041.0046.260199
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
26 հունվարի 1999 թվականի թիվ 46
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի ԹԻՎ 34 ԵՎ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի ԹԻՎ 447 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի նոյեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի մասին» ՆՀ-145 հրամանագրի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի հունվարի 29-ի «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 34 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
որոշմամբ հաստատված կանոնադրության`
i
ա) 27-րդ կետը «գլխավոր քարտուղարից» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայության ղեկավարից» բառերով.
i
բ) 30-րդ կետի «ե» ենթակետը «նախարարության» բառից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայության» բառերով.
i
գ) 33-րդ կետը «կենտրոնական ապարատից» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայությունից» բառերով:
i
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 447 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքից հանել «Պետական արարողակարգի վարչություն» տողը: