(ուժը կորցրել է 16.06.2023 թիվ 951-Ն որոշում)
i
040.1299.140911
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 սեպտեմբերի 2011 թվականի N 1299-Ն
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի N 1639-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել դիվանագիտական ծառայություն զբաղեցնելու համար նվազագույն դիվանագիտական աստիճանները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումը չի տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահը համապատասխան դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վրա, մինչև վերջիններիս օրենքով սահմանված կարգով և ժամկետներում համապատասխան դիվանագիտական աստիճաններ շնորհելը:
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի «Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար նվազագույն դիվանագիտական աստիճանները հաստատելու մասին» N 1639-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2011 թվականի սեպտեմբերի 8-ի
N 1299-Ն որոշման
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ
._____________________________________________________________________.
|Դիվանագիտական ծառայության պաշտոնը |Առաջարկվող նվազագույն |
| |դիվանագիտական աստիճանը |
|_____________________________________________|_______________________|
|Արտաքին գործերի նախարարության աշխատակազմի |առաջին դասի խորհրդական |
|առանձնացված ստորաբաժանման ղեկավար, վարչության| |
|պետ, առանձնացված ստորաբաժանման ղեկավարի | |
|տեղակալ | |
| | |
|Հայաստանի Հանրապետության դեսպանության | |
|արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար | |
|_____________________________________________|_______________________|
|բաժնի պետ, աշխատակազմի առանձնացված |երկրորդ դասի խորհրդական|
|ստորաբաժանման բաժնի պետ | |
|_____________________________________________|_______________________|
|խորհրդական, հյուպատոս |առաջին դասի առաջին |
| |քարտուղար |
|_____________________________________________|_______________________|
|առաջին քարտուղար, փոխհյուպատոս |առաջին դասի երկրորդ |
| |քարտուղար |
|_____________________________________________|_______________________|
|երկրորդ քարտուղար |երրորդ քարտուղար |
|_____________________________________________|_______________________|
|երրորդ քարտուղար |կցորդ |
|_____________________________________________|_______________________|
|կցորդ |կցորդ |
._____________________________________________________________________.