Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 180- ...

 

 

040.1371.290911

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 սեպտեմբերի 2011 թվականի N 1371-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 180-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև ելնելով նախատեսված և կատարված աշխատանքների տարբերությունից, որն ապահովել է ծրագրի անխափանությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 12-ի «Թամարա Ֆրութ» փակ բաժնետիրական ընկերության կողմից առաջարկվող օրգանիկ այգիների ստեղծման ծրագրին հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 180-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 2-րդ կետում «300» թիվը փոխարինել «244» թվով.

i

2) որոշման հավելվածի «Օրգանիկ այգիների ստեղծման առաջարկվող ծրագիր» բաժնի`

ա. երկրորդ պարբերության մեջ «300» թիվը փոխարինել «244» թվով, «100» թիվը` «60.5» թվով, նույն պարբերությունից հանել «ու դրա գործունեության ընթացիկ ծախսերին» բառերը, «200» թիվը փոխարինել «183.5» թվով, իսկ «70» թիվը` «54» թվով,

բ. վեցերորդ պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ծրագրում ընդգրկվել ցանկացողների համար ծրագրի մեկնարկից մեկ ամիս առաջ մամուլում տպագրում է հայտարարություն: Ծրագրում կարող են ընդգրկվել այն տնտեսավարողները, որոնք կբավարարեն հետևյալ պահանջները`»,

գ. վեցերորդ պարբերության 5-րդ տողում «3» թիվը փոխարինել «2-3» թվերով».

3) որոշման հավելվածի «Օրգանիկ տնկարանի ստեղծման համար նախատեսվող ծախսերը» բաժնի`

ա. երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Տնկարանի մակերեսը հաշվարկված է 3 հա` տնկարանի, 0.06 հա` գիտափորձարարական ուսուցողական կենտրոնի և 300 քառ. մ` ջերմոցի տարբերակով:»,

բ. երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Նախատեսվում է ներմուծել շուրջ 82,500 ազնվամորու, 15,300 մոշի, 15,000 հաղարջի տնկիներ, ինչպես նաև ձեռք բերել 12,700 տեղական տնկիներ: Ներմուծված տնկիներից շուրջ 75,000-ը ուղղակիորեն կտրամադրվի տնտեսավարողներին` տնկիներով ապահովելով շուրջ 10 հա օրգանիկ այգիներ: Ներմուծված տնկիների մյուս մասը և տեղական տնկիներն աճեցվելու են մայր տնկարանում, գիտափորձարարական ուսուցողական կենտրոնում և ջերմոցում` ապահովելով տասնապատիկ և ավելի տնկիների ստացումը:»,

գ. չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3 հա օրգանիկ տնկարանի, 0.06 հա գիտափորձարարական ուսուցողական կենտրոնի, 300 քառ. մ ջերմոցի ստեղծման, ինչպես նաև անհրաժեշտ թվով տնկիների ձեռքբերման ծախսերի ընդհանուր գումարը կազմում է 60.5 մլն դրամ: Դրանք ըստ ուղղությունների հետևյալն են`

 

._____________________________________________________________________.

|1.|Տնկիների ներմուծում` 112,800 հատ                  |43,549,000 դրամ|

|__|__________________________________________________|_______________|

|2.|Տեղական տնկիների ձեռքբերում` 12,700 հատ           |2,200,000 դրամ |

|__|__________________________________________________|_______________|

|3.|Բիոհումուս                                        |1,200,000 դրամ |

|__|__________________________________________________|_______________|

|4.|Կարմիր շլակ                                       |600,000 դրամ   |

|__|__________________________________________________|_______________|

|5.|Մետաղյա կարկաս                                    |1,100,000 դրամ |

|__|__________________________________________________|_______________|

|6.|Պոլիէթիլենային թաղանթ և  պաշտպանիչ ցանց           |1,324,000 դրամ |

|__|__________________________________________________|_______________|

|7.|Ջրագիծ` գիտափորձարարական-ուսուցողական կենտրոնի    |2,027,000 դրամ |

|  |համար                                             |               |

|__|__________________________________________________|_______________|

|8.|Աշխատավարձ                                        |7,600,000 դրամ |

|__|__________________________________________________|_______________|

|9.|Այլ                                               |900,000 դրամ   |

|__|__________________________________________________|_______________|

|  |Ընդամենը                                          |60,500,000 դրամ|

._____________________________________________________________________.

 

Սույն պարբերության աղյուսակի գումարը կազմում է 112,800 տնկիների ներմուծման համար անհրաժեշտ 83,049,000 դրամի մոտավորապես 52.4%-ը, իսկ մոտավորապես 47.6%-ը ապահովում է «Թամարա Ֆրութ» ՓԲԸ-ն` սեփական միջոցների հաշվին:»,

դ. հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Այսպիսով, տնկարանը շահագործումից հետո 2 տարվա ընթացքում կապահովի առնվազն 375,000 հատ բարձր բերքատվությամբ ազնվամորու, մոշի, սև և կարմիր հաղարջի տնկիներ, որոնք կբավարարեն 50 հա այգիների ստեղծման համար:»,

ե. ութերորդ պարբերության 2-րդ տողում «8000» թիվը փոխարինել «12000» թվով, «երկու» բառը` «երեք» բառով, իսկ 3-րդ տողում «8000-10000» թվերը` «7500» թվով,

զ. իններորդ պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Օրգանիկ հատապտղային այգիների ստեղծման սուբսիդավորվող ծախսերը մեկ հեկտարի հաշվարկով կազմում են 3,333,334 դրամ, որից առաջին տարում` 3,123,667 դրամ: Նախատեսված է նաև սուբսիդավորել ֆերմերների կողմից երկրորդ տարվա բիոհումուսի և բուժումների համար կատարվող ծախսերը:

 

._____________________________________________________________________.

|NN |Անհրաժեշտ ծախսերը, չափի միավորը       |Քանակը|Միավորի|Ընդամենը   |

|ը/կ|                                      |      |արժեքը |(դրամ)     |

|   |                                      |      |(դրամ) |           |

|___|______________________________________|______|_______|___________|

| 1.|Հենասյուներ, հատ                      |  800 | 1,280 | 1,024,000 |

|___|______________________________________|______|_______|___________|

| 2.|Մետաղալար, մետր                       |12,000|   20  |  240,000  |

|___|______________________________________|______|_______|___________|

| 3.|Տնկիներ, հատ                          | 7,500|   220 | 1,650,000 |

|___|______________________________________|______|_______|___________|

| 4.|Բիոհումուս` երկու տարվա համար         |  40  | 8,000 |  320,000  |

|   |(տարեկան` 20 տոննա գոմաղբ), տոննա     |      |       |           |

|___|______________________________________|______|_______|___________|

| 5.|Բուժումներ` երկու տարվա համար (օրգանիկ|   2  | 49,667|   99,334  |

|   |դեղանյութեր), անգամ                   |      |       |           |

|___|______________________________________|______|_______|___________|

|   |Ընդամենը                              |      |       | 3,333,334 |

._____________________________________________________________________.

«,

է. տասներորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել,

ը. տասնչորսերորդ պարբերության մեջ «5,460,000» թիվը փոխարինել «4,993,334» թվով, «3,800,000» թիվը` «3,333,334» թվով, «(70%)» թիվը` «(66.8%)» թվով, իսկ «(30%)» թիվը` «(33.2%)» թվով,

թ. տասնհինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Բերքի ստացումը նախատեսված է այգու հիմնումից հետո երրորդ տարվանից (2012 թվականից բերք կստացվի 2009 թվականին հիմնված այգիներում): Առաջին բերքատու տարում նախատեսվում է մեկ հեկտարից ստանալ մինչև 4 տոննա, երկրորդ տարում` 4-8 տոննա, երրորդ տարում` 8-12 տոննա բերք:»:

2. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրված 300 մլն դրամ դրամաշնորհից 56.0 մլն դրամ գումարը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և «Թամարա Ֆրութ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2011 թվականի հուլիսի 9-ին կնքված վարկային պայմանագրով վերաձևակերպվել է որպես բյուջետային վարկ` Լիբոր+4 տոկոս դրույքաչափով, սկսած 2011 թվականի դեկտեմբերի 15-ից` կիսամյակային մարումներով, մինչև 2016 թվականի դեկտեմբերի 15-ը մարման ժամկետով:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և «Թամարա Ֆրութ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2009 թվականի մարտի 27-ին կնքված պայմանագրում կատարել սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.09.2011
N 1371-Ա
Որոշում