040.1103.100811
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 օգոստոսի 2011 թվականի N 1103-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 1259-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 31-ի «Վաճառքի համար նախատեսված կոշկեղենի հիմնական բաղկացուցիչ մասերի նյութերի մակնշման վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1259-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`
1) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով.
i
«գ) խաղալիք կոշկեղեն:».
2) 3-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«կոշկեղեն (կոշիկ)` արտաքին ներգործություններից ոտքերի պաշտպանության համար նախատեսված ներբանով արտադրատեսակ, որն ունի գործնական և գեղագիտական գործառույթներ: «Կոշկեղեն» հասկացությունը կարող է ներառել սանդալներից մինչև բարձրաճիտք կոշիկները` սկսած սովորական թելիկով ու ժապավենով կոշիկներից մինչև երկարաճիտք կոշիկներ, որոնք ծածկում են ոտքն ու ազդրը: Դրանք են`
տափակ կամ բարձրակրունկ կոշիկներ, որոնք նախատեսված են ներսում կամ դրսում հագնելու համար,
կարճաճիտք, կիսաճիտք, երկարաճիտք և ազդրը ծածկող կոշիկներ,
տարբեր տեսակի սանդալներ, «եսպադրիլներ» (վերնամասը կտորից և արտաքին ներբանը հյուսածո բուսական նյութերից կոշիկ), թենիս խաղալու և վազքի համար նախատեսված և այլ սպորտային կոշիկներ, լոգարանային սանդալներ և այլ առօրյա կոշկեղեն (հողաթափեր և այլն),
հատուկ սպորտային կոշիկներ, որոնք նախատեսված են սպորտում գործունեության համար և (կամ) ունեն հարմարանքներ` արտաքին ներբանի վրա կցելու համար, սեպեր. մեխեր, արգելակներ, երկաթներ կամ համանման մասեր, ինչպես նաև դահուկավազքի, ըմբշամարտի, բռնցքամարտի և հեծանվավազքի համար նախատեսված և խառը համադրություններով` կոշիկին միացված մասերով (սառույցի կամ անվավոր չմուշկի) կոշիկներ,
պարային հողաթափեր,
կոշիկներ` կազմված մեկ կտորից, մասնակի ռետինե կամ պլաստմասսայե նյութից, սակայն բացառելով անհիմն նյութերի (թուղթ, պլաստմասսայե ծածկույթ և այլն) օգտագործումը,
կրկնակոշիկներ, որոնք հագնվում են այլ կոշկեղենի վրայից և որոշ դեպքերում` առանց կրունկի են,
քայքայվող կոշկեղեն` կպցված արտաքին ներբանով, որոնք սովորաբար նախատեսված են մեկ անգամ օգտագործելու համար,
օրթոպեդիկ կոշիկներ:».
3) 4-րդ կետի N 1 աղյուսակում`
i
ա. «կոշիկի վերնամաս» տողի «գրավոր նշումը» սյունակում «M Wi» բառերը փոխարինել «M Wicc» բառերով, իսկ սյունակը «SK Vrch» բառերից հետո լրացնել «BG լիցեվա չաստ», «RO Fata» բառերով,
բ. «կոշիկի աստառ և միջատակ» տողի «գրավոր նշումը» սյունակը «SK Podshvka a stielka» բառերից հետո լրացնել «BG պօդպլատա ի ստլեկա», «RO Captuseala si acoperis de brant» բառերով,
գ. «կոշիկի արտաքին ներբան» տողի «գրավոր նշումը» սյունակում «HU J6rotap» բառերը փոխարինել «HU Jarotalp» բառերով, «PL Spyd» բառերը` «PL Spod» բառերով, իսկ սյունակը «SK Podosva» բառերից հետո լրացնել «BG վնշնօ խօդիլօ», «RO Talpa exteriora» բառերով.
4) 5-րդ կետի`
i
ա. «ա» ենթակետում «DK Lժder» բառերը փոխարինել «DK Laeder» բառերով, «M ilda» բառերը` «M Gilda» բառերով, «PL Skyra» բառերը` «PL Skora» բառերով, իսկ ենթակետը «SK usen» բառերից հետո լրացնել «BG կօժա», «RO Piei cu fata Naturala» բառերով,
բ. «բ» ենթակետում «DK Overtrukket» բառերը փոխարինել «DK Overtrukket laeder» բառերով, «M ilda miksija» բառերը` «M Gilda miksija» բառերով, «PL Skyra pokryta» բառերը` «PL Skora pokryta» բառերով, «SK Povrstvenb usen» բառերը` «SK Povrstvena usen» բառերով, իսկ ենթակետը «SK Povrstvena usen» բառերից հետո լրացնել «BG կօժա ս պօկռիտիյե», «RO Piei cu fata corectata» բառերով,
գ. «գ» ենթակետում «NL extiel» բառերը փոխարինել «NL Textiel» բառերով, «PL Material Wlykienniczy» բառերը` «PL Material Wlokienniczy» բառերով, իսկ ենթակետը «SK Textil» բառերից հետո լրացնել «BG տեկստիլ», «RO Textile» բառերով,
դ. «դ» ենթակետում «CZ Ostatnx Materioly» բառերը փոխարինել «CZ Ostatni MATERIALY» բառերով, «M MATERIAL IE OR» բառերով «M Material iehor» բառերով, «SK Ine materiol» բառերը` «SK Iny material» բառերով, իսկ ենթակետը «SK Iny material» բառերից լրացնել «BG վսիչկի դռուգի մատերիալի», «RO Alte materiale» բառերով.
5) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«10. Մշակումը կատարվում է յուրաքանչյուր կոշիկի գույքի առնվազն մեկ կիսազույգի վրա:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-ԻՆ