109.0003.260199
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՍՏԻ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ
26 հունվարի 1999 թվականի թիվ 3-Ս
ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԲԱՐՁՐ ՀԱՃԱԽՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ, ՀՍԿՄԱՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ՌԱԴԻՈՀԱՃԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՑՈՒՑԱԿԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության Փոստի և հեռահաղորդակցության նախարարի 30.11.98 թ. թիվ 2-Ս հրամանի և ընդառաջելով հանրապետության ռադիո-հեռուստատեսային ընկերությունների խնդրանքին, համաձայնեցված ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
i
1999 թվականի համար «Ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախության սարքավորումների գրանցման, հսկման, շահագործման, ռադիոհաճախությունների հատկացման և օգտագործման համար ծառայությունների» գնացուցակի 1 բաժնի հոդված 4-ի 4.1 և 4.2 դիրքերում սահմանված վճարների նկատմամբ կիրառել 0.2 նվազեցնող գործակից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՍՏԻ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
1-13/33-Ս ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
25.01.1999Թ. ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ
ՆԱԽԱՐԱՐ
Է. ՍԱՆԴՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն նախարար,
ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարությունն ընդառաջելով հանրապետության Ռադիո-հեռուստատեսային ընկերությունների խնդրանքին և նպատակ ունենալով աջակցելու նրանց համաչափ զարգացմանը, առաջարկում է 1999թ համար «Ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախության սարքավորումների գրանցման, հսկման, շահագործման, ռադիոհաճախությունների հատկացման և օգտագործման համար ծառայությունների» գնացուցակի I բաժնի հոդված 4-ի 4.1 և 4.2 դիրքերում սահմանված վճարների նկատմամբ կիրառել 0,2 նվազեցնող գործակից:
Խնդրվում է Ձեր համաձայնությունը:
Տրվել է համաձայնություն
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «05» 02 1999 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11990021