզ --------------------------------------»9»
10) Սյունիքի մարզ -----------------------------------»10»
11) Երևանի քաղաքային համայնք -----------------------»11»
9. Եթե բուսասանիտարական ստուգումների ընթացքում բացահայտվել է, որ բեռը վարակված է բույսերի կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմներով, ապա բուսասանիտարական անձնագիր չի տրամադրվում և բեռնատիրոջը տրվում է համապատասխան ցուցումներ բուսասանիտարական միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ: Սույն կետում նշված գործընթացն իրականացվում է 3 օրվա ընթացքում:
10. Եթե բուսասանիտարական անձնագրով ուղեկցվող բեռները բաժանվել են բեռնաբաժինների կամ միացվել են մի քանի տարբեր բեռնաբաժիններ, ապա անհրաժեշտ է տրամադրել նոր բուսասանիտարական անձնագիր, որի վրա ընդգծվում է «ՓԱ» (փոփոխված անձնագիր) հատուկ նշանը, և տրամադրված բուսասանիտարական անձնագիրը փոխարինվում է բեռնատիրոջ պահանջով ու գրանցվում մատյանում կամ տվյալների գրանցման էլեկտրոնային համակարգում: Անձնագրի փոփոխությունը իրականացվում է սույն կարգի 5-րդ կետով սահմանված ժամկետում:
11. Բուսասանիտարական անձնագիրը լրացվում է հայերեն տպագիր կամ ձեռագիր մեծատառերով:
12. Եթե բուսասանիտարական ստուգման ընթացքում հայտնաբերվում է բույսերի կարանտին վնասակար օրգանիզմներով վարակված բեռնաբաժին, ապա բուսասանիտարական անձնագիր չի տրամադրվում, և տեսուչն Անձի համաձայնությամբ որոշում է կայացնում բեռի վերամշակման, վարակազերծման կամ ոչնչացման վերաբերյալ և այդ մասին հայտնում է ծառայությանը:
13. Տրամադրված բուսասանիտարական անձնագրերի տվյալները գրանցվում են մատյանում կամ տվյալների գրանցման էլեկտրոնային համակարգում:
14. Բուսասանիտարական անձնագրի տրամադրման մերժումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:
15. Տրամադրված բուսասանիտարական անձնագրերի վերաբերյալ մարզային ստորաբաժանումը ամիսը մեկ էլեկտրոնային կամ թղթային եղանակով հաշվետվություն է ներկայացնում ծառայության բուսասանիտարիայի տեսչություն:
16. Բուսասանիտարական անձնագիրը ներառում է հետևյալ դրույթները`
1) փաստաթղթի անվանումը.
2) պետական կառավարչական հիմնարկի և պատասխանատու ստորաբաժանման անվանումը.
3) բույսի, բուսական արտադրանքի բուսաբանական անվանումը և սորտը.
4) երկրի ծածկագիրը (AM).
5) հերթական համարը.
6) մուտք ազատ գոտի «ԱԳ».
7) բույսի, բուսական արտադրանքի ծագման վայրը /երկիրը, մարզը, համայնքը/.
8) բուսասանիտարական հաշվառման վկայականի համարը.
9) բույսի, բուսական արտադրանքի քանակը.
10) փոփոխված անձնագրի «ՓԱ» համարը.
11) բերքի արտադրության տարեթիվը.
12) յուրահատուկ չկրկնվող համարը.
13) ախտահանման-վարակազերծման վերաբերյալ տեղեկություններ.
14) տրման ժամկետը (ուժի մեջ է, անձնագիր լրացնողի տվյալները, ստորագրություն և կնիք):