Համաձայնեցված է ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ֆինանսների նախարար պետական եկամուտների կոմիտեի
նախագահ
___________________ Վ. Գաբրիելյան __________________ Գ. Խաչատրյան
22 սեպտեմբերի 2011 թ. 22 սեպտեմբերի 2011 թ.
N 40
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
i
ՆԵՐԴՐՎԱԾ ԱՎԱՆԴԻ ԿԱՄ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՇՎԵԳՐՎՈՂ ՏՈԿՈՍՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի համաձայն` «Անձինք, որոնց կողմից նախորդ օրացուցային տարում իրականացված` սույն օրենքի 6 հոդվածի 1-ին, 2-րդ և (կամ) 3-րդ կետերով սահմանված գործարքների (գործառնությունների) հարկվող շրջանառությունը չի գերազանցել 58,35 միլիոն դրամը, տվյալ օրացուցային տարում ԱԱՀ վճարող են համարվում այդ գործարքների հարկվող շրջանառությունը 58,35 միլիոն դրամը գերազանցելու պահից` 58,35 միլիոն դրամը (ԱԱՀ-ի շեմը) գերազանցող մասի համար»:
Օրենքի 15-րդ հոդվածի 17-րդ ենթակետի համաձայն ԱԱՀ-ից ազատվում են, մասնավորապես, բանկերի, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների, վճարահաշվարկային կազմակերպությունները և վարկային կազմակերպությունների կողմից ցպահանջ, ժամկետային, խնայողական և նման այլ ավանդների ընդունումը, բանկային և ինվեստիցիոն հաշիվների բացումը, վարումը ու սպասարկումը, այդ թվում նաև վճարահաշվարկային ծառայությունների մատուցումը.
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածով պաշտոնապես պարզաբանում եմ.
Ներդրված ավանդի կամ բանկային հաշվի մնացորդի նկատմամբ հաշվեգրվող տոկոսները չեն համարվում որպես ծառայության դիմաց հատուցում, ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն չեն առաջացնում և Օրենքի 3-րդ հոդվածով սահմանված ԱԱՀ-ի շեմի հաշվարկման ժամանակ հաշվի չեն առնվում: