Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 14 ...

 

 

040.1764.191211

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 դեկտեմբերի 2011 թվականի N 1764-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1445-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 18-րդ բաժնի 9-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման լիցենզավորման կարգը, հայտի ձևը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1445-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1. Սահմանել, որ «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում նշված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին, այդ թվում` թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման լիցենզավորումը և գործունեության պահանջների ու պայմանների պահպանման, ինչպես նաև թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում` մանրածախ առուվաճառքի նկատմամբ հսկողություն իրականացնող` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, իսկ տարբերանիշի և անվանանիշի գրանցման, հաշվառման և փորձաքննության, ինչպես նաև պետական պահուստների ուսումնասիրության գործառույթներն իրականացնող լիազոր մարմին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը:».

i

2) որոշման 3-րդ կետում ու NN 5 և 6 հավելվածներում «ֆինանսների և էկոնոմիկայի» բառերը փոխարինել «էկոնոմիկայի» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.12.2011
N 1764-Ն
Որոշում